00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես աստղերի նկատմամբ սերն ապրանքանիշ դարձնել. խորհուրդ է տալիս Արեգ Միքայելյանը

© Sputnik / Aram NersesyanПрезидент Армении Армен Саркисян вместе с приглашенными в резиденцию детьми посмотрел на звездное небо (17 июл 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян вместе с приглашенными в резиденцию детьми посмотрел на звездное небо (17 июл 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայելյանը վստահեցնում է` աստղադիտարանը շարունակում է պահպանել աստղագիտության լավագույն ավանդույթները։ Ավելին, Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանում առաջատար է և այդպիսի խոշորագույն 10 կենտրոններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Աստղագիտությունը խորապես ուսումնասիրելու ավանդույթը պետք է վերադարձնել Հայաստանի դպրոցներ։ Sputnik ռադիոկայանի հատուկ թղթակից Էլինա Ղազարյանի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Հաշվի առնելով հայերի հարուստ ժառանգությունը և ավանդույթները` հայերին կարելի է աստղագիտական ազգ անվանել կամ աստղագիտությունն անվանել հայկական ազգային գիտություն, կարծում է Միքայելյանը։ Բացի այդ, տարեցտարի հայ երեխաները բարձրագույն մրցանակների են արժանանում միջազգային օլիմպիադաներում, թեև դպրոցներում այդ առարկան պատշաճ մակարդակով չի դասավանդվում։

«Կրթության գրեթե բոլոր նախկին նախարարների հետ մենք քննարկել ենք այդ հարցը, առայժմ առաջխաղացում չկա։ Հավանաբար դա կապված է ֆինանսների հետ, բայց աստղագիտությունը պետք է վերադարձնել դպրոց», — կարծում է Միքայելյանը։

Այդ հարցում նա կարևորեց պաշտոնատար անձանց, հասարակության և երիտասարդության դերը։ Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ 2006թ-ից Հայաստանում անցկացվում է աստղագետների միջազգային ամառային դպրոց, որը Միջազգային աստղագիտական միության գնահատմամբ աշխարհում լավագույն երեք դպրոցներից մեկն է։ Այս տարի որպես դասախոսներ հրավիրվել էին աստղագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։

Некоторые посетители Бюраканской обсерватории разочарованы - Sputnik Արմենիա
Բյուրականի աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ կստեղծվի

Բյուրականի աստղադիտարանն աստղագիտական առարկաների բացահայտման առումով ռեկորդակիր է։ Հիմա բացահայտումները շարունակվում են, ռուսական տարբեր համալսարանների հետ անցկացվում են համատեղ հետազոտություններ, հաղորդեց նա։ Միքայելյանը նշեց, որ աստղադիտարանը շարունակում է և պահպանում աստղագիտության լավագույն ավանդույթները։ Ավելին, տարածաշրջանում առաջատար է համարվում և աստղագիտության 10 համաշխարհային, տարածաշրջանային կենտրոններից մեկը։

«Աստղադիտարանն օգնում է Հայաստանում զարգացնել գիտական զբոսաշրջությունը, որը վերջին շրջանում աշխուժանում է։ Այստեղ եկող այցելուները ցերեկը կարողանում են տեսնել մեծ հեռադիտակը, իսկ գիշերը նրանք սիրողական ուսումնասիրություն են անցկացնում», — պատմեց Միքայելյանը։

Այդ առումով նա կարևոր համարեց Երևանում պլանետարիում ստեղծելու նախագիծը, որի մասին արդեն երկար տարիներ հայտարարում է Երևանի քաղաքապետարանը։ Միքայելյանը նշեց, որ այդ մասնավոր նախագիծը կապ չունի աստղադիտարանի հետ, բայց ինքն աջակցում է դրան։

Աստղադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև երիտասարդ կադրերի հոսքի խնդրին։ Նրա խոսքով` պրոֆեսիոնալ երիտասարդ կադրերը քիչ են։ Վերջին 20 տարում Բյուրականի աստղադիտարանում եռակի քչացել է գիտաշխատողների թիվը։

«Հիմա 42 աշխատողներից 16-ն են երիտասարդ, եթե տարեկան ընդունվի 2-3 երիտասարդ աստղագետ, ապա իրավիճակը կբարելավվի», — ասաց նա։

Միքայելյանը նշեց նաև, որ բազմաթիվ երաշխավորագրեր է գրել երիտասարդների համար հետագա կրթություն ստանալու կամ տեղափոխվելու համար, և աշխարհում հայ գիտնականներ շատ կան, որոնք օգնում են հայրենիքին և իրենց գործընկերներին։

Լրահոս
0