00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազենին էլ չփրկեց. ինչո՞ւ քաղաքացիներին չհաջողվեց սելֆի անել Փաշինյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsЧас селфи в день независимости Армении (21 сентября 2018). Еревaн
Час селфи в день независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք դուստրերի հետ էր եկել «սելֆիի ժամ» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի անկախության օրվա առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տոնական օրվա առանցքային միջոցառումներից մեկը` «սելֆիի ժամը», Հայաստանի քաղաքացիների համար վերածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևից քայլելու մեկուկես ժամանոց արշավի` երկար սպասված սելֆիի հույսով։ Նրանք Հանրապետության հրապարակից քայլեցին Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկ և հակառակ ուղղությամբ։

Փաշինյանը մարդկանց մեջ մտավ երեք դուստրերի հետ։ Նա հրապարակից քայլեց դեպի մոտակա խաչմերուկ։ Մարդիկ փորձեցին մոտենալ վարչապետին, պատմել իրենց խնդիրների մասին, աջակցություն խնդրել։ Ոմանք փորձեցին բաղձալի սելֆիի համար իրենց երեխաներին հրել Փաշինյանի մոտ` անտեսելով հրմշտոցն ու վարչապետին ամեն կողմից շրջապատած թիկնապահներին։

© Sputnik / Asatur YesayantsՄարդիկ փորձում են սելֆի անել
Час селфи в день независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդիկ փորձում են սելֆի անել

Քաղաքացիներին ամեն կերպ խանգարում էին հենց կառավարության ղեկավարի թիկնապահները և թույլ չէին տալիս մարդկանց մոտենալ վարչապետին։ Հնարավոր է` այդքան խիստ հսկողության պատճառն այն էր, որ վարչապետը եկել էր աղջիկների հետ։ Տպավորություն էր ստեղծվում, որ անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց ավելի շատ էին պաշտպանում, քան հենց Փաշինյանին։

© Sputnik / Asatur YesayantsՓաշինյանը դուստրերի հետ
Премьер-министр Никол Пашинян с дочерьми на улицах города в День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը դուստրերի հետ

Վարչապետը կանգ առավ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում, որտեղ առավոտից բեմ էր տեղադրվել։ Նրան կրկին օղակի մեջ առան անվտանգության աշխատակիցները։ Հետո Փաշինյանը մտավ մոտակա սրճարան։ Նրա հետևից գնաց մարդկանց բազմությունը, որը դեռ չէր կորցրել իր առաջնորդի հետ լուսանկարվելու հույսը։ Թվում էր, թե սպասելն արդեն անիմաստ է, բայց համառ հայերը հավաքվեցին սրճարանի մուտքի մոտ։

Փաշինյանի ներկայությունը Հանրապետության հրապարակում շտկումներ մտցրեց մշակույթի նախարարության ծրագրերում։ Ի սկզբանե «սելֆիի ժամը» պետք է դառնար Հայաստանի Անկախության օրվան նվիրված ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը։ Գաղափարն առաջարկել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դեռ երեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում` հրավիրելով բոլոր հավաքվածներին ժամը 14։00-15։00-ին «սելֆիի ժամ» անցկացնել քաղաքական, հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ։

© Sputnik / Asatur YesayantsՍելֆիի ժամ
Софи Мхеян на Часе селфи в День независимости Армении (21 сентября 2018) - Sputnik Արմենիա
Սելֆիի ժամ

Սակայն Հանրապետության հրապարակը, որտեղ տեղադրվել էին հայկական ավանդական ուտելիքով, կարկանդակներով, գինիով և գարեջրով տաղավարները, դատարկվեց, երբ Փաշինյանը գնաց զբոսնելու կենտրոնական փողոցներից մեկով։ Մնացին միայն լուսանկարչական խցիկներով զբոսաշրջիկները և տեղի բնակիչները, որոնք եկել էին միջոցառման վերջում։

Մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ այստեղ հայտնվեցին հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Բացի այդ, հրապարակ եկան կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այդ ընթացքում մարդիկ շարունակում էին սպասել Փաշինյանին, բայց միայն հատուկենտ մարդկանց հաջողվեց երկար սպասված սելֆի անել վարչապետի հետ։

© Sputnik / Asatur YesayantsՍելֆիի ժամ
Սելֆիի ժամ - Sputnik Արմենիա
1/3
Սելֆիի ժամ
© Sputnik / Asatur YesayantsՍելֆիի ժամ
Սելֆիի ժամ - Sputnik Արմենիա
2/3
Սելֆիի ժամ
© Sputnik / Asatur YesayantsՍելֆիի ժամ
Սելֆիի ժամ - Sputnik Արմենիա
3/3
Սելֆիի ժամ
1/3
Սելֆիի ժամ
2/3
Սելֆիի ժամ
3/3
Սելֆիի ժամ
Լրահոս
0