Դավթաշենի կամուրջ

«Երթևեկությունը բարձիթողի վիճակում է». Փաստ

130
(Թարմացված է 09:34 04.08.2018)
Օրաթերթի հոդվածագիրն անդրադարձել է երթևեկության վիճակին, որն ստեղծվել է «թավշյայից» հետո:

«Ոստիկանական մեքենաները քչացել են, երթևեկության վերաբերյալ բողոքները` հակառակը»,-գրում է «Փաստ»-ը:

««Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է` գաղտնիք չէ, բոլորս էլ երթևեկում ենք և տեսնում, որ ՃՈ մեքենաները բավականին քչացել են, շրջիկ ծառայություններ գրեթե չեն իրականացնում: «Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերի ընթացքում` ոստիկանապետի հետ վերջին հանդիպումից հետո, կարծես, մի փոքր շատացել են: Քաղաքացիների կողմից բողոքները շատ են այն մասով, որ երթևեկությունը բարձիթողի վիճակում է: Շատ վարորդներ փորձում են օգտվել առիթից, բայց հետզհետե երթևեկության վերականգնման միտումներ կան: Եթե ոստիկանությունը ավելի շատ հսկողություն իրականացնի, շատ շուտով մի քիչ ավելի կարգապահ կլինի երթևեկությունը: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ ոչ ոք օրենքին համապատասխան չի երթևեկում, խախտումները շատ են: Օրինակ` հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում, չթույլատրված վայրերում են շրջադարձ, հետադարձ և կանգառ կատարում: Այսինքն` կարգազանց վարորդները փորձել են օգտվել այն առիթից, որ ոստիկանները ավելի մեղմ են գտնվել, հաճախ պատժիչ միջոցներ չեն կիրառվել ու սահմանափակվել են զուտ նախազգու շացումներով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը:

Խնդիրը, որ մի կողմից կան մեղմացումներ, բայց մյուս կողմից էլ` կարգազանց վարորդներ, Տիգրան Քեյանի խոսքով` երկկողմանի է:


«Մի կողմից քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ, մյուս կողմից` ոստիկանության: Երկուսն էլ պետք է հետևեն իրենց առջև դրված խնդիրներին: Այսինքն` քաղաքացիները պետք է երթևեկեն օրենքին ու կանոններին համապատասխան: Պետք է փորձեն ուղղվել. պետք է մոռանան` ինչ եղել է նախկինում և ինչպես են երթևեկել այն ժամանակ: Պետք է մոռանան, որովհետև այսօր կառավարության կողմից մեծ քայլ է արվել նաև համաներման տեսքով: Այդուհանդերձ` դա չէր նշանակում, որ պետք է օգտվեք առիթից և փորձեք ավելի կարգազանց լինել: Իսկ ՃՈ–ն և, ընդհանրապես, պետությունը պետք է հետևողական լինի: ՃՈ–ն վերջերս մի շարք խախտումների դեպքում բարի կամքի դրսևորում էր ցուցաբերում, փորձում էր չտուգանել, բայց մեր քաղաքացիները դրականը քաղելու փոխարեն բացասականը քաղեցին: Այդ պատճառով ոստիկանը պետք է միշտ հսկողության տակ պահի քաղաքացուն, կանխարգելման միջոցառումներ իրականացնի: Իսկ քաղաքացին պետք է փորձի իր երկրում ստեղծել անվտանգ վիճակներ, պահպանել կանոնները: Եթե այդ փոխըմբռնումը չլինի, մեր քաղաքացիներն ավելի կարգազանց կդառնան, իսկ ոստիկանությունը, անկախ կառավարության փոփոխությունից, երթևեկությունը կարգավորելու և քաղաքացիներին վերահսկելու համար ստիպված պետք է անցնի ավելի խիստ գործողությունների»,–ասաց նա` ընդգծելով, որ կոպիտ խախտումներ թույլ տված տվյալ վարորդների հանդեպ չպետք է ներողամիտ լինել:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փողոցներում քիչ ՃՈ ոստիկանական մեքենաներ և ՃՈ ոստիկաններ ենք նկատում, Տիգրան Քեյանը նշեց, որ այստեղ նախ ծախսերի խնդիր կա. «Եթե նախկինում ոստիկանն իր ծախսերը որոշակի կոռուպցիոն դրսևորումներով էր հոգում, ապա հիմա այդ դրսևորումներն իսպառ բացակայում են, և պետությունը պետք է հոգա այդ ծախսերի մասին: Այսինքն` պետք է սոցիալական հարց բարձրացվի թե՛ ՃՈ աշխատակացի աշխատավարձի և թե՛ նրան տրամադրվելիք վառելիքի հարցով: Սա էլ է այն պատճառներից մեկը, որ ոստիկանների թվի նվազում է դիտվել: Բայց նշեմ մի դրական միտման մասին. այն խաչմերուկներում, որտեղ աշխատանքային ժամերի ավարտին խցանումներ էին լինում, հիմա ամեն օր հերթապահություն է իրականացվում: Երթևեկությունը կարգավորում են, որ խցանումներ չլինեն: Այս փոփոխությունը եղել է հեղափոխությունից հետո, մինչ այդ մենք նման իրավիճակների ականատես չենք եղել»:
Խոսելով «Վարորդի ընկեր» ԻՀԿ–ի առաջարկների շուրջ, որոնք պետք է ներկայացվեին կառավարությանը, մեր զրուցակիցը ասաց. «Մենք ներգրավվել ենք ոստիկանությանը կից ստեղծված հանրային խորհրդի կազմում: Եթե չեմ սխալվում` օրերս պետք է լինի: Բոլոր առաջարկներն ու քննարկումները հենց այդ խորհրդի կազմում կներկայացվեն: Մինչ օրս ակտիվ քննարկումներ ենք ունենում: Վերջին հանդիպումը կապված էր քննման և հաշվառման վայրում տիրող իրավիճակի հետ, որտեղ կան մեծ հերթեր, և մարդկանց հոսքը շատ է: Պատրաստվում ենք առաջարկել, որ Երևանում ևս մեկ քննման և հաշվառման վայր բացվի, որը կթեթևացնի իրավիճակը: Բացի այդ` առաջարկել ենք, որ մեքենաների առք ու վաճառքի գործառույթ իրականացվի նաև մեքենաների վաճառքի շուկայում: Էրեբունիում մեծ շուկա կա: Հիմա այդ հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունենում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

130
թեգերը:
Հայաստան
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

89
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

89
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

14
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

14
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Премьер-министр Никол Пашинян встретился с руководителем парламентской фракции Просвященная Армения Эдмоном Марукяном (29 декабря 2020). Еревaн

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

0
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։

0