00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դհոլ ու սանթուր. ինչպես են Գյումրու փոքրիկ երաժիշտներն օգնում զարգացնել զբոսաշրջությունը

© Sputnik / Armenuhi MkhoyanМаленькие музыканты для развития города играют во дворах музеев
Маленькие музыканты для развития города играют во дворах музеев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում զբոսաշրջության զարգացման և թանգարանների մասսայականացման յուրահատուկ ծրագիր է իրականացվում, որի հերոսները գյումրեցի փոքրիկներն են։

Արմենուհի Մխոյան, Sputnik. 

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ գյումրեցի փոքրիկ երաժիշտները յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ելույթ են ունենում թանգարանների բակում:

Уникальное кафе в Гюмри - Sputnik Արմենիա
Աշխատանքի ընդունվելու պայմանը` հաշմանդամություն. Գյումրիում ինքնատիպ փուռ–սրճարան բացվեց

Դհոլահար Լիլիա Միրիջանյանը 10 տարեկան է, Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցի սան: Դհոլը սիրել է հայրիկի շնորհիվ. հոր խորհրդով է գնացել դհոլի պարապմունքների և չի զղջացել: Այսօր նրա համար ամենահաճելի գործը դհոլ նվագելն է: Սիրում է, երբ նվագում է, իսկ իրեն լսում են: Սա է պատճառը, որ անմիջապես համաձայնել է առաջարկին՝ ազատ օրերին նվագել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում: Նրանք, ովքեր սոցիալական ցանցերում տեսել են Լիլիայի նվագը` շտապում են թանգարան, նախ` փոքրիկ աղջկա նվագը լսելու, ապա` վարպետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալու:

Թանգարանի այցելուներն արդեն հասցրել են սիրել ոչ միայն Լիլիային, այլև Գյումրու թիվ 3 երաժշտական դպրոցի սանթուրահարների խմբին, որոնց ղեկավարում է Կարինե Հովհաննիսյանը։ Շատերը թանգարան են գալիս հենց նրանց լսելու համար։ Փոքրիկներն արդեն թանգարանի լավագույն այցելուներն են:

© Sputnik / Armenuhi MkhoyanԽաչիկ Բաղդասարյան
Խաչիկ Բաղդասարյան - Sputnik Արմենիա
1/3
Խաչիկ Բաղդասարյան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓոքրիկ երաժիշտները
Փոքրիկ երաժիշտները - Sputnik Արմենիա
2/3
Փոքրիկ երաժիշտները
© Sputnik / Armenuhi MkhoyanՓոքրիկ երաժիշտները
Փոքրիկ երաժիշտները - Sputnik Արմենիա
3/3
Փոքրիկ երաժիշտները
1/3
Խաչիկ Բաղդասարյան
2/3
Փոքրիկ երաժիշտները
3/3
Փոքրիկ երաժիշտները

Խաչիկ Բաղդասարյանը 12 տարեկան է: Երաժշտական դպրոցում լսել ու սիրել է սանթուրի ձայնը և որոշել է ինքն էլ նվագել։ Այսօր արդեն ընկերների հետ ուրախությամբ նվագում է թանգարանի բակում: Անկեղծանում է՝ կարդալ շատ չի սիրում, բայց հենց թանգարանում շատ բան է սովորել մեծ վարպետի կյանքից:

Առայժմ երեխաները ելույթ են ունենում Ավետիք Իսահակյանի թանգանարում, բայց նմանատիպ ծրագիր` այլ երեխաների մասնակցությամբ, կա նաև Մհեր Մկրտչյանի թանգարանում: Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի, անհատ կատարողների, Գյումրու քաղաքապետարանի և Գյումրու թանգարանների տնօրենների ու աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում:

Ծրագիրը ոչ միայն խթանում է զբոսաշրջության զարգացումը, այլև ապագա երաժիշտներին է օգնում կայանալ. սա նոր ու հեռանկարային ասպարեզ է նրանց համար: Նախաձեռնությունն առայժմ փորձնական է, սակայն այն շարունակելու և քաղաքի մյուս թանգարաններն ընդգրկելու բոլոր հնարավորությունները կան:

Լրահոս
0