00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա առնվազն անհարգալից է»․ ինչո՞վ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի բանավեճը

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa
Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև վիճաբանություն ծագեց։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։

Ежегодные противопожарные учения на абовянской станции ПХГ - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը

Այս մասին  նա ասաց, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում  երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։

«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը», — ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։

«Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ (պետական – խմբ․), բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ», — ասել է Վարդանյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց ուղղեց Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում  չկատարեց իր առջև դրված խնդիրը։

Գործարարը պատասխանեց, որ ավելի լավ այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

Փաշինյանը շարունակեց, որ ինքն էլ է ցնցված Հայաստանում գոյություն ունեցած համակարգից։ Վարչապետն իր համար բացահայտել է, որ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։

«Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդյունքը զրո է», — ասել է Փաշինյանը։

Рубен Варданян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կիսով չափ «Ատլանտը». Ռուբեն Վարդանյանը բիզնես համայնքի «փայատեր» է դարձել

Նա ընդգծել է, որ երկու կողմերին միավորում է այն, որ նրանք նույն աշխատանքն են անում, մեկը շատ գումար է ստանում, մյուսը՝ քիչ, մեկը թանկ փողկապ է կապում, մյուսը՝ էժան։

«Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու», — ասել է Փաշինյանը։

Վարդանյանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ ավելի լավ է թվերի լեզվով խոսել, որ խոսակցությունն ավելի առարկայական լինի։

Նա հավելել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։

Վարդանյանը հարցրել է վարչապետին, կարելի է, արդյո՞ք, Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է։

«Ուղիղ ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին», — ասել է Վարդանյանը։

Փաշինյանն իր հերթին հարցով է պատասխանել Վարդանյանին. ի՞նչ անկայունության մասին կարող է խոսք լինել։ Նա զարմանում է՝ ինչո՞ւ են բոլորն արծարծում այդ հարցը։

Соучредитель гуманитарной премии «Аврора», президент Корпорации Карнеги в Нью-Йорке Вартан Грегорян - Sputnik Արմենիա
Ու՞ր են գնում միլիոնները․ «Ավրորայի» համահիմնադիրը պատասխանել է քննադատներին

«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք  ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա՞. այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն՝ նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն օգնում է սփյուռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հավասարաչափ կարևոր են։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա երկու առաջնորդների արդեն երրորդ հանդիպումն է։

Լրահոս
0