Հայաստան

Ցուցամոլ հայ դառնալու համար քիչ բան է պետք` սև ակնոց, տերողորմյա, ոսկեղեն և «Մերս»

1033
(Թարմացված է 18:04 19.08.2018)
Հայերի մեջ ցուցամոլների պակաս չկա, և նրանք, բնականաբար, իրենց առանձնահատկություններն ու նախապատվություններն ունեն։ Ցուցամոլության ո՞ր դրսևորումներն են տարածված հայերի շրջանում, և ի՞նչ արժեն հայկական «պոնտերը»։ Այս հարցերի պատասխանը կգտնեք մեր հոդվածում։

Լիլիթ Մկրտչյան, ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

«Պոնտերը հանես, միայն կապիչները կմնան»։ Կարծում եմ` այս արտահայտությունը սպառիչ բնութագիր է տալիս Հայաստանի որոշ շերտերի ներկայացուցիչներին, որոնց համար ամեն ինչից վեր ցուցամոլությունն է, մյուսների վրա ամեն գնով, հատկապես թանկարժեք զարդերի հաշվին տպավորություն գործելու ձգտումը։

Հայաստանից խոպան մեկնած տղամարդիկ սովորաբար մեկ ամիս անց երեխաներին նոր հեռախոսներ են ուղարկում, կնոջը` զարդեր, եղբայրներին` թանկարժեք ժամացույցներ։ Ոչինչ, որ իրենք միայն հաց ու պանիր կուտեն։ Կարևորը` հարևաններն ու ընկերները տեսնեն, որ նրանց գործերը շատ լավ են։

Հոգեբան Անժելա Կարապետյանի հետ զրուցեցինք նման պահվածքի պատճառների մասին։ Պարզվում է` «պոնտերն» ու ցուցամոլությունը սերում են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին բնորոշ գերիշխելու բնազդից։

Հենց այդ բնազդն է մարդկանց ստիպում ամեն բան անել լավը թվալու համար, որպեսզի հասարակության մեջ բարձրացնեն իրենց կարգավիճակը։ Եթե այդ բնազդը չլիներ, մարդիկ կդադարեին որևէ բանի ձգտել, և հասարակությանը էվոլյուցիայի փոխարեն դեգրադացիա կսպառնար։

Այնուամենայնիվ ժամանակակից երիտասարդների լեզվով ասած «պոնտեր» երևույթի արմատները թաքնված են ոչ թե մարդու սոցիալական վիճակում, այլ նրա անձի և հոգեբանության հատկանիշների առանձնահատկության։

Հոգեբանը նաև ասում է, որ «ցուցամոլության» երկու տեսակ կա` բնական և կեղծ, ընդ որում, այս երևույթը նույնպես բնորոշ է հայ հասարակությանը։

Առաջին տեսակը ենթադրում է, որ մարդը հստակ գիտի, թե ով է ինքը և ինչի է հասել։ Նրա արտաքին աշխարհը համապատասխանում է ներքինին։ Նա հստակ գիտի իր տեղը հասարակության մեջ, սակայն միևնույն ժամանակ դա հատուկ չի ցուցադրում։ Շրջապատող մարդիկ իրենք են տեսնում նրա վիճակը, թանկարժեք ավտոմեքենան, որակյալ զգեստը և այլն։

Իսկ կեղծ ցուցամոլությունն անմիջապես է աչք զարնում` վարձակալած ավտոմեքենա, որից բարձր երաժշտություն է հնչում, իբր «տեսեք` ինչ հզոր եմ ես», և համաշխարհային ապրանքանիշների ճչացող տարբերանշաններով անորակ հագուստ։

«Սակայն նման մարդկանց ամենից շատ մատնում է խոսքն ու պահվածքը»,- ավելացնում է հոգեբանը։ Երբ մարդն այդպես է փորձում մյուսների աչքում բարձրացնել սեփական կարգավիճակը, ցույց տալ իր հզորությունը, լիդերությունը, նա թերարժեքության բարդույթ է դրսևորում։

Փորձագետն ասում է, որ ինքնաբավ, կայացած մարդը ձևացնելու կարիք չունի, իսկ ցուցամոլությունը ոմանց մոտ կենսակերպ է։

Շքեղության և ցուցադրական հարստության հանդեպ սերն ընդհանուր առմամբ բնորոշ գիծ է Կովկասի ավանդական հասարակության համար։ Հայաստանում նույնպես արմատացել է այդ ֆենոմենը։ Շատերի գլխում մշտապես մի հարց է պտտվում. «Իսկ ի՞նչ կասեն մարդիկ»։ Մարդը կարող է գործազուրկ լինել, բայց պարտքով գնել ամենաթանկ հեռախոսը, ձեռքին կապել ֆիրմային ժամացույցը և այլն։

«Որքան շատ լինեն ատրիբուտները, այնքան լավ», —մեզ հետ զրույցում ասաց Արտյոմը, որն իր թաղամասի ամենահզոր ցուցամոլներից մեկն է համարվում։

Մենք փորձեցինք պարզել, թե որ «պոնտերն» են ամենատարածվածը, ինչ են խորհրդանշում և ինչ արժեն դրանք։

