00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսանիքը հետաձգում են տուն չունենալու պատճառով. «քրջի շուկան»՝ ներսից. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan"Блошиный рынок" в Ереване
Блошиный рынок в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը կոնտրաստների քաղաք է, և ոչ այն պատճռով, որ Հռոմից հին է։ Այստեղ կա վայր, ուր սովորաբար տեսախցիկներով և լուսանկարչական սարքերով լրագրողներ չեն լինում։ Այդ անկյունը մայրաքաղաքի կենտրոնում է։ Այստեղ ապրում են տնանկ մարդիկ, սակայն փորձում են պահպանել արժանապատվությունն ու պատիվը։ Նրանք իշխանության ուշադրության և սեփական տանիքի կարիք ունեն։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նա մի բանի մասին է երազում` տաք ցնցուղ ընդունել, պառկել տաքուկ անկողնում և հեռուստացույց դիտել։ Նվարդ տատը (անունը փոխված է) գիտի, հեռուստացույցները հեռակառավարման վահանակով են աշխատում, բայց չի պատկերացնում, թե ինչպես։

Արդեն 22 տարի է` նրա համար տուն է ծառայում ստվարաթղթից պատրաստված, մոմլաթով վարագուրված շինությունը, մահճակալը հին թախտն է, որի վրա ձեռքով հին վերնաշապիկներից, բլուզներից, գործվածքներից և նույնիսկ գուլպաներից կարած սավան է փռված։ Նվարդն ու նրա նման 20 այդպիսի մարդիկ տասնամյակներ շարունակ միևնույն հասցեում են բնակվում` այսպես կոչված «քրջի շուկայում», որը գտնվում է Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի շենքի հետնամասում` Հանրապետության հրապարակից 2 կմ հեռավորության վրա։

© Sputnik / Aram NersesyanԱրդեն 22 տարի է Նվարդ տատիկի համար տուն է ծառայում ստվարաթղթից պատրաստված, մոմլաթով վարագուրված շինությունը
Блошиный рынок в Ереване - Sputnik Արմենիա
Արդեն 22 տարի է Նվարդ տատիկի համար տուն է ծառայում ստվարաթղթից պատրաստված, մոմլաթով վարագուրված շինությունը

«Բարև ձեզ, համեցեք, ես մայրաքաղաքի աղջիկ եմ,  քաղաքի կենտրոնում եմ ապրում։ Այսքանով պատմությունս տեսախցիկների համար ավարտվում է», – հեգնում է իր կամ գուցե իր ճակատագրի վրա Նվարդը` դիմելով մեր նկարահանող խմբին։

Կողքին Վազգենն է նստած (անունը փոխված է)` ֆիդայու նման երկար մորուքով, մի փոքր նվաղած, գուցե ծերությունից, գուցե վառ արևից, գուցե երկար տարիների կորուսյալ տան կարոտից։ Վազգենի` արևից կկոցած կանաչ աչքերը կասկածանքով են մեզ նայում։

– ՀՀԿ–ի՞ց եք, – հարցնում է Վազգենը։

– Ոչ, մենք անկուսակցական ենք, լրագրողներ ենք, – ասում եմ ես` փորձելով ժպտալ շուրջս տիրող տեսարանից։

© Sputnik / Aram Nersesyan– «Սանիթեքին» ասեք թող գան ու այս կեղտը, որում ապրում ենք մաքրեն, միայն նայիր մեզ հանկարծ այստեղից դուրս չանեն։
Блошиный рынок в Ереване - Sputnik Արմենիա
– «Սանիթեքին» ասեք թող գան ու այս կեղտը, որում ապրում ենք մաքրեն, միայն նայիր մեզ հանկարծ այստեղից դուրս չանեն։

– «Սանիթեքին» ասեք թող գան ու այս կեղտը, որում ապրում ենք, մաքրեն, միայն նայիր, – իր կանաչ աչքերը կկոցելով` ասում է Վազգենը,- մեզ հանկարծ այստեղից դուրս չանեն։

Ավելի ուշ Վազգենը` 50-անց այդ տղամարդը, ուսերը թոթվելով, ավելացնում է, որ իր համար միևնույնն է։ Դուրս կանեն, կրկին կգա և կկառուցի իր ստվարաթղթե տունը և կշարունակի ապրել նախկինի պես։

Վազգենին ընդհատում է բոլորի աչքի առաջ ցնցուղ ընդունող Արմենը։ Նա կանչում է Վազգենին, որպեսզի օգնի օգոստոսյան կիզիչ արևի տակ շշերի մեջ տաքացած ջուրը լցնել գլխին։

«Աղջիկս, ի՞նչ պատմեմ, 1996 թվականին, վաճառեցի տունը պարտքերս մարելու համար, այդ ժամանակվանից այստեղ եմ ապրում։ Գումար չեմ մուրում, 100-300 դրամով հագուստ եմ գնում, 100 դրամով ավել վաճառում եմ։ Հանգստյան օրերին արի առավոտվանից։ Լավ, մենք ենք անօթևան, բայց որքան մարդ կա, որ 400-500 դրամով պատրաստ են երեխաների համար հագուստ, դպրոցական վերնաշապիկ, պայուսակներ գնել»,–Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Նվարդը։

Հանգստյան օրերին Նվարդը հագուստի դիմաց մինչև 3 հազար դրամ եկամուտ է ունենում։ Նա ուրախանում է, որ մոտենում է սեպտեմբերը. ուսումնական տարվա սկզբին նախորդող հանգստյան օրերին գնորդների թիվն աճում է։

