Տավուշի մարզի Բաղանիս գյուղը

Փաստահավաք աշխատանքներ Տավուշի սահմանամերձ գյուղերում. արտահերթ զեկույց կհրապարակվի

106
(Թարմացված է 07:43 23.09.2018)
ՄԻՊ Արման Թաթոյանը ՀՀ Անկախության տոնն անցկացրել է սահմանամերձ գյուղերում:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից:

Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելու և առաջնային աղբյուրից հավաստի տվյալներ ձեռք բերելու նպատակով՝ փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու վնասված պատուհաններին: Գյուղի բնակիչներն ու վարչակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցների ընթացքում նշել են, որ այդ վնասվածքներն ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղը թիրախային գնդակոծության ենթարկելու հետևանք են (կիրառված են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ): Կրակոցների արդյունքում վնաս է պատճառվել նաև Կոթի գյուղի բնակչի առողջությանը:

Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև սոցիալական հարցեր, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ արտահերթ զեկույցներում արձանագրել է, որ գնդակոծությունները Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ունեն համակարգված բնույթ և նպատակն է թիրախային վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը:

106
թեգերը:
առաջնագիծ, սահմանամերձ գյուղեր, Տավուշ, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ի ներուժն անհնար է կիրառել Տավուշում. կազմակերպությունում բացատրեցին` ինչու
«Անընդունելի է». արտգործնախարարը դատապարտել է Տավուշում խաղաղ բնակիչներին թիրախավորելը
Գիշերը Տավուշում անհանգիստ է եղել. Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական գյուղերի վրա
Ինչպես տավուշցի երեխաների պարը վերածվեց սարսափի. ադրբեջանցիների կրակոցների հետևանքը
Տավուշում հնչող կրակոցների հարցն ընթացք կստանա. ԱԳՆ
Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը. գյուղացիներն ավելի զգուշավոր են դարձել
Սահակյան. «Ադրբեջանական հենակետից գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը»