00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեդ Հասանի և Յապոնչիկի մահը. պատվիրված և չբացահայտված ամենաաղմկահարույց սպանությունները

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПистолет Лебедева "ПЛ-14"
Пистолет Лебедева ПЛ-14 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատվիրված սպանությունները միշտ էլ մարտահրավեր են ցանկացած պետության իրավապահ համակարգին, սակայն այդ սպանությունները հաճախ չբացահայտված են մնում։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ուղիղ 20 տարի առաջ` 1998 թվականի օգոստոսի 19-ին, վարձու մարդասպանը Եկատերինբուրգում սպանեց Աֆղանստանի վետերանների միության մարզային բաժանմունքի նախագահ Վլադիմիր Լեբեդևին։ Մարտական գործողությունների մասնակցի` այսպես կոչված աֆղանական շարժման ոչ ֆորմալ առաջնորդի հաշվեհարդարը զայրացրեց հասարակությանը։ Մարդիկ պահանջեցին գտնել և պատժել հանցագործներին, բայց նույնիսկ 2 տասնամյակ անց, այդ սպանությունը չբացահայտվեց։ ՌԻԱ Նովոստին պատմում է ամենաաղմկահարույց սպանությունների մասին, որոնք իրականացվել են պատվերով և մինչև այսօր էլ չեն բացահայտվել։

Տիմոֆեևի սպանությունը

1994 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայի կենտրոնում սպանեցին Օրեխովսկի հանցավոր խմբավորման պարագլխին` Սիլվեստր մականունով Սերգեյ Տիմոֆեևին։ Մարդասպանը նրա ավտոմեքենային պայթուցիկ սարք էր ամրացրել, որը գործեց այն պահին, երբ քրեական հեղինակությունն ավտոմեքենա նստեց։

Իրավապահ մարմինների աշխատակիցներն անմիջապես հասկացան, որ սպանությունն իրականացրել են մեկ այլ հանցավոր խմբի ներկայացուցիչները, բայց գործի քննությունը փակուղի մտավ. Տիմոֆեևը չափից շատ թշնամիներ ուներ։ Նրա մահը լրջորեն խարխլեց «օրեխովսկիների» դիրքերը։ Հանցագործության պատվիրատուներն ու կատարողները մինչ օրս հայտնի չեն։

© PhotoՍերգեյ Տիմոֆեև
Сергей Тимофеев - Sputnik Արմենիա
Սերգեյ Տիմոֆեև

 

Ռուզլյաևի սպանությունը

Տոլյատիի քրեական հեղինակություն Դիմա Բոլշոյը (իսկական անունը` Դմիտրի Ռուզլյաև) մահացել է 1998 թվականի ապրիլի 24-ին։ Ավտոմեքենան, որում նրանից բացի, գտնվում էին վարորդն ու երկու թիկնապահները, վարձու մարդասպանները գնդակոծեցին Կալաշնիկով ինքնաձիգներից Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության շենքից քիչ հեռու։ Հարձակումն իրականացրած անձանցից մեկին բռնեցին «Ցենտուրիոն» մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցները, որոնք պատահաբար մոտակայքում էին գտնվում։

Ձերբակալվածին տարան ոստիկանության մոտակա բաժին, բայց նա «չծակվեց»։ Իրավապահներին հայտնեց, որ պարզապես քայլում էր փողոցում, կրակոցի ձայներ լսեց, վախեցավ և այդ պատճառով փախավ։ Ռուզլյաևի սպանության պատվիրատուն այդպես էլ անհայտ մնաց։ Վարկածներից մեկի համաձայն` հաշվեհարդարի պատճառը ԱվտոՎԱԶ-ի ստվերային վերահսկման համար մղվող պայքարն էր։

Իվանկովի սպանությունը

Յապոնչիկ մականունով քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի դեմ մահափորձը կատարվեց 2009 թվականի հուլիսի 28-ին։ Մարդասպանը կրակ բացեց այն պահին, երբ Իվանկովը դուրս եկավ ռեստորանից։ Հրազենային բազմաթիվ վնասվածքներ ստացած Յապոնչիկին հիվանդանոց տեղափոխեցին և անմիջապես վիրահատեցին։ Մի քանի ամիս շարունակ նա մնաց կոմայի մեջ և մահացավ սեպտեմբերի կեսերին` այդպես էլ գիտակցության չգալով։

Քրեական աշխարհում Յապոնչիկը նշանակալի կերպար էր համարվում։ Նա մեծ ազդեցություն ուներ նաև երկրի սահմաններից դուրս։ Վարկածներից մեկի համաձայն` Իվանկովը ազդեցությունների ոլորտների վերաբաշխման հետ կապված վիճաբանությունների զոհ դարձավ։ Մոտ տասը տարի անց չի հաջողվել պարզել ո՛չ սպանության պատվիրատուի, ո՛չ էլ կատարողի ինքնությունը։

© Sputnik / Кирилл Каллиников / Газета "Время новостей" / Անցնել մեդիապահոցՎյաչեսլավ Իվանկով
Вячеслав Иваньков по кличке Япончик с супругой Фаиной Комиссар у здания Мосгорсуда (20 июля 2005). Москва - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Իվանկով

Վագինի սպանությունը

Այսպես կոչված կենտրոնայինների խմբավորման առաջնորդ Օլեգ Վագինին գնդակահարել են Եկատերինբուրգում 1992 թվականի հոկտեմբերի 26-ին։ Երբ նա մի քանի թիկնապահների ուղեկցությամբ դուրս էր գալիս տնից, բակում կայանած «Մոսկվիչից» դուրս եկան երկու զինված հանցագործներ և կրակ բացեցին։ Վագինը փորձեց վազել և հասնել հարևան շքամուտքին, սակայն այնտեղ նրան երրորդ վարձու մարդասպանն էր սպասում, որը գնդակահարեց քրեական հանցագործին։ Մահացան նաև բոլոր թիկնապահները։

Ամենայն հավանականությամբ, Վագինի նկատմամբ հաշվեհարդար տեսան մրցակից խմբավորման ներկայացուցիչները։ Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ով։ Հետաքրքիր է, որ սպանությունը տեղի ունեցավ այն տանը, որտեղ բնակվում էին Սվերդլովի մարզպետը, ինչպես նաև ՆԳՆ և դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները։

Ուսոյանի սպանությունը

Երկրի ամենաազդեցիկ հանցավոր հեղինակություններից մեկին` Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանին, սպանեցին Մոսկվայում 2013 թվականի հունվարի 16-ին։ Օրենքով գողն առավոտյան գնաց ռեստորան, և ներս մտնելու պահին դիպուկահարը կրակեց նրա ճակատին։ Քրեական հեղինակության թիկնապահները, չսպասելով շտապօգնությանը, նրան մոտակա հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ նա մահացավ։

Իրավապահները պարզեցին, որ մարդասպանը թաքնվում էր շենքի մուտքի դիմաց, բայց տաք հետքերով նրան ձերբակալել չհաջողվեց։ Իսկ մի քանի տարի անց հետաքննությունն ընդհանրապես կասեցրին։ Հանցագործության պատվիրատուն և կատարողը մինչ օրս չեն հայտնաբերվել, թեև գործը չի փակվել։ Առանցքային վարկածներից մեկի համաձայն` Դեդ Հասանի սպանությունը կապված է քրեական աշխարհում առաջատար լինելու պայքարի հետ։

Լրահոս
0