Որքան շատ ոսկի, այնքան լավ

Իսկապես կարծում եք, թե Հայաստանում տղաների վրա շողշողացող զարդերը ոսկո՞ւց են։ Ոչ, դա այդպես չէ. ոսկի հիշեցնող բիժուտերիա կարելի է գնել Երևանի ցանկացած գետնանցումում։ Կես մատի հաստություն ունեցող շղթաներից մինչև մատանի։ Գինը` 2000-ից 10000 դրամի սահմանում։ Իսկ այդքան գումար իրեն կարող է թույլ տալ ցանկացած սկսնակ ցուցամոլ։

Հզոր մաչոյի սև ակնոց

Ուժեղ թվալու «չվրիպող» տարբերակ է։ Այստեղ ևս օգնության են հասնում երևանյան գետնանցումներն ու փողոցներում գործող տաղավարները։ Համաշխարհային ապրանքանիշների ակնոցները, որոնք ունեն օրիգինալի գույնն ու ձևը, հարմար են ցանկացած գրպանին և արժեն 3000-10000 դրամ։ Կարևորը ոչ մի հանգամանքներում դրանք չհանելն է, նույնիսկ կեսգիշերին և փակ տարածության մեջ։ Այդպես ավելի հզոր տեսք ես ունենում։

Տերողորմյա` լավ տղերքի համար

Էլ ի՞նչ իրական լեռնեցի, եթե տերողորմյա չունես, ավելի հասկանալի լեզվով` թզբեխ։ Սա մի ամբողջական արարողակարգ է։ Տերողորմյան վերցնում ես ձեռքդ, քայլվածքդ միանգամից փոխվում է, հայացքդ` նույնպես, դառնում ես «կյանք տեսած տղա», հարգված տղամարդ։ Նման հրաշք կարելի է գնել «Վերնիսաժում», գները տատանվում են 1000-20000 դրամի սահմանում։

«Ֆիրմեննի» ժամացույց

Այստեղ կրկին գործն առանց գետնանցումների գլուխ չի գա։ Սակայն եթե ավելի մատչելի տարբերակ եք փնտրում, դիմեք առցանց խանութների օգնությանը։ «Ամենահզոր» ժամացույցները կարելի է ձեռք բերել 1000 դրամով։ Արտաքինից ոչնչով չեն տարբերվում քաղաքի կենտրոնում գտնվող խանութներում ահռելի գներով վաճառվող ժամացույցներից։

Անվանական պատյան

Պարտադիր պետք է պատվիրել։ Եվ կարևոր չէ, որ քաղաքի կեսն ունի դրանից։ Կարելի է գնել տոնավաճառից մոտավորապես 5000 դրամով։ Պատվիրելու դեպքում գինը մի քիչ կթանկանա (7000 դրամից սկսած)։ Ոչ ոք չի կռահի, թե որտեղ եք գնել։ Կարևորը, որ արդեն բոլորը կիմանան ձեր ազգանունը։

Երկաթե նժույգ

Իսկական «լավ տղեն» համոզված է, որ ավտոմեքենաների երկու տեսակ կա` Mercedes և մյուս բոլորը։ Միացրած շարժիչի ձայնը պետք է լսվի մի քանի կիլոմետր այնկողմ։ Սրբապատկերները, խաչերն ու հայկական դրոշները ավտոմեքենայի սրահում պարտադիր պայման են։ Եթե «գելիկի» փող չունես (5 տարի առաջ թողարկած ամենագնացը Երևանում կարելի է ձեռք բերել $30 000 դոլարով), ապա կա Lada 4х4 բյուջետային տարբերակը (հանրահայտ սպիտակ «Նիվա»)։ Ռուսական արտադրության ավտոմեքենաների նկատմամբ ունեցած սերը հայերի մոտ մնացել է դեռ Խորհրդային Միության տարիներից։ Կարևորը, որ ավտոմեքենան մուգ ապակիներ և ձուլած անվահեծ ունենա։ Միայն այդպես քեզ կհարգեն քեզ նման «լավ տղերքը»։

«Իրականում այդ ատրիբուտները կարելի է թվարկել անվերջ։ Չպայմանավորված շքեղությունն ու «պոնտերը» միշտ էլ հայերի բնավորության անբաժան մասն են կազմել։ Իհարկե, տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց հայը երբեք բաց չի թողնի իրեն ցույց տալու պահը», — կատակով ասում է Արտյոմը և միաժամանակ մատի վրա անդադար պտտում սիրելի «Մերսեդեսի» բանալին…

1033
Ըստ թեմայի
Հայ երիտասարդները վախենում են ցուցադրել իրենց հմտությունները. հոլանդացին` հայերի մասին
Որտե՞ղ են հայերը հանգստանում 2018 թվականին
Հայերի մոտ ամեն ինչ թարս է. ֆրանսահայ դերասանուհին`հայերի հետաքրքրասիրության մասին
Ոչ մի անձնական բան, կամ ինչու են հայերը շարունակում հանգստի մեկնել Թուրքիա
Մի գավաթ «դիվին»` «կոնյակի» փոխարեն. ո՞վ և ինչո՞ւ հայերին չի թողնում կոնյակ խմել
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

571
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

571
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

51
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

51
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Վլադիմիր Պուտինն ու

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

0
(Թարմացված է 17:16 03.03.2021)
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելեց, որ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։

Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։

«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։

Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։

«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

0
թեգերը:
Արա Այվազյան, գերի, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին