00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ազնավուրի հետ երգելը ճակատագրական դարձավ Սուսաննա Գաբրիելյանի համար

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը երկու անգամ գաղտնի հանդիպել է Շառլ Ազնավուրի հետ, ինչը ճակատագրական է եղել նրա համար։ Դուստրը մանրամասներ է պատմել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. 1964թ-ին, երբ Շառլ Ազնավուրն առաջին անգամ համերգային ծրագրով Հայաստանում էր, համերգի ավարտին, բացելով հանդերձարանի դուռը, այնտեղ հայտնաբերել է, 23 տարեկան մի աղջկա, որը վախվորած ու տագնապած աչքերով նայել է արտիստին: Տարիներ անց Ազնավուրի երկրպագու աղջիկն ինքը բեմ բարձրացավ ու հայտնի դարձավ իր դերասանական խաղով ու ասմունքի արվեստով՝ որպես Սուսաննա Գաբրիելյան:

«Մայրս, բնականաբար, ներկա էր այդ համերգին, նրա մտքով հերթական չարաճճիությունն էր անցել։ Դուրս է եկել դահլիճից և ինչ-որ ճանապարհով սողոսկել Ազնավուրի հանդերձարան: 5-10 րոպե հետո հասկացել է, որ դա կարող է սխալ ընկալվել և վախեցած ու տագնապած փորձել է թաքնվել կահույքի հետևում, բայց այդ պահին ներս է մտել Շառլը»,- 54 տարի առաջ պատահած այդ դիպվածի մասին Sputnik Արմենիային պատմեց դերասանուհու դուստրը՝ բեմադրիչ Մարիամ Գաբրիելյանը:

Շառլ Ազնավուրը մտերմաբար գրկել է վախվորած երկրպագուհուն, մի քանի րոպե զրուցել նրա հետ, ապա հրաժեշտ են տվել միմյանց:

Այս հանդիպումից հետո Ազնավուրի արվեստը դարձել է Սուսաննա Գաբրիելյանի կյանքի անբաժանելի հատվածը:

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

«Մեր տանը միշտ հնչում էր Շառլի երաժշտությունը, մայրս, տիրապետելով ֆրանսերենին, Ազնավուրին նվիրված բազում հարադրումներ է պատրաստել ռադիոյով ու հեռուստատեսությամբ»,- ասաց Մարիամ Գաբրիելյանը

Աշխարհահռչակ երգչի հետ առաջին հանդիպումից 12 տարի անց դերասանուհու ու մաեստրոյի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն Ֆրանսիայում՝ 1972թ-ին, երբ Սուսաննա Գաբրիելյանն առաջին անգամ հյուրախաղերի էր մեկնել ԽՍՀՄ սահմաններից դուրս:

«Փարիզում մամային մոտեցել է Ժան Տեր-Մերկերյանը՝ մեր անվանի ջութակահարը, հարցրել է, թե վաղն ինչ է անում։ Մայրս ասել է, որ ամբողջ խմբով պիտի մեկնեն Վերսալ՝ էքսկուրսիայի: Ժանն առաջարկել է առավոտյան 10-15 րոպե շուտ դուրս գալ հյուրանոցից ու ասել է, որ մեծ անակնկալ է սպասում: Ինձ թվում է՝ մայրս ենթադրում էր՝ ինչ անակնկալ պետք է լինի և հենց այդ պատճառով էլ հրաժարվել է մեկնել Վերսալ»,- պատմում է դուստրը:

Սուսաննա Գաբրիելյանին ուղեկցել են Շառլ Ազնավուրի փարիզյան բնակարան, որտեղ հանդիպել, ծանոթացել է Ազնավուրի հոր հետ, միասին նվագել են ու երգել: Դերասանուհին Ազնավուրին հիշեցրել է 12 տարի առաջ Երևանում տեղի ունեցած հանդիպման մասին:

«Շառլը նորից գրկել է մորս ու ասել՝ ահա, թե որտեղից եմ ես հիշում այս հիասքանչ աչքերը»,- ասում է Սուսաննայի դուստրը:

Այս երջանիկ ուղևորությունը, սակայն, խորհրդահայ դերասանուհու համար դարձել է առաջին ու վերջին արտասահմանյան հյուրախաղը:

Խորհրդային երկաթե վարագույրը հավերժ փակվել է նրա համար: Համերգների աշխարհագրությունն այդ դեպքից հետ սահմանափակվել է միայն ԽՍՀՄ տարածքով:

Սուսաննա Գաբրիելյանը մահացել է 1992 թվականին։

Լրահոս
0