ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին, 14-ին առանձին շրջաններում, 12-13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: