Ժան Կլոդ Վան Դամը Երևանում

«Ես ձեզ սիրում եմ»․ Երևանում զվարճանում են Ժան Կլոդ Վան Դամն ու Comedy Club-ի մասնակիցները

1657
(Թարմացված է 14:34 16.09.2018)
Comedy Club-ի մասնակիցներն Sputnik Արմենիային ասել են, թե ինչն են հավանել Երևանում։ Իսկ Վան Դամը զարմացրել է հայ լուսանկարիչներին իր կրեատիվությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի  — Sputnik. Լեգենդար հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամն իրեն Երևանում ֆանտաստիկ է զգում։ Այս մասին նա ասել էր լրագրողներին Comedy club փառատոնի կարմիր գորգի վրա՝ Հայաստանում նկարահանումների առաջին օրը։

Ամեն ինչից զգացվում էր, որ դերասանը հիանալի տրամադրություն ունի։ Նա պարում է, թռչկոտում է ու հնարավորինս հետաքրքիր դիրքերով է ներկայանում լուսանկարիչների առաջ։

«Այստեղ հիանալի է։ Ես ինձ ֆանտաստիկ եմ զգում», — ասաց դերասանը։

Тимур Батрутдинов
© Sputnik / Aram Nersesyan
Տիմուր Բատրուտդինովը` Երևանում

Ի տարբերություն հոլիվուդյան աստղի՝ ռուսաստանցի դերասան ու երգիծաբան Ալեքսանդր Ռևան իրեն շատ համեստ է պահում, նա սիրո խոստովանություն արեց Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ասաց, որ առաջին անգամ չէ, որ մեզ մոտ է գալիս ու մտադիր է կրկին վերադառնալ։ «Ես ձեզ սիրում եմ», — բղավեց նա Sputnik Արմենիայի թղթակցի խոսափողի մեջ։

 Марина Кравец
© Sputnik / Aram Nersesyan
Մարինա Կրավեցը Երևանում

Comedy Club-ի մասնակից Մարինա Կրավեցն, ի տարբերություն գործընկերների, արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքին։ Նա զբոսնել է մինչև Կասկադ ու լավ ուտելուց հետո որոշել է բարձրանալ բազմաթիվ աստիճաններով մինչև գագաթ։

«Ձեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է։ Մենք լավ հաց ենք ուտում ու կալորիաները այրելու համար կասկադի գագաթ ենք բարձրանում։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է», — խոստովանում է նա։

Гоша Куценко
© Sputnik / Aram Nersesyan
Գոշա Կուցենկոն Երևանում

Դերասան Գոշա Կուցենկոն անկեղծ ասում է, որ նոր է ժամանել ու դեռ չի հասցրել զբոսնել քաղաքում։  Նա նախկինում եղել է Երևանում ու երբեք չի մոռանա հայկական կոնյակի համն ու հայ կանանց գեղեցկությունը։ Նա նշեց, որ հայ կանայք իրենց էությամբ շատ հավատարիմ են։

Александр Ревва
© Sputnik / Asatur Yesayants
Ալեքսանդր Ռևան Երևանում

«Բոլորն ասում  են, որ հայուհիները իտալուհիներին են նման, իսկ ես կարծում եմ, որ նրանք են նման հայ կանանց», — ասաց Կուցենկոն։

Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։

Гарик Харламов
© Sputnik / Aram Nersesyan
Գարիկ Խարլամովը Երևանում

Հատուկ թողարկումները Հայաստանից կհեռարձակվեն ՏՆՏ-ով, արդեն աշնանը։ Միջոցառման հյուրերի համար Comedy club-ը Երևանով հատուկ զբոսավարություն է կազմակերպել։

1657
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Ո՞վ է ամենալավ հայը. անկեղծանում են Comedy club-ի անդամները
Ցնցող ուտելիք ու գեղեցիկ կանայք․ Comedy club-ի մասնակիցները հիացած են Հայաստանով
Հայկական հումոր` Խարլամովի կատարմամբ․ինչ է սպասում Comedy Club-ի հյուրերին Երևանում
Միխայիլ Գալուստյանը ներկայացրել է Comedy–ի աստղերի երևանյան արկածները
Խառլամովն ու Մարտիրոսյանը զվարճանում են Comedy Club–ի փորձի ժամանակ. տեսանյութ
Comedy Club-ի աստղերը շուտով կլինեն Երևանում