00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առեղծվածային հայերեն երգ. ով և ինչ երգեց Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

© AFP 2024 / Eric FEFERBERGЦеремония прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Париж
Церемония прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը ելույթ ունեցող երաժիշտները պատմեցին շանսոնյեի նկատմամբ իրենց վերաբերմունքի ու իրենց հույզերի մասին։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Համացանցի հայ օգտատերերին շարունակում է  հուզել այն հարցը` հայերեն ինչ կատարում էր  հնչում Փարիզում մեծն շանսոնյե  Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ։

Բանն այն է, որ Հայաստանում այդ կատարումը ոչ ոք չէր լսել, ու նույնիսկ մշակույթի նախարարության աշխատակիցները հակասական տեղեկություններ էին տալիս։

Цитаты Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Մաեստրո Ազնավուրի կյանքի փիլիսոփայությունը. տեսաուղերձ

Բնականաբար, բոլորին հուզում է` ինչու են արարողության կազմակերպիչները արտիստին հրաժեշտ տալու համար այդ անծանոթ երգն ընտրել։

Այդ հարցը հուզում է ինչպես համացանցի շարքային օգտատերերին, այնպես էլ առաջատար հայկական ԶԼՄ–ներին։  Արդյունքում պարզվեց, որ հնչել է «Հայկական վալսը», որը դեռ նախորդ դարի 70–ականներին գրել է «Bratsch»  խմբի անդամ Դան Ղարիբյանը։ Այս մասին երգի հեղինակն ասել է հայկական պարբերականի հետ հարցազրույցում։

Ղարիբյանն ասել է, որ 2007 թվականին Ազնավուրի հետ դուետով կատարել է "La Goutte D'eau" («Ջրի կաթիլը») երգը, բայց մեծն շանսոնյեն երբեք չի լսել «Հայկական վալսը»։ Ավելին` Ղարիբյանի համար էլ անսպասելի էր, որ այդ երգը կատարեցին հրաժեշտի արարողության ժամանակ։

Երգից բացի մարդկանց հետաքրքրում էր նաև կատարողը։ Երգչախմբի երիտասարդ մենակատարը շատ հուզիչ էր կատարում, սակայն տեղ–տեղ զգացվում էր, որ նա մայրենի լեզվով չի երգում։ Sputnik Արմենիան պարզել է` ով էր կատարում «Հայկական վալսը»։

Դա Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի երգչախմբի տենոր Ժերեմի Դելվերն է։ Նա  տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում ելույթի տեսանյութը` նշելով միայն իր ու նվագակցողների անունները։  Օգտատերերը, հիմնականում ազգությամբ հայ, տեսանյութի տակ երախտագիտության բազում խոսքեր էին գրել, նաև գովել էին անթերի կատարման համար։

Իսկ Դելվերը մեկնաբանություններում շնորհակալություն էր հայտնել երաժիշտներ Արմեն Շմավոնյանին ու Ժիլդա Ռ–Գեղամյանին, որոնք, նրա խոսքով, կարճ ժամկետներում օգնել են իրեն առավելագույն ճշգրիտ ու գեղեցիկ ներկայացնել այդ ստեղծագործությունը։

«Շատ շնորհակալ եմ իմ հայ քոուչներին։ Մադամ Ժիլդա Գեղամյանն ու անհավանական Արմեն Շմավոնյանը, որը 48 ժամով թողել էր իր բոլոր գործերը, իսկ արարողությանը օրը առավոտյան 7–ին արդեն Հաշմանդամների Տան մոտ էր, որ երաժիշտներին վերջին ցուցումները տար», – գրել է Դելվերը։

Ակնհայտ է, որ համագործակցության արդյունքում երաժիշտներն ընկերացել են։ Ժիլդա Ռ–Գեղամյանը պատասխանել է  տենորին, ասելով, որ նա «սրտով հայ է» ու երգի նրա մեկնաբանությունը հիանալի էր։ Իսկ Շմավոնյանն ասել է, որ երգիչը հիանալի է կատարել իր առջև դրված խնդիրը։

Արարողության ժամանակ հնչել է նաև այլ հայկական մեղեդի` «Դլե յանամը», որը Հայաստանի այցեքարտն է  դարձել։

Շանսոնյեի աճյունը, որը ծածկված էր Ֆրանսիայի պետական դրոշով, ու Հայկանան եռագույնի գույներով ծաղկեպսակը բակ էին բերում զինծառայողները` դուդուկով կատարած հայտնի երգի նվագակցությամբ։ Երգը կատարում էր դուդուկահար Ռոստոմ Խաչիկյանը։ Նա ծանոթ է եղել Ազնավուրի հետ ու նույնիսկ նվագել է նրա հետ Ժնևում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Երաժիշտը խոստովանել է, որ շանսոնյեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ այդ երգը կատարելն իր համար հոգեպես դժվար էր, բայց նա հպարտ է, որ այդ առաքելությունն իրեն են վստահել։

Լրահոս
0