Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանի 11 բոյֆրենդները. ծեծից մինչև փառք տանող ճանապարհը

1057
(Թարմացված է 12:22 11.08.2018)
Հատկանշական է, որ հանրահայտ Քարդաշյանի կյանքում դեր ունեցած 11 տղամարդկանցից 7-ն աֆրոամերիկացի են։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի —Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա երազանքների տղամարդու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի համատեղ կյանք տանող ուղին երկար ու դժվար է եղել։ Քիմի սիրտը գրավել ցանկացող տղամարդկանց ցանկը ներկայացրել է Cosmo.ru պարբերականը։

Թի Ջեյ Ջեքսոն (աֆրոամերիկացի), 1992-1996

Քիմի առաջին տղամարդը եղել է նրա մանկության ընկերը` Տիտո Ջո Ջեքսոնը (կամ TJ), որը փոփ արքա Մայքլ Ջեքսոնի զարմիկն էր (Ջեքսոնի ավագ եղբայր Տիտոյի որդին)։ Երկու տարվա սիրավեպից հետո Քիմը որոշեց ավելի լրջացնել հարաբերությունները և այդ մասին հայտնեց մորը` Քրիս Ջեներին։ Մայրը միշտ վստահելի հարաբերություններ է ունեցել զավակների հետ, և նա օգնեց Քիմին ընտրել հակաբեղմնավորիչ հաբերն ու պատասխանեց սեքսի մասին հարցերին։

Դեյմոն Թոմաս (աֆրոամերիկացի), 2000-2003

Քիմ Քարդաշյանը 19 տարեկանում ամուսնացավ հեռուստապրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նա հույս ուներ, որ Թոմասը կօգնի ճանաչման հասնել, բայց նրա ընտանեկան կյանքը դժոխքի վերածվեց։ Թոմասը ծեծում էր կնոջը, բարեկամներից հաշվեհարդար լուծելու վախ ներշնչելով` արգելում էր այդ մասին պատմել ընտանիքի անդամներին։ Քիմը ստիպված էր հնազանդվել։ Ամուսինն էր թելադրում Քիմին` ում հետ է պետք շփվել, ինչ հագնել և ուր գնալ։ Քիմն առանց նրա թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չուներ։ Միայն 3 տարի անց Քարդաշյանը հանդգնեց փախչել և ամուսնալուծվել։

Ray J (աֆրոամերիկացի), 2003-2006

Քիմ Քարդաշյանը երկար սպասված ճանաչմանը հասավ 2007 թվականին, երբ համացանցում հայտնվեց հայտնի ռեփեր Ray J-ի և նրա սեքսի տեսանյութը։ Տեսագրությունն արվել էր, երբ զույգը դեռ նոր էր սկսել հանդիպել` առաջին ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո։ Քարդաշյանի խոսքով` ժապավենը գողացել էին. նա նույնիսկ դատի էր տվել տեսագրությունը տարածած ընկերությանը։ Սակայն Հոլիվուդում արդեն վաղուց չեն հավատում գողանալու փաստին և համարում են, որ սեքս սկանդալը Քրիս Ջեների հաշվարկած քայլն էր։ Պրոդյուսերը տեսել է, որ դրանից մեկ տարի առաջ Փերիս Հիլթոնի ինտիմ հարաբերությունների տեսագրությունը գովազդվել և արագ տարածվել է համացանցում, և նա դստերը համոզել է աշխարհին ցույց տալ նախկին ամուսնու հետ ինտիմ հարաբերությունների տեսաձայնագրությունը։ Դա հիանալի գովազդ էր այն ժամանակ դեռ նոր մեկնարկող «Քարդաշյանների ընտանիք» շոուի համար։

Նիկ Լաշե, 2006

Քարդաշյանը շատ էր ուզում լողալ այն ժամանակ մեծ ճանաչում ունեցող Նիկ Լաշեի փառքի ալիքներում։ Նիկը նոր էր բաժանվել երգչուհի Ջեսիքա Սիմփսոնից։ Լաշեն Քիմից բաժանվեց, երբ հասկացավ Քարդաշյանի նպատակը։

Նիկ Քենոն (աֆրոամերիկացի), 2006

Գեղեցկուհու մշտական ստի զոհ դարձավ նաև երգիծաբան Նիկ Քենոնը, որի հետ Քիմը մի քանի ամիս է հանդիպել։

Ռեջի Բուշ (աֆրոամերիկացի), 2007-2009

Քիմի հետ բաժանվելուց 5 տարի անց ֆուտբոլիստ Ռեջի Բուշն ամուսնացավ պարուհի Լիլիթ Ավագյանի հետ։ Քիմ Քարդաշյանի երկրպագուների կարծիքով` 30 տարեկան Լիլիթը Քիմին շատ է նման և փորձում է նրանց պատճենել ամեն ինչում` արտաքին տեսքից մինչև ոճը։

