Sputnik-ի թղթակից Լև Ռիժկովն ու լուսանկարիչ Ալեքսեյ Տիխոմիրովը զբոսնել են «պետրոսյանական վայրերով» և որոշել են զրուցել հայտնի երգիծաբանի հարևանների հետ։ Կամ հենց Եվգենի Պետրոսյանի։ Մտածել են` մեկ էլ տեսար, բախտը ժպտաց։
Նախևառաջ մենք գնում ենք Սեչենովսկի նրբանցքում գտնվող տուն։ Այդ շենքում, բաց աղբյուրների տվյալների համաձայն, երգիծաբանը 138, 92 և 64 քմ ունեցող երեք բնակարան ունի։
Հին շենք է` առանց ճարտարապետական հատուկ շռայլությունների, բայց մի մեծ առավելություն ունի. գտնվում է Մոսկվայի ամենակենտրոնում։

Կյանքն այստեղ ամենևին նման չէ քաղաքի ծայրամասերի կյանքից։ Այնտեղ նստարաններին նստած տատիկներ կան, որոնք երբեմն տեղեկատվության արժեքավոր աղբյուր են դառնում։ Իսկ Մոսկվայի կենտրոնում նման բան չես տեսնի։
Տունը պաշարված ամրոցի է նման։ Բոլոր մուտքերը փակված են դարպասներով, իսկ շենքի շուրջբոլորը տեսախցիկներ են տեղադրված։ Մարդկանց թիվը քիչ է։ Եթե ինչ-որ մեկին էլ տեսնում ես, ապա նա դարպասից այն կողմ է անցնում ամենագնացով։
Շենքի դիմաց` ճանապարհի մյուս կողմում, սրճարան եմ նկատում։ Ինչ իմանաս, գուցե Եվգենի Վահանովիչն այնտեղ է մտնում որևէ բան համտեսելու։ Սրճարան կոչվող հաստատությունը ներսից կովկասյան թանկարժեք ռեստորան է հիշեցնում։ Միևնույն ժամանակ սրճարանում ոչ ոք չկա։
Հայտնվում է մատուցողուհին։ Ակնհայտ է, որ նա Կենտրոնական Ասիայից է։ Ասում ենք, որ մենք լրագրողներ ենք, հայտնի մարդկանցից մեկի մասին տեղեկություն են փորձում իմանալ։
«Հայտնիներ ունենք, — ասում է մատուցողուհին։ — Երգիչ է մեզ մոտ գալիս ճաշելու, վերջերս ձայնասկավառակ է թողարկել»։
«Իսկ Պետրոսյա՞նը», — հարցնում ենք մենք։
«Ես վերջերս եմ աշխատանքի ընդունվել, —դեմքը ծամածռում է մատուցողուհին։ — Չեմ ճանաչում նրան։ Հավանաբար կինը նրա համար տանն է պատրաստում»։
«Կինը նրան լքել է», — ասում ենք մենք։
«Թող մեզ մոտ գա, — ասում է մատուցողուհին։ — Բիզնես-լանչեր ունենք։ Թանկ չեն։ Փոխանցեք նրան»։
Վերադառնում ենք նրբանցք։ Եվ ահա այստեղ սենսացիա որսացողներիս բախտը բերում է։ Մեզ պետք եղած շենքից ինչ-որ աշխատող է դուրս գալիս ծխելու։ Արևելյան արտաքինով է, բայց փոր ունի։
Նրան ենք մոտենում։ Իսկ նա մեզ վաղուց է նկատել։ Մոտենում ենք և ասում. «Լրագրող ենք։ Պետրոսյանին ենք հյուր եկել։ Թույլ տվեք բակ մտնել»։
Նա կասկածելի հայացքով նայում է մեզ. «Չեմ կարող ձեզ ներս թողնել։ Արգելված է մեզ։ Շուրջբոլորը տեսախցիկներ են դրված։ Ոչ»։
Եվ հանկարծ արևելյան արտաքին ունեցող այդ մարդու դեմքն այլայլվում է, որովհետև բակ է մտնում սև ջիպը, որում ամենայն հավանականությամբ նստած է ղեկավարությունը։ Դարպասները բացվում են։ Եվ առիթից օգտվելով` խիզախ լուսանկարիչ Ալեքսեյը ներս է խցկվում։ Բակում առանձնահատուկ ոչինչ չկա։ Ամեն ինչ շատ մաքուր է, ավտոմեքենաներ են կանգնած, հավանաբար ինչպես Մոսկվայի բոլոր բակերում։
Մեր ներխուժումը նկատում է ասիացի զրուցակիցն ու բղավում է Ալեքսեյի վրա. «Գնա այստեղից»։
«Իսկ որոնք են Եվգենի Վահանովիչի պատուհանները», — հարցնում ենք մենք։
«Պատուհան չկա»։
«Ինչպե՞ս չկա»։
Պարզվում է, որ ռուսական հումորի մաեստրոն ամենևին էլ այստեղ չի բնակվում։ Նրա բնակարանը Զաչատևսկի առաջին նրբանցքում է` այստեղից քիչ հեռու։
Ճանապարհին որոշում ենք զանգահարել, և խորհուրդ ստանալ Մոսկվայի կենտրոնի յուրաքանչյուր շենքի պատմությունն իմացող բանաստեղծ, լրագրող և բլոգեր Ամիրամ Գրիգորովից։
