00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարալիկում «բացել են» Թալեաթի գլուխը

© Sputnik / Armenuhi MkhoyanПамятник Согомону Тейлеряну в Маралике
Памятник Согомону Тейлеряну в Маралике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրում իրավիճակի փոփոխությունն իրենց վրա նույնիսկ արձաններն են զգում:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղադրված ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին Sputnik Արմենիան անդրադարձել է։ Այն տեղադրվել էր  քանդակագործի մտահղացման փոփոխությամբ` Թալեաթի գլուխը  փակ, մինչդեռ հուշարձանի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանն արձանը նախագծել և պատրաստել էր գլուխը բաց՝ Սողոմոնի ոտքերի տակ: 

Ոճրագործի գլուխը որոշվել էր ծածկել արձանը ձուլելու ժամանակ։ Մարալիկում տեղադրվել էր ծածկված տարբերակը, թեև ուշադիր զննելու դեպքում ծածկոցի տակից երևում էին Թալեաթի քիթը և վիզը: 2015 թվականի ապրիլին արձանը հենց այդպես ներկայացավ մարալիկցիներին:

Памятник Согомону Тейлеряну. Скульптор Самвел Петросян - Sputnik Արմենիա
Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն

Հեղինակն ի սկզբանե այդ որոշմանը դեմ էր, բայց իշխանություններին, որոնք պնդում էին, թե Եվրոպային դուր չի գա Թալեաթի բաց գլուխը, հակաճառել չէր ստացվել: «Մտահղացումս լրիվ թերի էր, ու այդ ժամանակ հնարավոր չէր հերոսի արձանը ներկայացնել այնպես, ինչպես նախագծել ու պատրաստել էի կավե տարբերակը, որը մինչ օրս իմ արվեստանոցում է»,-նշում է  քանդակագործը:

Ի դեպ, հավանաբար, այդ ժամանակ հեղինակի սիրտը վկայել էր, որ երկրում կարող է իրավիճակ փոխվել, և նա Թալեաթի գլուխն այնպես էր թաքցրել, որ հետագայում հնարավոր լիներ այն կրկին բացել:

Միայն վերջերս Սամվել Պետրոսյանին տեղեկացրել էին՝  Թալեաթի գլուխը բաց է: Մեր այն հարցին, թե ով և ինչու է այդ որոշումն ընդունել, հեղինակը չկարողացավ պատասխանել: «Ինձ համար կարևորն այն է, որ ես հիմա հարյուր տոկոսով տեսնում եմ այն արձանը, ինչ  ծրագրել էի»,- ուրախությամբ նշեց հեղինակը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանի նախնական տարբերակը
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի նախնական տարբերակը - Sputnik Արմենիա
1/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի նախնական տարբերակը
© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանը Մարալիկում
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Մարալիկում - Sputnik Արմենիա
2/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Մարալիկում
© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանը պատրաստման փուլում
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը պատրաստման փուլում - Sputnik Արմենիա
3/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը պատրաստման փուլում
© Photo : provided by Samvel PetrosyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանի հին տարբերակը
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի հին տարբերակը - Sputnik Արմենիա
4/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի հին տարբերակը
1/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի նախնական տարբերակը
2/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Մարալիկում
3/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը պատրաստման փուլում
4/4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի հին տարբերակը

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի` 4 մետր բարձրություն ունեցող  բրոնզաձույլ հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մարալիկում Սողոմոն Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին, ձեռքին՝ ատրճանակ: Սա հենց այն նույն ատրճանակի կրկնօրինակն է, որը Սողոմոնին էր տվել Ավետիք Իսահակյանը:  Հեղինակն արձանը քանդակելիս օգտվել է ազգային արխիվում պահվող լուսանկարներից։

Լրահոս
0