Մայլս Օսթին (աֆրոամերիկացի), 2010

Քիմի ցուցակում հայտնվեց մեկ այլ ֆուտբոլիստ` Մայլս Օսթինը։ Նրանք բաժանվեցին երկուսի խիստ զբաղված լինելու պատճառով։

Գաբրիել Օբրի, 2010

Քիմն ընդամենը մի քանի շաբաթ է անցկացրել դերասանուհի Հոլի Բերիի նախկին ամուսնու` մոդել Գաբրիել Օբրիի հետ։

Շենգո Դին, 2010

Դինը Քիմի նախկին թիկնապահն էր։ Նրանք մե՛կ միանում, մե՛կ բաժանվում էին։ Կրքի վերջին պոռթկումը «գրանցվեց» 2010 թվականին, երբ Դինը դարձավ «Քարդաշյանների ընտանիք» շոուի հերոսը։ Նրանց անկողնային տեսարանը ցուցադրվեց ռեալիթի շոուի ժամանակ։ Այո, Քիմը կրկին դիմեց այդ քայլին, բայց այս անգամ ինտիմ մանրամասները չներկայացվեցին. նրանք թույլ տվեցին օպերատորին միայն մի փոքր լուսամուտից հետևել իրենց։ Հատկանշական է, որ դրվագը եթերում հայտնվեց այն ժամանակ, երբ Քիմն արդեն հանդիպում էր իր ապագա ամուսնու հետ։

Քրիս Համֆրիս, 2010-2011

Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունն ավարտվեց շքեղ հարսանիքից 72 օր անց։ Ամուսնալուծության նախաձեռնողը կինն էր։ Քիմը պատճառաբանում էր, որ իրենք «անհաղթահարելի տարաձայնություններ» ունեն։ Համֆրիսին այս փաստը հանկարծակիի էր բերել։ Մի քանի ամիս շարունակ նա Քիմին վերադարձնելու անհաջող փորձեր էր անում, բայց ի վերջո համաձայնեց ամուսնալուծվել և հայտարարեց, որ Քարդաշյան հեռուստաշոուի զոհ է դարձել։ Ամուսնալուծությունը ձևակերպվեց 2013 թվականի ամռանը։ Քարդաշյանն այդ ժամանակ արդեն հղի էր Քանյե Ուեսթից։

Քանյե Ուեսթ (աֆրոամերիկացի). Քարդաշյանի այսօրվա ամուսինը

Առաջին անգամ նրանք հանդիպեցին, երբ Քիմը սիրավեպ ուներ Ray J-ի հետ։ Քանյեն նույնպես ազատ չէր. նա հանդիպում էր երգչուհի Սումեկեի հետ։ Քիմը խոստովանել է. «Այդ ժամանակ մեր միջով ինչ-որ կայծ անցավ»։ Բայց Քիմի և Քանյեի հանդիպումները միշտ «հարմար պահի չէին ստացվում». նրանց երկուսի կյանքում էլ միշտ ինչ-որ մեկը կար։ 2009 թվականին, երբ Քիմը հարաբերություններ ուներ Ռեջի Բուշի հետ, Քիմն ու Քանյեն տրվեցին զգացմունքներին։ Քանյեն այն ժամանակ սիրավեպ ուներ մոդել Էմբեր Ռոուզի հետ, որը վստահեցնում է, թե Քիմն իր բոյֆրենդին անկեղծ լուսանկարներ էր ուղարկում։

Հայտնի չէ, թե ինչու Քիմն ու Քանյեն, բաժանվելով իրենց «սիրելիներից», չսկսեցին հանդիպել։ Ինչպես ասում է Քիմը, նա առաջին քայլը սպասում էր Ուեսթից, բայց նա չզանգահարեց, և Քիմը որոշեց ամուսնանալ Քրիս Համֆրիսի հետ։ Ինչով դա ավարտվեց, մենք արդեն տեղյակ ենք։

Պետք է ասել, որ Քիմի ամուսնության երրորդ փորձը բավականին հաջող էր։ 2013 թվականի հունիսին ծնվեց Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը, իսկ մեկ տարի անց նրանք Ֆլորենցիայում շքեղ հարսանիք կազմակերպեցին։ Այսօր ամուսինները երկու դուստր, մեկ որդի և 335 մլն դոլար ունեն։

 

1057
թեգերը:
Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)
Ըստ թեմայի
Քարդաշյանի դուստրը մոր հետքերով է գնում. Նորթի լուսանկարը հուզել է երկրպագուներին
Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկար է հրապարակել գայթակղիչ արտաքինով երիտասարդի հետ
Աֆրիկայում Քիմ Քարդաշյանի մրցակցուհին է հայտնվել. նա շշմեցնող բարեմասնություններ ունի
Քիմ Քարդաշյանի «օձային ձախողումը»
Կարոտում եմ քեզ. Քիմ Քարդաշյանը հուզիչ երկտող է հղել հայ հորը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

12
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

12
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

113
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

113
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

0
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