Օլգա Բուզովա

«Բարի գալուստ, Օլյա ջան». ինչպես են Բուզովային դիմավորել Երևանում

203
(Թարմացված է 20:32 16.09.2018)
Ռուս հեռուստաաստղ, երգչուհի և դերասանուհի Օլգա Բուզովան պատմել է, թե ինչպես են իրեն դիմավորել Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար Օլգա Բուզովան խոստովանել է, որ առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն տպավորված է: Այդ մասին նա հայտարարել է Comedy club փառատոնի շրջանակում:

Նա պատմել է, որ Հայաստանում նրան դիմավորել են մեծ ծաղկեփնջով և մի շիշ գինիով, որը նա իր հետ կտանի: Հյուրանոցում գրություն է եղել. «Բարի գալուստ, Օլյա ջան»:

Բուզովայի խոսքով՝ նա շատ հայ ընկերներ ու ծանոթներ ունի, որոնք, իմանալով նրա ուղևորության մասին, խորհուրդներ են տվել՝ ուր գնա, ինչ փորձի:

«Ես շատ տպավորված եմ: Տեսել եմ միայն հրապարակը, բայց շոուից հետո անպայման կշրջեմ քաղաքում», — խոստովանել է աստղը:

Նա չի բացառել, որ շուտով համերգ կտա Երևանում:

Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ են ունեցել Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Դրան մասնակցում են Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:

203
Ըստ թեմայի
Հայաստանի ջերմությունից հիացած Վան Դամն ու Comedy club-ի աստղերը փայլեցին երևանյան բեմում
«Ես ձեզ սիրում եմ»․ Երևանում զվարճանում են Ժան Կլոդ Վան Դամն ու Comedy Club-ի մասնակիցները
Ցնցող ուտելիք ու գեղեցիկ կանայք․ Comedy club-ի մասնակիցները հիացած են Հայաստանով
Հայկական հումոր` Խարլամովի կատարմամբ․ինչ է սպասում Comedy Club-ի հյուրերին Երևանում
Խառլամովն ու Մարտիրոսյանը զվարճանում են Comedy Club–ի փորձի ժամանակ. տեսանյութ