Քրիստինե Խաչատուրյան

«Խաչատուրյան ընտանիքներն» ամենուրեք են, վերջաբաններն են տարբեր. Յասեր Սայիդի պատմությունը

371
(Թարմացված է 19:50 13.08.2018)
Խաչատուրյանների ընտանեկան վեճն ու աղմկահարույց սպանությունը բուռն քննարկման թեմա է դարձել, որովհետև նմանատիպ դեպքեր ամենուրեք են գրանցվում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում 57 տարեկան հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործը հասարակական լուրջ արձագանք է ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ «Կոմսոմոլսկայա պրավդան» դժոխային սպանությունից հետո որոշել է հիշեցնել մեկ այլ սարսափելի պատմություն։

Միխայիլ Խաչատուրյանի սպանության մասին հոդվածների մեկնաբանություններում, ինչպես նաև սոցիալական ցանցերում օգտատերերի մի մասն աջակցում է աղջիկներին, մյուս մասը պահանջում է առավելագույն պատժի ենթարկել հորը սպանելու համար։

«Ինչո՞ւ է ընտանեկան-քրեական հակամարտությունը նման արձագանք առաջացրել հասարակությունում։ Սա պատմություն է, որն առնչվում է բազում ընտանիքների», — նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով` Ռուսաստանում և աշխարհում ամեն օր ընտանեկան բռնության հազարավոր դեպքեր են գրանցվում, և զոհերը հազվադեպ են կարողանում դուրս գալ այդ մղձավանջից։ Նման պատմություններից մեկը, երբ հոր հետ դուստրերի չստացված հարաբերություններն ավարտվել են ողբերգությամբ, գրանցվել է ԱՄՆ-ում։

Նշվում է, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանները համեմատում են այդ դեպքը 2008թ-ին ԱՄՆ-ում աղմուկ բարձրացրած Սայիդ քույրերի գործի հետ։ Զուգադիպությունները, իսկապես, շատ են, բացառությամբ վերջաբանի։

Յասեր Սայիդը ներգաղթյալ է եղել Եգիպտոսից, Նյու Յորքում տաքսու վարորդ է աշխատել, բայց միաժամանակ լայն կապեր է ունեցել և ինչ-որ ընդհատակյա գործեր ձեռնարկել։ Միխայիլ Խաչատրյանի նման նա մոլի հավատացյալի տեսք է ունեցել և զենք է սիրել։ Նա նույնպես ամուսնացել է իրենից շատ փոքր անչափահաս աղջկա հետ։

Ясер Саид
Յասեր Սայիդ

31-ամյա Յասերն ամերիկացի կնոջ` Պատրիսիայի հետ ծանոթացել է, երբ նա ընդամենը 14 տարեկան է եղել։ Պատրիսիայի աղքատ ընտանիքը բառացիորեն ազատվել է «ավելորդ ուտող բերանից»` նրան հանձնելով եգիպտացու ձեռքը։ Երիտասարդ կինն ունեցել է երեք երեխա` Իսլամը, Ամինան և Սառան։

Տղային` Իսլամին, հայրը ձեռք չի տվել, բայց աղջիկներին պարբերաբար ծեծել է և ոտնձգություններ կատարել նրանց հանդեպ։ Բացի այդ, հետևել է նրանց յուրաքանչյուր քայլին. գաղտնալսել է հեռախոսները, ստուգել նամակագրությունը և նույնիսկ հեռադիտակով հետևել նրանց զբոսանքին։

Նշվում է, որ Սայիդը ծրագրել է աղջիկներին տանել Եգիպտոս և աճուրդի հանել. ամուսնացնել նրա հետ, ով ավելի շատ գումար կառաջարկի։ Քույրերը փրկվելու համար մորը համոզել են փախչել մեկ այլ նահանգ, որտեղ ազգականներ են ունեցել։ Բայց ազատությունը երկար չի տևել։ Պատրիսիան զղջացել է և զանգահարել ամուսնուն։ Տղամարդն ասել է, որ ներել է աղջիկներին և կարոտում է նրանց։

Չնայած բողոքներին և հորդորներին` մայրն աղջիկներին տարել է հոր մոտ։ Այդ հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ. Յասերը երկու աղջիկներին սպանել է` հրացանով կրակելով նրանց գլուխներին։ Ամինան եղել է 18 տարեկան, Սառան` 17։

Сара и Амина
Սառան ու Ամինան

Հետաքննությունների դաշնային բյուրոն մինչև հիմա էլ փնտրում է Սայիդին։ Վարկածներից մեկի համաձայն` նա թաքնվել է Եգիպտոսում, մեկ այլ վարկածով էլ` նա շարունակում է տաքսի վարել Նյու Յորքում։

Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը խոստովանել են, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերն ասել են, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

371
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (91)
Ըստ թեմայի
Խաչատուրյան քույրերը խելացի են․ քննությունը սպանությունը կանխամտածված է համարում
Ադրբեջանցի էքստրասենսը սկսել է ուսումնասիրել Խաչատուրյան քույրերի գործը
Խաչատուրյան քույրերի մայրն ընտանեկան ողբերգության ապշեցուցիչ մանրամասներ է ներկայացրել
Փաստաթղթեր են կորել. սկանդալային մանրամասներ` հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում
Ռուսաստանի մանկական ՄԻՊ–ը պաշտպանում է Խաչատուրյան հայրասպան քույրերին
Աղջիկները մահու չափ վախենում էին հորից. Խաչատուրյան քույրերի ընկերուհու խոստովանությունը
Գյումրու Վերականգնողական կենտրոնում

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

9
(Թարմացված է 18:09 03.03.2021)
Տղաներից շատերը դժգոհում են միայն մի բանից՝ չեն կարողանալու վերադառնալ զինվորական ծառայության։

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Реабилитационный центр в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Վերականգնողական կենտրոն

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։

«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

Директор Реабилитационного центра в Гюмри, доктор Анаит Агаджанян
© Sputnik / Gevorg Ghazaryan, provided by Anahit Aghajanyan
Անահիտ Աղաջանյան

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:

Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Саркис Саркисян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սարգիս Սարգսյան

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:

«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:

Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

Мушех Мартиросян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մուշեղ Մարտիրոսյան

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:

Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

Петрос Уриханян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պետրոս Հուրիխանյան

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։

Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:

9
թեգերը:
Վիրավոր, Վերականգնողական կենտրոն, Գյումրի
Ըստ թեմայի
«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

26
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

26
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան