Էմանուել ՄԱկրոնն ու նրա կինը Երևանում

Հայաստանը սիրելի է դարձել հյուրերին. հայկական մշակույթն ու խոհանոցը ստիպում են վերադառնալ

143
(Թարմացված է 17:15 12.10.2018)
Հյուրերը հավանել են Հայաստանն ու հայկական խոհանոցը. նրանց տպավորությունները փոխանցել է ՀՀ վարչապետի տիկինը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր — Sputnik. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերն ու նրանց տիկնայք Հայաստանից տանում են ջերմ տպավորություններ և առաջին իսկ առիթի դեպքում կվերադառնան: Այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ անչափ ուրախ է, որ Հայաստանին հաջողվել է լավ տպավորություն թողնել հյուրերի վրա:

«Ես մեր հյուրերին հրավիրել եմ կրկին այցելել Հայաստան: Նրանք սիրով ցանկություն են հայտնել վերադառնալ, որովհետև այն, ինչ զգացել են, տեսել են, կարծում եմ, դարձյալ կցանկանան տեսնել»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը հայտնել է, որ բոլոր հյուրերը մեր երկրում լավ ժամանակ են անցկացրել և տպավորված են այստեղ տեսած ու զգացած ամեն ինչից, այդ թվում` երեկ Հանրապետության հրապարակում կայացած գալլա համերգից ու հայկական խոհանոցից:

«Ես ինձ իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրն այսքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար` անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և ինչ մենթալիտետի կրող են»,- ասաց տիկին Հակոբյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են բազմաթիվ հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` կնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը և այլ բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից:

143
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում, Հայաստան
թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
Ըստ թեմայի
Էմանուել Մակրոնի և նրա կնոջ ֆրանսիական զբոսանքը Երևանում
«Երեխայի պես լաց էի լինում»․ ֆրանսիացի երգիչն ասել է՝ ինչ է սովորել նա լեգենդար Ազնավուրից
«Նիկոլի հետ բոլորը ժպտում են», կամ Փաշինյանի սելֆիի հարյուր երանգները
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
Ֆրանսիական նրբագեղությունը հայկական ճոխությամբ ու հյուրընկալությամբ. ֆոտոշարք