Կին և տղամարդ

Քիմիական սեքս. Երևանի թաքնված ժանտախտը, կամ քանի «Ղարիբյան» է օրական անալիզ հանձնում

2871
(Թարմացված է 13:03 19.08.2018)
Հայ տղամարդկանցից ոմանք սեքսով են զբաղվում թմրանյութերի ազդեցության տակ։ Այդ կախվածությունից ազատվելու համար ամսական մոտ 5 տղամարդ է դիմում բժիշկ–սեքսոլոգին։ Թեմայի շուրջ զրուցել ենք սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանի հետ։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա.

«Մարդիկ սեքսի մասին իմացել են 1963 թվականին»,- գրել է անգլիացի բանաստեղծ Ֆիլիպ Լարկինը` նկարագրելով «Բիթլզի» առաջին համերգներն ու աղմկահարույց դատական գործընթացը, որից հետո արգելքը վերացավ, և նոր շունչ ստացավ Դևիդ Լոուրենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» էրոտիկ վեպը։ Այն ժամանակ Լարկինը, ըստ էության, Արևմուտքի սեռական հեղափոխության ժամանակագրությունն էր կազմել։

Սեռական ազատությունը նաև մի շարք խնդիրների հանգեցրեց. հենց 60-ականներին աշխարհն իմացավ վեներական հիվանդությունների և Chemsex կոչվող երևույթի մասին (սեքս` թմրանյութերի ազդեցության տակ)։ Եվ եթե 60-ականների սերնդի համար սեքսը, ռոքնռոլն ու թմրամիջոցները մեկ ամբողջության անբաժանելի մասն էին կազմում, ապա այսօր այսպես կոչված «քիմիական սեքսը» վտանգավոր է ճանաչվել։

Ամբողջ աշխարհի սեքսոլոգները, նարկոլոգներն ու հոգեբույժները փորձում են հասկանալ` ինչ կարելի է անել, որպեսզի հիվանդը հաղթահարի այդ կախվածությունը։

Թվում է` փոքր Հայաստանում, որտեղ պաշտոնապես 70 տարի սեքս չի եղել, դրան գումարած` ազգային մտածելակերպը, նման խնդիր չէր կարող լինել։ Սակայն վիճակագրությունն այլ բան է պնդում` այսօր ամսվա ընթացքում սեքսոլոգին են դիմում նման կախվածություն ունեցող մոտ 5 տղամարդ։ Բայց չի բացառվում, որ կան նաև մարդիկ, որոնք բժշկի չեն էլ դիմում։

Սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը պատմում է, որ խնդիրն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք։ Սեքսոլոգի գործառույթը պարզ է` ախտորոշում է հիվանդությունը, հետո իրեն դիմած անձին ուղարկում է հոգեբույժի, այնուհետև նարկոլոգի մոտ։

Այնուհետև դեղորայքային բուժում է նշանակվում։ Կուրսն ավարտելուց հետո հիվանդը ցանկության դեպքում կարող է դիմել նաև հոգեթերապևտին։

«Հայաստանում ամենաբարդ խնդիրը գաղտնիությունը պահելն է։ Հաճախ հիվանդներն ամաչում են անալիզներ հանձնել իրենց անվան տակ։ Այդ ժամանակ ես նրանց առաջարկում եմ օգտվել իմ անունից, կարևորը, որ հանձնեն։ Դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե ամեն օր քանի «Անդրանիկ Ղարիբյան» է անալիզ հանձնում», — ժպտում է սեքսոլոգը։

Թմրանյութերն օգնում են ուժեղացնել սեռական ֆունկցիան և սրում զգայունակությունը սեռական ակտի ժամանակ։ Սակայն քիմիական սեքսի օգուտը ժամանակավոր է։ Շուտով օրգանիզմը սկսում է հյուծվել, և խնդիրները միայն սրվում են։ Այսօր բժշկությունն ամեն ինչ բուժում է, նույնիսկ` իմպոտենցիան։ Սեքսոլոգների դուրս գրած հաբերը երաշխավորում են արդյունքը, և դրանք նույնիսկ ավելի էժան են, քան թմրանյութերից շատերը։

«Հայաստանում քչերն են թանկարժեք թմրանյութեր օգտագործում, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Օրինակ` կոկաին օգտագործողները կարող են 30 տարի ապրել, բայց նրանք, ովքեր բենզին են «սրսկվում», առավելագույնը 3 տարվա կյանք կունենան։ Երևանում ամենատարածված թմրանյութը «սփայսն» է», — նշում է Ղարիբյանը։

Սեքսոլոգին «քիմիական սեքսի» խնդրով առավել հաճախ դիմում են 20-30 տարեկան երիտասարդները, որոնք որոշակի պահի կամ Ռուսաստան են մեկնել գումար աշխատելու, կամ Եվրոպայում են սովորել։

Թեև հազվադեպ, բայց դիմողների մեջ լինում են նաև աղջիկներ, որոնք առանց թմրանյութերի օգտագործման չեն կարողանում զուգընկերոջ հետ հաճույք ստանալ։ Իսկ եթե սեռական ակտի ժամանակ երկուսն էլ «կայֆի տակ» են լինում, այդ դեպքում բուժում պետք է անցնեն երկուսն էլ։

Նշենք, որ քիմիական սեքսի տարածման երկրորդ ալիքը բարձրացավ 2000-ականներին, երբ ինտերնետ կայքերն ու ծանոթություններ առաջարկող հավելվածները սկսեցին ինտենսիվորեն զարգանալ։ Օգտատերերն իրենց անկետաներում նշում էին, որ միայն քիմիական սեքսով են զբաղվում, և դա օգնում էր նրանց համապատասխան զուգընկեր գտնել։ Բրիտանիայում հաշվարկել են` ամբողջ աշխարհում տղամարդկանց ավելի քան 20 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ փորձել են թմրանյութերի ազդեցության տակ սեքսով զբաղվել։

2871
թեգերը:
Հայաստան
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

581
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

581
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

51
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

51
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Վլադիմիր Պուտինն ու

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

0
(Թարմացված է 17:19 03.03.2021)
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելեց, որ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։

Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։

«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։

Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։

«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

0
թեգերը:
Արա Այվազյան, գերի, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան