Արման Թաթոյան. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

«Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում». Արման Թաթոյան

40
(Թարմացված է 20:18 24.09.2018)
Հրապարակվել են ՄԻՊ ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ամփոփիչ դիրքորոշումներ է ներկայացրել նախօրեին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Արման Թաթոյանն արձանագրում է, որ քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում` հիմքում ունենալով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքները: Այդ նպատակի համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել է բազմակողմ ուսումնասիրություններ, ապահովել է բոլոր ահազանգերի ու բողոքների քննարկում, քաղաքացիներին տրամադրել է շուրջօրյա խորհրդատվություն:

Կատարված դիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնել ընտրելու իր իրավունքն ու դրանով իսկ ձևավորել մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը:

Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմն ունեցել է արդյունավետ համագործակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու իրավապահ մարմինների հետ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը: Դիտարկումը վկայում է, որ ապահովված են եղել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պայմաններ (արձանագրվել է լրագրողի ու դիտորդի աշխատանքին առնչվող մի քանի միջադեպ): Կարևոր առաքելություն իրականացրին նաև դիտորդական հասարակական կազմակերպությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող՝ դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը:

Չեն արձանագրվել ընտրողներին սպառնալիքներ ներկայացնելու, նրանց նկատմամբ այլ տեսակի ճնշում գործադրելու ու առհասարակ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր:

Ցավոք, արձանագրվեց անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների աճ, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին սոցիալական ցանցերում և տարածում ստացան հատկապես քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում։ Դա առավելապես արվում էր առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այս երևույթն առաջացրեց լարվածություն, որի պատճառ հանդիսացավ նաև հասարակությունը խմբերի բաժանելու միտումը: Այսպիսի երևույթները պետք է ի սպառ բացառել: Դրանք բացասական են ազդում երկրում համերաշխության մթնոլորտի վրա ու վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում կգործադրվեն առավելագույն ջանքեր դրանց կանխարգելման ուղղությամբ:

Ընտրական իրավունքի լիարժեք իրացման անփոխարինելի երաշխիք է համերաշխությունն ու հանդուրժողականությունը: Սա է, որ ապահովում է քաղաքացու կողմից ընտրելու իր իրավունքի անխոչընդոտ իրացումն ու ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Այս ընտրական գործընթացում ևս խնդիր դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովումը: Ընտրատեղամասերի մեծագույն մասը նրանց համար շարունակում է մնալ անմատչելի: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 11 ահազանգ ընտրողի կողմից քվեարկությանը մասնակցել չկարողանալու վերաբերյալ: Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ընտրատեղամասերի մատչելիությունն ապահովելու ու հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքի իրականացման համար բոլորի հետ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Պաշտպանի աշխատակազմը կհետևի նաև մի քանի քրեական գործերի քննության ընթացքին»,- ասված է Մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

40
թեգերը:
Արման Թաթոյան, Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Երևանի ընտրությունները` վերադարձ ապագային. ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը
ՀՅԴ–ն ընդունում է ավագանու ընտրությունների արդյունքը, բայց և բացահայտում դրանց գաղտնիքը
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
Ավագանու ընտրության ժամանակ գրանցված ընտրախախտումներն ուսումնասիրում է դատախազությունը
Ինչո՞ւ է կինը քվեախցիկ մտել ամուսնու հետ. ՔԿ–ն գնացել է ընտրախախտումների հետքերով
Ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակեն. Մուկուչյան
Գագիկ Ծառուկյանն ընդունում է Հայկ Մարությանի հաղթանակը
Բողոքի ակցիա Խոր Վիրապի մոտ

Կրկնակի բերման ենթարկում, առանձնազրույցներ․ ՄԻՊ-ն ամփոփել է բողոքի ակցիայի արդյունքները

76
(Թարմացված է 00:48 14.07.2020)
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ՄԻՊ հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Ընդ որում, ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

«Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ»,-ասված է հայտարարության մեջ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

Տեղեկացվում է, որ գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը և շարժման անդամներն ավտոերթ էին իրականացնում դեպի Խոր Վիրապ վանական համալիր՝ բողոքելով Հայաստանում արտակարգ դրության երկարացման դեմ։ Ակցիայի 48 մասնակիցների, այդ թվում և Նարեկ Մալյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Հուլիսի 13-ի արտահերթ նիստում կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել այն։ Արտակարգ դրությունը կտևի մինչև օգոստոսի 12-ը։

76
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Նարեկ Մալյան, Խոր Վիրապ, Բողոքի ակցիա, Հայաստան
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

329
(Թարմացված է 20:00 13.07.2020)
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

329
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Գյումրի