Խորովածի փառատոն

Խորովածի փառատոնն այս տարի հոբելյանական կլինի. կազմակերպիչները կսպասեն Փաշինյանին

359
(Թարմացված է 14:48 15.08.2018)
Զբոսաշրջիկներից շատերը Հայաստան են ժամանում հենց խորովածի փառատոնին մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Մսի, ձկան, դդմիկի և ձմերուկի խորոված… Եվ սա ավանդական հայկական խորովածի բազմապիսի բաղադրատոմսերի ամբողջական ցանկը չէ։ Կազմակերպիչներն իրենք էլ դեռ չգիտեն, թե Հայաստանում անցկացվող խորովածի 10-րդ հոբելյանական փառատոնի մասնակիցները ինչ նոր մտահղացումներով կզարմացնեն այս տարվա փառատոնի ժամանակ։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը խոսեց հոբելյանական փառատոնի մասին, որը կկայանա օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում։

«Այս տարի փառատոնին կմասնակցեն 30 թիմ, այդ թվում` Վրաստանից։ Մասնակիցներին կգնահատեն «լավագույն համ», «լավագույն գաղափար», «լավագույն տեսք» չափանիշներով», — ասաց Մամուլյանը։

Ժյուրիի տասը անդամները խորովածը կգնահատեն առանց իմանալու` ով է պատրաստել։ «Դա կարևոր է, որպեսզի ամեն ինչ արդար լինի»,- ասաց Մամուլյանը։

Նա նշեց, որ փառատոնը նպաստել է Ախթալա քաղաքի զարգացմանը։ Զբոսաշրջիկներից շատերը Հայաստան են ժամանում հայկական խորոված համտեսելու համար։

Հայ խոհարարներն առաջարկում են օգոստոսի նախավերջին հանգստյան օրը օրացույցում նշել որպես Խորովածի միջազգային օր, իսկ Ախթալան հայտարարել խորովածի միջազգային քաղաք։

Փառատոնի շրջանակում կկազմակերպվի նաև վարպետության դաս. մասնագետները կպատմեն խորոված պատրաստելու գաղտնիքներն ու կասեն, թե ինչ համեմունքներ են պետք մսի տարբեր տեսակների համար։

Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն փառատոնի այս տարվա հյուրերի շարքում տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հատկապես հաշվի առնելով խորովածի նկատմամբ նրա սերը։

359
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական խորովածը ավելի համեղ է, քան վրացականը.Հայաստանը` լիտվացի բլոգերների աչքերով
«Ախպեր ջան» ու մի քիչ խորոված․ հնդիկները լրջորեն զբաղվում են Հայաստանի գովազդով
Ինչպես է գյումրեցին բուրյաթներին` խաշ, իսկ իսպանացիներին խորոված ուտել սովորեցրել
Խորովածի հայ չեմպիոնը բացահայտում է դրա պատրաստման գաղտնիքները լեհական ռադիոյի եթերում
Համով Հայաստան. Հայկական խորովածի ոչ սովորական տարբերակ
Եսայանները հայկական խորովածով ու իրենց երեխաներով հիացնում են ռուսական Տիխորեցկին
Համով Հայաստան. Ղարսի խորովածի պատրաստման գաղտնիքը