Աննա Խիլկևիչն ու նրա հայ ամուսինը

Նա հայ է, նրան խաբել չի լինի. «Ունիվերի» աստղը պատմել է հղիության մասին

566
(Թարմացված է 13:44 11.08.2018)
«Ունիվեր» սերիալի աստղ Խիլկևիչն առաջիկա շաբաթների ընթացքում երկրորդ անգամ կմայրանա։ Բոլոր հարցերում նրան աջակցում է հայ ամուսինը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. «Ունիվեր» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը պատրաստվում է երկրորդ երեխային ծննդաբերել Մոսկվայում և հայ ամուսնու ներկայությամբ։ Այս մասին նա հայտնել է «Սոբեսեդնիկի» հետ զրույցում։

Խիլկևիչը խոստովանել է, որ շատ է անհանգստանում, այդ պատճառով էլ ամուսինը նրա կողքին կլինի ծննդատանը։ Երկրորդ հղիությունը շատ է տարբերվում առաջինից, և կնոջ մոտ նոր տարօրինակություններ են ի հայտ եկել։ Դերասանուհին պատմել է, որ ինչ-որ պահի մեծ քանակությամբ թթու կաղամբ է կերել, հետո անցել է սթեյքերի և ելակի։

Актриса Анна Хилькевич в положении
© Sputnik / Владимир Астапкович
Աննա Խիլկևիչ

«Ամեն գիշեր ինչ-որ տարօրինակ երազ եմ տեսնում։ Մի օր Ջուլիա Ռոբերթսի հետ նստած էինք նույն սեղանի շուրջ և ադամանդներ էինք փորձում, մեկ ուրիշ անգամ ես սավառնում էի…», — նշել է սերիալի աստղը։

Ծննդաբերությունից բացի, նրա ուղեղը զբաղված է 4 սենյականոց բնակարանի վերանորոգման աշխատանքներով։ Ամուսինները վերջերս են գնել այդ բնակարանը։ Նրանք նախատեսել էին բնակարանամուտի խնջույք կազմակերպել հուլիսին, բայց չի ստացվել։ Խիլկևիչն ասել է, որ վերանորոգման հարցերով զբաղվում է ամուսինը, որը քաջատեղյակ է ոլորտից։ Նա օգնում է կնոջն ընտրել մանկական սենյակի պատերի գույնը, մահճակալի մոտ դրվող փոքրիկ սեղանիկները, մահճակալները և այլն։

«Այդ հարցերով ամուսինս է զբաղվում, նա հայ է, նրան խաբել չի լինի», — ընդգծել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Աննա Խիլկևիչն ամուսնացած է հայ գործարար Արթուր Վոլկովի հետ։ Զույգն իր հարաբերություններն օրինականացրել է 2015 թվականին։ Հենց նույն տարում էլ ծնվել է նրանց դուստրը` Արիաննան։ Ի դեպ, մի քանի օր առաջ ամուսինը խոստովանել է, որ ինքն էլ չգիտի երկրորդ երեխայի սեռը. Կինը անգամ նրանից է թաքցնում այդ նորությունը։

566
Ըստ թեմայի
Քարդաշյանի «կլոնը». Քիմի նախկին ընկերոջ հայ կինը կրկնօրինակում է նրան
Իտալացի ռեժիսորը «Երիտասարդ Պապը» սերիալի համար հայ դերասանների է փնտրում
Հայ գեղեցկուհիների օտարազգի փեսացուները. ովքե՞ր են նրանք
Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. Նրանց սիրտը դեռ ազատ է