00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի էժան. բժիշկն ասել է` Հայաստանում ինչ կարժենա ցողունային բջիջների փոխպատվաստումը

© Sputnik / Aram NersesyanКарен Меликсетян
Карен Меликсетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երկու շաբաթ առաջ երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ցողունային բջիջների ինքնափոխպատվաստումը մի քանի անգամ ավելի էժան կլինի, քան բժշկական զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը։

Հենց նրա թիմն է երկու շաբաթ առաջ Հայաստանում առաջին անգամ երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում կատարել։

Նրա խոսքով` Բելառուսում նույնանման գործընթացն արժե 80 հազար դոլար, Գերմանիայում` 50-100 հազար եվրո` կախված քաղաքից, ԱՄՆ-ում` սկսած 100 հազար դոլարից։ Բժշկի խոսքով` Հայաստանում գնագոյացման գործընթացն առայժմ չի ավարտվել, բայց, նախնական հաշվարկներով, նման վիրահատությունը կարժենա 15-16 հազար դոլար։

«Հայաստանում արդեն կատարել են երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում, երկու երեխաներ էլ մոբիլիզացիայի փուլում են։ Վիրահատության կարիք ունեն ևս վեց մեծահասակներ», — ընդգծեց Մելիքսեթյանը։

Երկու տարի անց, երբ հայ բժիշկները բավականաչափ փորձ ունենան, երկրում կսկսեն Գերմանիայի հետ համատեղ ներդնել ալոգենային փոխպատվաստում (կամ ալոփոխպատվաստում, երբ նախատեսվում է դոնորի ողնուղեղի նախապատրաստում` խմբ.)։

Больница, детское онкологическое отделение - Sputnik Արմենիա
Առաջին անգամ ցողունային բջիջներով. ՀՀ–ում 2 տարեկան երեխայի բացառիկ վիրահատություն են արել

Հայաստանում աշխատում է արյունաբանների մեծ խումբ, որոնք մշտապես անցնում են որակավորման բարձրացման կուրսեր և կապ պահպանում արտասահմանյան գործընկերների հետ, հավաստիացրեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանը։

«Բժիշկները ոչ միայն բարդ վիրահատություններ են կատարում, այլ նաև հետևում նրան, թե ինչպես է ընթանում վերականգնողական շրջանը, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` հնարավորության դեպքում տրավմատիկ ընթացակարգերի հետևանքները վերացնելու համար», — ասաց նա։

Բժիշկը վստահեցրեց` տեղի բժիշկները ծանոթ են բուժման ամենավերջին մեթոդներին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդակցում են այլ երկրների գործընկերների հետ. Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին փորձն արվել է աշխատողների վրա, որոնք ճառագայթվել են միջուկային ռեակցիաներից։ Դրանից հետո մշակվել է բուժման սովորական կուրս, որը թույլ է տալիս բուժել արյան չարորակ և բարորակ խանգարումներով հիվանդների ավելի քան 90 տոկոսին` հիվանդության վաղ փուլում «դոնոր-ընդունող» օպտիմալ համադրության առկայության դեպքում։

Այսօրվա դրությամբ ամեն տարի միջազգային մակարդակով ավելի քան 50 000 փոխպատվաստվում է իրականացվում, և այդ ցուցանիշը տարեցտարի աճում է։

Լրահոս
0