00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերի սպառնալիքներին հակառակ. ինչպես ֆրանսիացիներն հայերին օգնեցին Լիոնում

CC BY 2.0 / FaceMePLS / Памятник жертвам Геноцида армян в Лионе
Памятник жертвам Геноцида армян в Лионе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական համայնքը սպառնում էր, որ կոչնչացնի հուշարձանը, եթե այն Արարատ լեռան տեսքն ունենա։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ամենամեծ hուշարձանը գտնվում է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Այն արդեն 12 տարի է՝ Լիոնի հայ համայնքի հավաքատեղին է։ Սակայն քչերը գիտեն, որ ի սկզբանե ճարտարապետ Լեոնարդո Բասմադյանի մտահղացմամբ հուշարձանը պետք է բաղկացած լիներ երկու մասից՝ սյուներից ու հուշարձանից, որը կնշանավորեր Արարատ լեռը։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց լիոնցի ֆրանսահայ գործարար  Րաֆֆի Գրիգորյանը։

«Թուրքերը խանգարեցին, նրանք սպառնացին, որ կքանդեն հուշարձանը, եթե այն Մասիսի տեսքն ունենա։ Չնայած սպառնալիքներին, հուշարձանը տեղադրվեց քաղաքի խոշորագույն հրապարակներից մեկում՝ Անտոնին Պոնսեում, սակայն՝ փոփոխություններով», — պարզաբանեց Գրիգորյանը։

Ճարտարապետի սկզբնական մտահղացումը շտկումների է ենթարկվել։ Ի վերջո, Բասմադյանը ստեղծեց 36 քարե սյուներից կազմված հուշարձան։ Դրանց վրա փորագրված են Ցեղասպանությունից փրկված հայտնի մարդկանց խոսքերը։

© Photo : Laura SarkisianՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Լիոնում
Թուրքերի սպառնալիքներին հակառակ. ինչպես ֆրանսիացիներն հայերին օգնեցին Լիոնում - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Լիոնում

Հուշարձանի երկրորդ մասը (լեռան տեսք ունեցող մեկ մետրանոց հատվածը) փոփոխվել է։ Արդյունքում մինի տարբերակն են ստեղծել, այն մոտ 50 սանտիմետր է ու սալի տեսք ունի։

Սակայն նույնիսկ այդ զիջումից հետո թուրքական համայնքի ներկայացուցիչները բավականին ագրեսիվ արձագանքեցին հուշարձանի բացման լուրին։ Բացման արարողությունից առաջ Եվրոպայի տարբեր երկրներից մոտ հինգ հազար թուրքեր ցույց արեցին, սակայն ոչ մի բանի չհասան։

Торжественное открытие мемориала Фонари памяти, посвященной памяти жертвам Геноцида Армян в Османской империи (13 апреля 2018). Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Հիշատակի Լապտերներ. Ազնավուրը Ժնևում մասնակցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացմանը

«Ի սկզբանե նրանք ուզում էին Փարիզում ցույց անել, սակայն քաղաքապետը դա թույլ չտվեց։ Արդյունքում Լիոնում էին բողոքում», — նշեց Գրիգորյանը:

Հուշարձանի տեղադրման հարցում մեծ դերակատարություն ունեցավ Լիոնի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը։ Հուշարձանի կառուցումն արժեցավ 180 հազար եվրո։

Բացումը տեղի ունեցավ 2006 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին։ Դրա վրա հայերեն, ֆրանսերեն ու անգլերեն գրված է, որ այն նվիրվում է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնց 1915-1918 թվականին ոչնչացրել են երիտթուրքերը՝ XX դարի առաջին ցեղասպանության ընթացքում։

Այն ժամանակվանից Լիոնի հայ համայնքը կարևոր օրերն այդ հուշարձանի մոտ է նշում։ Այստեղ գալիս են ոչ միայն հայերը, այլև ֆրանսիացիներն ու զբոսաշրջիկները: Նրանք նստում են նստարաններին, հուշարձանին են նայում, գրություններն են կարդում։

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ ապրիլի 24 կամ ինչպես Ջոլոլյան եղբայրներն աշխարհին հիշեցրեցին հայերի ջարդի մասին

«Հուշարձանի շնորհիվ շատերն են իմանում Հայոց ցեղասպանության մասին։ Հրապարակը կենտրոնական է, այդ պատճառով շատերն են գալիս այստեղ ու իմանում հայոց ողբերգության մասին», — նշեց Գրիգորյանը։

Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնի մերձակայքում մոտ 100 հազար հայ է ապրում, բուն քաղաքում` մինչև 2 հազար։ Այս քաղաքը շատերը «հայկական մշակութային Փարիզ» են անվանում։ Քաղաքում հայերենով երկու ռադիոկայան է գործում, նաև հայկական ամսագիր է հրատարակվում։

© Sputnik / Laura SarkisianՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Լիոնում
Թուրքերի սպառնալիքներին հակառակ. ինչպես ֆրանսիացիներն հայերին օգնեցին Լիոնում - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Լիոնում

Այստեղ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, դպրոց և եկեղեցի է գործում։

Լիոնի կենտրոնում` Պոնսե հրապարակում, տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Լիոնի մոտ է գտնվում «փոքր Հայաստանը». ֆրանսիացիներն այդպես են անվանում Ֆրանսիայի հայաբնակ Դեսին քաղաքը։

Լրահոս
0