Ժան Կլոդ Վան Դամ

Ուրախ եմ, որ այստեղ եմ․ Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան ու միանգամից ուղիղ եթեր է մտել

166
(Թարմացված է 12:02 15.09.2018)
Հոլիվուդյան դերասանը ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր է դուրս եկել հայաստանյան օդանավակայանից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանեց Հայաստանի մայրաքաղաք։ Նա արդեն իր ֆեյսբուքյան էջում «Զվարթնոց» օդանավակայանից տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա զրուցում լրագրողների հետ ու անցորդների հետ սելֆի անում։

«Ողջույն ֆեյսբուք։ Ուրախ եմ այստեղ լինել։ Ուրախ եմ տեսնել ձեզ», — ասում է նա։

Ժան Կլոդ Վան Դամը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանում նկարահանվող Comedy Club փառատոնին։  Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։

Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։

166
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ժան Կլոդ Վան Դամը գալիս է Հայաստան
Հայ տղամարդը «Փաշինյանի գլխարկը» դնում է Ժան Կլոդ Վան Դամի գլխին. տեսանյութ
«Սիրում եմ Հայաստանը». Ժան-Կլոդ Վան Դամը Թուրքիա մեկնելիս տեսանկարվել է հայուհու հետ
Խառլամովն ու Մարտիրոսյանը զվարճանում են Comedy Club–ի փորձի ժամանակ. տեսանյութ
Comedy Club-ի աստղերը շուտով կլինեն Երևանում