Գարիկ Մարտիրոսյան

Հայկական հումոր` Խարլամովի կատարմամբ․ինչ է սպասում Comedy Club-ի հյուրերին Երևանում

474
Comedy Club փառատոնի հյուրերին Երևանում կարծես շքեղ երեկո է սպասվում։ Համենայն դեպս, շոուի մասնակիցներն այդպես են տրամադրված։ Նրանք խոսել են լրագրողների հետ իրենց տրամադրության մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկեց Comedy Club փառատոնը։ Հաղորդման նկարահանումներն առաջին անգամ եմ Հայաստանում անցկացվում։

Հայտնի երգիծաբան, Comedy Club–ի հիմնադիրներից Գարիկ Մարտիրոսյանը նկարահանումների առաջին օրվա կնոջ՝ Ժաննա Լևինայի հետ է եկել։

Մարտիրոսյանը խոստացավ, որ երեկոն ուրախ է անցնելու։

«Բեմում հայկական հումոր է լինելու։ Մենք եկել ենք, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես է հնչում հայկական հումորը Խարլամովի կատարմամբ», — կատակեց նա։

Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։

Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։

474
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան, Երևան
Ըստ թեմայի
Comedy Club-ի աստղերը շուտով կլինեն Երևանում
Տրանսգենդերն ու Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլում». ինչպես են հային դիմավորել Comedy Club–ում
Comedy Club-ն ուժեղացնում է «չակրան»․ Սարգսյանն ու Մարտիրոսյանը կրկին բեմում են. տեսանյութ
Հայկական փոքրիկ թյուրիմացություն․ Comedy Club–ի անդամները զվարճացրին Գալուստյանին
Մոսկվայում անսթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալվել է Comedy Club–ի ռեզիդենտը