«Հեղափոխությունից առաջ այդ նրբանցքը Պոլուեկտով էր կոչվում, — պատմում է Գրիգորովը։ — Իսկ Սեչենովսկի անվանեցին, քանի որ այստեղ` N6 տանը, ապրել է մեծն բժիշկն ու հոգեբանը։ Իսկ №9 տունը սովորական տուն է, 1901 թվականին են կառուցել, աղյուսից է, նկուղ ունի, 38 բնակիչների համար է նախատեսված։ Պատմության մեջ նրա մասին որևէ հետաքրքիր բան չի նշվում»։
Զաչատևսկի առաջին նրբանցքը բավականին փոքր է։ Այնուամենայնիվ, սա իսկական մոսկովյան «ոսկե մղոն» է։ Անշարժ գույքն այստեղ շատ թանկ է։ Մոլոչնի նրբանցքի տներից մեկում է բնակվում «Ռոսօբորոնէքսպորտի» գործով նախկինում անցնող Եվգենիա Վասիլևան։ Այս տան բնակարանները արևելյան Եվրոպայում ամենաթանկ բնակարաններն են համարվում։ Սակայն Եվգենի Պետրոսյանը Մոլոչնի նրբանցքում չի բնակվում, այլ մոտավորապես 100 մետր այն կողմ։ Եթե օրինակ սարերի հետ համեմատելու լինենք, ապա Վասիլևայի տունը Էվերեստն է, իսկ կողքին մյուս 8000-մետրանոցներն են, որոնք նվաճելու մասին հասարակ մարդ նույնիսկ երազել չի կարող։
Առաջին մարդիկ, որոնց տեսնում ենք մենք, երբ հայտնվում ենք այս էլիտար թաղամասում, լուսանկարիչներն են։ Նրանք շատ են, իսկ լուսանկարում են… Ոչ, ամենևին էլ ոչ Պետրոսյանին, այլ մի շատ գեղեցիկ աղջկա։ Երևի ֆոտոմոդել է։
«Չգիտե՞ք` որտեղ է այստեղ ապրում Եվգենի Վահանովիչը», — հարցնում ենք մենք։
«Տեղացի չեմ», — ասում է աղջիկը։
Իսկ մեկ այլ կին` հասարակ զգեստով, պատրաստակամությամբ մատնացույց է անում Եվգենի Պետրոսյանի տունը։ Պարզվում է` նա այնտեղ հավաքարար է աշխատում։
«Հենց Պետրոսյանի մո՞տ», — ուրախանում ենք մենք։
«Ես նրան նույնիսկ չեմ տեսել, — ասում է կինը։ — Այնտեղ բնակիչները շատ են»։
Տունը հսկայական է, գերժամանակակից և միևնույն ժամանակ անհեթեթ։ Այստեղ և՛ շատրվաններ կան, և՛ հսկայական սրահ, որտեղ հաղթանդամ անվտանգության աշխատակիցներ են նստած։ Նրան կողքով անցնել հնարավոր չէ։

Սակայն կարելի է զրուցել մարդկանց հետ։ Շրջում ենք շենքի մերձակայքում։ Մեզ ոչ ոք չի վռնդում։ Գուցե հենց այդ ժամանակ պատուհաններից մեզ է նայում Եվգենի Վահանովիչը։
«Ինչպե՞ս է ծառայությունը», — մեզ է հարցնում տանից դուրս եկող ինչ-որ տղամարդ։ Ակնհայտ է, որ այստեղի բնակիչ չէ, բայց անվտանգության աշխատակցի համազգեստով էլ չէ։
«Կանգնած ենք, — ասում ենք մենք։ — Պետրոսյանին ենք որսում»։
«Դուք նրան այստեղ երբեք չեք տեսնի, — ցավակցական տոնով ասում է տղամարդը։ — Նա այստեղ պարզապես չի լինում»։
«Մի՞թե նա իր բնակարանից դուրս չի գալիս»։
Պարզվում է, որ Եվգենի Պետրոսյանն ավտոկայանատեղիով է ներսուդուրս անում։ Այնտեղ նստում է իր ավտոմեքենաներից մեկը և հեռանում։ Իսկ պահակակետում նրան նույնիսկ չեն էլ տեսել։
«Տան մասին միայն մի բան կարող եմ ասել, որ այն կառուցվել է 90-ականներին, — պատմում է մեզ բանաստեղծ և լրագրող Ամիրամ Գրիգորովը։ — Նախկինում դրա տեղում 3 տուն էր կանգնած։ Մեկ-երկու հարկանի տներ էին, արհեստանոցներ, քաղաքային կալվածատներ։ Այստեղ հին քնկոտ Մոսկվան էր։ Դպրոց, խանութ, տների միջև լվացքի պարաններ էին քաշած, ժանգոտում էր եռանիվ մոտոցիկլետը, նստարաններին տատիկներն էին նստած, տեղի արբեցողները խմում էին, խելացնոր բարդիներ էին աճում, և լռություն էր տիրում»։
Ամիրամ Գրիգորովի խոսքով` հենց այս թաղամասում է անցյալ դարի սկզբին ապրել Ֆյոդոր Շալյապինը։ Այստեղ է նրա դիմանկարը նկարել մեծն նկարիչ Վալենտին Սերովը։ 1917 թվականից առաջ այստեղ է ապրել նաև Աննա Ախմատովան, որն այս տեղանքին նվիրված բանաստեղծություն է գրել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



