Նիկոլ Փաշինյան. ՀՀ վարչապետ

Վարչապետի արարողակարգի կիքսերը. ի՞նչ բաժակով է Փաշինյանը ջուր խմում

8317
(Թարմացված է 22:54 02.09.2018)
Էթիկետի մասնագետը բացահայտել է ՀՀ վարչապետի արարողակարգի ծառայության բացթողումները։ Պարզվում է` վարչապետին ջուր է մատուցվում ոչ ճիշտ գավաթով։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը վերլուծել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պաշտոնական արարողակարգի որոշ լուսանկարներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էթիկետի մասնագետը նշեց, որ վերջին մի քանի միջոցառումները դիտելիս իր ուշադրությունն անմիջապես գրավել են սեղանին դրված բաժակները։

Премьер-министр обсудил с представителями сферы легкой промышленности пути развития отрасли
«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակ է»

«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակի է նման,– ասաց մասնագետը, – ըստ միջազգային էթիկետի՝ պաշտոնական, դիվանագիտական և գործնական հանդիպման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել առանց ոտքի բաժակներ, իսկ եթե պետք է օգտագործվի ոտքով ջրի բաժակ, ապա բաժակի ոտքը չպետք է գերազանցի երեք սանտիմետրը»։

Բացի այդ, նրա խոսքով, որոշ դեպքերում բաժակի բերանը պետք է փակ լինի, հատկապես մարդաշատ վայրում։ Այս կարգը որոշ երկրներում պարտադիր է. խնդիրը ոչ միայն բաժակում փոշու ներթափանցումը կանխելն է, այլ նաև անվտանգությունը:

Интервью премьер-министра Никола Пашиняна телекомпании Аль-Джазира
Վարչապետի հարցազրույցը Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը

Ի դեպ, այս կարգը բավական լայն տարածում ունի նաև հայաստանյան արարողակարգերում։

«Այն ինչ կապված է մեր երկրի առաջին դեմքերին, մեր մասնագետները պետք է շատ մեծ ուշադրությամբ քննեն յուրաքանչյուր տարր, քանի որ վստահ եմ մեզ նաև հետևելու են էթիկայի տեսանկյունից»,– նշում է մասնագետը։

Никол Пашинян и  Георгий Кутоян
Ջրի բաժակի ճիշտ ընտրություն (վարչապետի հանդիպումը ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հետ. 8 մայիսի 2018թ. )

Մարգարիտա Խաչատրյանը հատուկ շեշտում է, որ իր դիտարկումը կապված չէ վարչապետի անձի հետ, այլ վերաբերվում է այն անձանց կամ անձնակազմին, ովքեր զբաղվում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգերի կազմակերպմամբ ու սպասքի ընտրությամբ։

8317
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն
Օրենքի սահմաններում. վարչապետը պատրաստվում է մասնակցել քարոզարշավին
Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ հանդիպման մասին
Ամուլսարի հարցի վերջնական լուծումը կտա միջազգային փորձաքննությունը
Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը
Վարչապետ դառնալուց հետո քաղբանտարկյալների արձակումը իմ առաջնահերթություններից է. Փաշինյան
«Արցախում բջջային կապի մենաշնորհ և գնի իջեցման խնդիր կա». Փաշինյան
«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան