Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ. ԲՀԿ–ն ու «Լույսը» կապահովեն բազմակարծությունն ու հավասարակշռությունը

55
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի նորընտիր իշխանություններին ու խոսել նրանց վրա դրված պատասխանատվությունից։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրությունները սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առիթով։

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի ուղերձում ասված է, որ ավագանու ընտրությունները նոր Հայաստանի առաջին քայլն են ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։

Նախագահը բարձր է գնահատել ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը»,– ասված է ուղերձում:

Երևանի ավագանու նորընտիր անդամներին նախագահ Սարգսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի:

55
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ, Արմեն Սարգսյան, Երևան
Ըստ թեմայի
Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է ԱԺ–ի կազմը փոխելու մանդատ
Մասնակցության թվով ավագանու այս ընտրությունները գերազանցել են նախորդին. նախնական տվյալներ
Ալիևն արդեն գնահատել է Երևանում դեռ նոր մեկնարկած ընտրությունները
Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն
Ռոբերտ Քոչարյանն ու արտահերթ ընտրությունները. նոր ընդդիմությանը նոր «դեմք» է պետք