Կարեն Բատիկյան. փաստաբան

Կալանավորվել է Սամվել Մայրապետյանը. փաստաբան

449
(Թարմացված է 23:34 09.10.2018)
Նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Կալանավորվել է գործարար Սամվել Մայրապետյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը` դատարանը միջնորդությունը բավարարվել է:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց փաստաբանը, Մայրապետյանը չի ընդունել։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ձերբակալել էր  հոկտեմբերի 6-ին:

449
թեգերը:
Հայաստան