00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա մահվան լուրը «խիստ չափազանցված է». ինչո՞ւ է շրջանառվում Վանոյի անունը

© Photo : PhotolureВано Сирадегян
Вано Сирадегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆեյք լուրն այն մասին, որ Շվեդիայի հիվանդանոցում մահացել է Վանո Սիրադեղյանը, համացանցում մի քանի րոպե շրջանառվեց, այնուհետև անհետ կորավ։ Սակայն տեղի ունեցածը հետաքրքիր մտքեր է ծնում ու որոշակի եզրակացությունների հանգեցնում։

Վանո Սիրադեղյանի մահվան լուրը ցույց տվեց, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին ՆԳՆ ղեկավարի հետ այսօր կապ են պահպանում որոշ մարդիկ. ոչ միայն հարազատները, այլ նաև ընկերները:

Եվ բոլոր նրանք, ում հետ փորձեցին կապ հաստատել Sputnik  Արմենիայի թղթակցիները, զարմանում էին` լսելով նրա մահվան լուրը։ Ընդ որում նրանք շտապեցին հերքել սադրիչ տեղեկությունը, այն իրականությանը չհամապատասխանող անվանելով։ Սա նշանակում է, որ Վանիկ Սմբատովիչը ողջ ու առողջ էև նույնիսկ չի հազում։

Арам Манукян зачитывает декларацию независимости Республики Армения (21 сентября 1991). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը

Սակայն ինչ–որ մեկի վատ կատակը շատ դառը նստվածք թողեց։ Եվ ոչ միայն այն առումով, որ միշտ է տհաճ, երբ սադրելու թեմա է դառնում մահվան մասին կեղծ լուրը։ Կոնկրետ դեպքում Վանո Սիրադեղյանի հետ կապված խնդիրն այլ է։

Վերջին շրջանում հայրենիք նրա հավանական վերադարձի մասին հաճախ էր խոսվում։ Հատկապես երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված փոփոխությունների լույսի ներքո։

Իհարկե, արդեն հասցրել են սերունդներ փոխվել։ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» իրականացրին նրանք, ովքեր փոքր էին, երբ Վանոն փախավ երկրից՝ նախապես ընկերներին և համախոհներին խորհուրդ տալով ոչնչից չվախենալ, միմյանց կողքի լինել։ Բացի այդ, հիշում եմ, որ այն ժամանակ ասել էր, որ «իր ձեռքերը մաքուր են»…

Առանց Սիրադեղյանի այսօր անիմաստ է խոսել նրա ձեռքերի մաքուր լինելու կամ նոր, Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման մասին։

Չէ՞ որ ի սկզբանե նա բավական հակասական և օդիոզ կերպար էր, որը հիշվել էր նույնիսկ մյուս բոլոր այն քաղաքական գործիչների ֆոնին, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էին այն ժամանակ։

Եվ նույնիսկ այսօր Վանիկ Սմբատիչին, որն արդեն 18 տարի է՝ հետախուզման մեջ է գտնվում` բավական լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվելով, բավական հաճախ են հիշում։ Ասում են, թե ներքին գործերի նախարար լինելով` նա 1992 թվականի ամռանը զինված հանցավոր խումբ էր կազմավորել առանձին քաղաքացիների և պաշտոնյաների վրա հարձակում գործելու համար, այդ թվում Աշտարակի շրջկոմի գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Սուքիասյանի  (1992 թ.), Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի (1993 թ.) և դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի (1993 թ.) վրա։

Тюрьма - Sputnik Արմենիա
Վանո Սիրադեղյանի «բանդայի» անդամներից մեկի ազատման հարցը կքննի անկախ հանձնաժողովը

Ավելի շատ հայտնի գրող Վանոյին հիշում են որպես չարագործի, ուժային կառույցի ղեկավարի, որն իրեն թույլ էր տալիս այն ամենը, ինչ կցանկանար։ Հիշում են, որ պատժում և ներում էր մարդկանց՝ հիմնվելով բացառապես սեփական վերաբերմունքի և նախասիրությունների վրա։ Սակայն անցած 20 տարվա ընթացքում Հայաստանում դեռ մնացել են նաև նրան համակրողները։ Մարդիկ, որոնք այսօր էլ պնդում են, որ հենց նման մարդ է անհրաժեշտ եղել երկրին։ Չէ՞ որ դատարանը նրա մեղավորությունն այդպես էլ չէր ապացուցել։

Որքան էլ դրական կամ բացասական բնութագիր տա նրան ժողովուրդը, Վանո Սիրադեղյանն ամեն դեպքում ինքնաբավ, ամբողջական, ինքն իրեն ու սեփական գաղափարներն ու համոզմունքները պաշտպանել կարողացող մարդ է։

Ե՛վ դաշնակիցները, և՛ հակառակորդները գիտեին, որ նա 30 արծաթով երբեք չէր ծախվի։ Բացի այդ, նրա գաղափարական դիրքորոշումները (թող որ բավականաչափ վիճահարույց) բոլորին էին հայտնի։ Եվ, մեր մեջ ասած, քիչ համախոհներ չունեին։

Հենց այդ պատճառով էլ այսօր, երբ որոշ համախոհներ (պետք է խոստովանել, որ ոչ քիչ) խոսում են այն մասին, որ ներկայիս իրավիճակում Վանոն Հայաստանին անհրաժեշտ է` այս պնդումը թեև վիճահարույց է, սակայն, առնվազն հասկանալի և ընդունելի։ Եվ հասարակության ակտիվ արձագանքը կեղծ տեղեկատվությանը, որն այսօր հայտնվեց, հենց այդ մասին է վկայում։

Առաջին հերթին դա է պատճառը, որ այդ ֆեյք լուրից դառը նստվածք մնաց…

Լրահոս
0