Դեն Բիլզերյանը՝ հոր հետ Երևանում զբոսնելիս

Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ

657
(Թարմացված է 14:33 29.08.2018)
Բիլզերյանների ընտանիքն ուշադիր հետևում է Հայաստանի ու Արցախի իրավիճակին և պատերազմի դեպքում պատրաստ է ակտիվ գործողությունների դիմել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի հայրը` Փոլը, խոստացել է թոռների հետ վերադառնալ Հայաստան ու Արցախ։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն ուղեկցում էր «պոկերի արքայի» ընտանիքին։

Բիլզերյանների նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ են գաղթել Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից։

Ավագ Բիլզերյանը պատմել է  օմբուդսմենին, որ իննսունականներին արցախյան պատերազմին մասնակցելու ցանկություն է հայտնել, բայց ընկերները նրան հետ են պահել` ասելով, որ նա հայերեն չգիտի։ Մելիքյանն ընդգծեց, որ հիմա Բիլզերյանների ընտանիքը ուշադիր հետևում է ՀՀ–ի ու Արցախի իրավիճակին և պատերազմի դեպքում պատրաստ է ակտիվ գործողությունների դիմել։

«Դենը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է Արցախ եկել, ասաց, որ սա իր պատմական հայրենիքն է ու իր ընկերոջ` Լևոն Քոչարյանի ծննդավայրը», – ընդգծեց Մելիքյանը։

Օմբուդսմենի խոսքով` նման այցերը կարևոր են միջազգային ասպարեզում Արցախը հանրահռչակելու հարցում։ Նա նշեց, որ Դեն Բիլզերյանը կապեր ունի ոչ միայն շոու բիզնեսի, այլև քաղաքականության ոլորտում։

Մելիքյանի կարծիքով` ամերիկահայ միլիոնատիրոջ ընտանիքի այցը հստակ մեսիջ ուներ, որն ուղղված էր Ադրբեջանին` պետք է ուժերը չափել ոչ թե Արցախի 150 հազար կամ Հայաստանի 3 միլիոն բնակիչների, այլ ամբողջ հայկական սփյուռքի հետ։

«Մենք պետք է ավելի գրագետ աշխատենք սփյուռքահայերի հետ, պայմաններ ստեղծենք, որ նրանք Արցախ այցելեն։ Մարդիկ չեն կարող բոլորին դուր գալ, ու մենք պետք է հասկանանք դա», – ընդգծեց նա։

Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Բիլզերյանը մտադիր է Արցախում հսկայական նախագծեր իրականացնել, բայց նշեց, որ նրա ընտանիքնը ոգեշնչվել էր այցից ու նաև շատ հավանել արցախյան խոհանոցը։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Բիլզերյանը Արցախ է մեկնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի որդու` Լևոնի ու նրա կնոջ` հայտնի երգչուհի Սիրուշոյի հետ՝ ՀՀ ԶՈւ–ին պատկանող ՄԻ–8 ուղղաթիռով։ Մինչ այդ նա հայկական անձնագիր էր ստացել և հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում։

657
թեգերը:
Դեն Բիլզերյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան
թեմա:
Պոկերի արքա Դեն Բիլզերյան (28)
Ըստ թեմայի
Դեն Բիլզերյանն Արցախում ցուցադրել է կրակելու հմտությունները. տեսանյութ, լուսանկարներ
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին
Պոկերի արքա Դեն Բիլզերյանն Արցախում է. ո՞վ է նրան ուղեկցում, և ո՞ւմ է հանդիպել միլիոնատերը
Դեն Բիլզերյանի ընկերուհուն հիացրել է հայերի հյուրընկալությունը
Դեն Բիլզերյանի «արկածները» Հայաստանում և նրա ընկերուհու օդային համբույրը. լուսանկարներ
Համով աղջիկ. Դեն Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ. տեսանյութ
Բիլզերյանը զբոսնել է Երևանում. ո՞ւր է գնացել և ի՞նչ է տեսել ամերիկացի փլեյբոյը. տեսանյութ
Հայ դիպուկահարը թիրախավորել է Բիլզերյանին. Sputnik–ի լուսանկարիչն ուրախացրել է նրան
Բիլզերյանը ճաշում է Ռոբերտ Քոչարյանի որդու հետ. լուսանկարներ
Պոկերի արքա Դեն Բիլզերյանը ՀՀ ԶՈՒ–մ հաշվառման է կանգնել
Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել