Զիրադին Ռզաև

Ադրբեջանցի էքստրասենսը սկսել է ուսումնասիրել Խաչատուրյան քույրերի գործը

607
(Թարմացված է 22:00 11.08.2018)
«Էքստրասենսների մենամարտ» («Битва экстрасенсов») հեռուստաշոուի եզրափակիչ փուլ հասած Զիրադին Ռզաևն այցելել է Խաչատուրյանների բնակարան, գործի է դրել իր էքստրասենսոր ունակությունները և պատմել սկանդալի կիզակետում հայտնված ընտանիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանցի էքստրասենս Զիրադին Ռզաևն այցելել է այն բնակարան, որտեղ իրենց հոր` Միխայիլի հետ ապրում էին Խաչատուրյան քույրերը` Մարիան, Անգելինան և Քրիստինան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Քննության վարկածի համաձայն` 17, 18 և 19 տարեկան քույրերը հարձակվել են հարազատ հոր` 57-ամյա Միխայիլ Խաչատուրովի վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռում։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել են իրենց մեղքը և բացատրել, որ «որ նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել, քանի որ հայրը երկար տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Ադրբեջանցին հասել է շենքի այն հարկ, որտեղ սպանությունից հետո գտել են հոր անշունչ մարմինը, ձեռքը տարել բնակարանի բռնակին, հենվել է բնակարանի դռանը, սառնություն է զգացել և պատմել ընտանիքի մասին։

«Այդ մարդու նեգատիվը շատ էր։ Նրան թուղթուգիր էին արել։ Կարծես հոգեկան հիվանդ լիներ։ Բնավորությամբ դիկտատոր էր, իր օրենքներն ուներ», — նշել է էքստրասենսը։

Նրա խոսքով` բոլոր երեխաները տառապել են նրա պատճառով։

«Նա շատ էր խանդում իր դուստրերին։ Նա, որպես կովկասցի տղամարդ, կարծում էր, որ աղջիկներն իր պատիվն են։ Նրանք մեծացել են առանց մոր և ճնշման տակ», — պատմել է Զիրադինը։

Էքստրասենսն ասել է, որ իրեն ծանոթ է Միխայիլի այդ զգացողությունը, ինչպես ցանկացած այլ կովկասցի տղամարդու։ Նրա խոսքով` աղջիկներին բռնի ուժով տիրանալու մասին բոլոր խոսակցությունները սուտ են։

Զիրադին Ռզաևը «Էքստրասենսների մենամարտ» հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ է հասել և 2008 թվականին երկրորդ տեղն է գրավել։

607
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (26)
Ըստ թեմայի
Ռուսաստանի մանկական ՄԻՊ–ը պաշտպանում է Խաչատուրյան հայրասպան քույրերին
Աղջիկները մահու չափ վախենում էին հորից. Խաչատուրյան քույրերի ընկերուհու խոստովանությունը
Պաշտպանութունը բողոքարկել է սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի կալանավորումը
Հորը սպանած Խաչատուրյան քույրերը շոկի մեջ են. իրավապաշտպան
«Նա օրորոցից մոլագար էր». հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատի խոստովանությունը
Ի՞նչ է բացահայտում հորը սպանած Խաչատուրյան քույրերի տան մուտքի տեսախցիկի տեսանյութը
«Ես արդարացնում եմ նրանց». Խաչատուրյան հայրասպան–քույրերի մայրը նոր մանրամասներ է հայտնել
Իրավապաշտպան. Հորը սպանած Խաչատուրյան քույրերը ճնշված են, անհանգիստ. բացառիկ