© Sputnik / Aram Nersesyan«Գումար չեմ մուրում, 100-300 դրամով հագուստ եմ գնում, 100 դրամով ավել վաճառում եմ»,-պատմում է Նվարդ տատիկը:
Блошиный рынок в Ереване - Sputnik Արմենիա
«Գումար չեմ մուրում, 100-300 դրամով հագուստ եմ գնում, 100 դրամով ավել վաճառում եմ»,-պատմում է Նվարդ տատիկը:

Միաժամանակ նա այլ «բիզնես» է սկսել` հաց է հավաքում, հիմնականում` հարևան տների բնակիչներից, չորացնում է արևի տակ, վաճառում հավ պահողներին։ Այդ կերի 1 կգ–ն 100 դրամ արժե (մոտ 20 ցենտ)։

Մոտենում է Վազգենը` արդեն առանց աչքերը կկոցելու, ժպտում է և առաջարկում  նստել իր նստարանին և արևի տակ չկանգնել։ Շնորհակալություն եմ  հայտնում և նստում։

«Սուրճ ուզո՞ւմ եք։ Մայրս կարող է եփել», – ասում է Վազգենը։ Պարզվում է, որ Նվարդը` Երևանի սրտում գտնվող այս «քրջի շուկայի» ամենատարեց բնակիչն է։ Այդ պատճառով բնակիչները նրան «մայրիկ» են ասում։

© Sputnik / Aram Nersesyan«Թուղթ ենք խաղում, դոմինո, նարդի։ Ահա կիթառ էլ ունենք»,-պատմում է Վազգենը։
Блошиный рынок в Ереване - Sputnik Արմենիա
«Թուղթ ենք խաղում, դոմինո, նարդի։ Ահա կիթառ էլ ունենք»,-պատմում է Վազգենը։

«Թուղթ ենք խաղում, դոմինո, նարդի։ Ահա կիթառ էլ ունենք։ Ինչ անենք, որ տասը տարի հեռուստացույց չենք դիտել։ Մեզ պարզապես մեր բարաքներում թույլ չտվեցին լույս անցկացնել, թե չէ հեռուստացույց էլ կգտնեինք», – ասում է Վազգենը` գլուխը շարժելով։

Այդ պահին Նվարդն արագ մաքրում է այտով հոսող արցունքը և ժպտալով ավելացնում, որ իր փոքր ընտանիքում հաճելի իրադարձություն է տեղի ունեցել։ Կրտսեր որդին սիրահարվել է, հարսանիքը հետաձգում են միայն տան բացակայության պատճառով։

«Սերն այսօր «Ռոմեո և Ջուլիետ» չէ», – ասում է Նվարդը։

Վազգենը հաստատում է նրա խոսքերը, պատմում, որ այդպես էլ չի ամուսնացել 15 տարի առաջ տունը կորցնելուց հետո։

«Բայց սիրելի աղջիկ ունեի, մեծ սեր էր։ Բայց ուրիշի հետ ամուսնացավ», – պատմում է նա։

© Sputnik / Aram Nersesyan2000-ականների սկզբին Վազգենը վաճառել էր տունը, գործի մեջ գումար ներդնելու համար:
Как живут люди на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա
2000-ականների սկզբին Վազգենը վաճառել էր տունը, գործի մեջ գումար ներդնելու համար:

2000-ականների սկզբին նա վաճառել է տունը գործի մեջ գումար ներդնելու համար, աշխատել է շուկայում։ Հետևանքն այն է եղել, որ կորցրել է և՛ գումարը, և՛ տունը։ Այսօր այստեղ է հայտնվել, փորձում է մի կերպ գոյատևել, սովամահ չլինել, կարևորը` «գողություն չի անում, խուլիգանություն չի անում, չի խմում, մուրացկանություն չի անում»։

«Մեզ մոտ մեկը կա, ամբողջ օրը նստած է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ և փող է մուրում», – ընդգծում է Նվարդը` ավելացնելով, որ դա իր կանոններից դուրս է։

Նա այսօր միայն մեկ երազանք ունի` փափուկ անկողնում արթնանալ, հեռուստացույց դիտել, տաք ցնցուղ ընդունել, մեկ բաժակ թեյ կամ սուրճ խմել և այդ ամենը լինի իր տանը։

© Sputnik / Aram NersesyanՄիակ բանը, որի մասին նա այսօր երազում է` փափուկ անկողնում արթնանալ, հեռուստացույց դիտել, տաք ցնցուղ ընդունել...
Как живут люди на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա
Միակ բանը, որի մասին նա այսօր երազում է` փափուկ անկողնում արթնանալ, հեռուստացույց դիտել, տաք ցնցուղ ընդունել...

Այսօր «քրջի շուկայի» հարևանները փայտ, փայտե հին սեղաններ և աթոռներ են հավաքում ձմռան համար վառելափայտ ունենալու համար։ Չէ՞ որ երկու ամիս հետո Երևանում կցրտի, նրանք կրկին ստիպված կլինեն ինքնաշեն վառարանները վառել։ Սակայն նրանք համոզված են, որ այս ձմեռ ամեն ինչ այլ կլինի. թող որ առանց հեռուստացույցի, սակայն նրանք գիտեն, որ «երկրում իրավիճակ է փոխվել»։

Լրահոս
0