Մովսես Մակարյան

Nestle-ն չկարողացավ այն, ինչը հաջողվեց հայերին. հայկական ստարտափը լուծել է խնդիրը

2129
(Թարմացված է 16:38 29.07.2018)
Մեկ հպումով կարելի է սուրճը կամ թեյը մինչև +72 աստիճան տաքացնել։ Իսկ հետո բաժակները թափելու կարիք չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Magicup հայկական ստարտափը ինքնատաքացող բաժակներ է ստեղծել։ Կոճակին մեկ անգամ սեղմելով կարելի է դրա մեջ եղած սուրճը կամ թեյը տաքացնել մինչև +72։

Շուկայում արդեն կան կավե բաժակներ, որոնք ինքնուրույն են տաքանում։ Դրանք մոտ 80 դոլար արժեն, իսկ արշավական տարբերակները` մոտ 150։ Հայկական ստարտափը ավելի մատչելի մեկ անգամվա օգտագործման բաժակների տեխնոլոգիա է ստեղծել։ Բայց բնությունը դրանից չի տուժի։ Ինչպե՞ս։

«Դրանք կարելի է վերականգնել, բայց արտադրական պայմաններում։ Այդ պատճառով մենք դրանք վաճառելու ենք միայն սննդի կետերին` պայմանով, որ հավաքեն ու հետ բերեն` կրկնակի արտադրության համար։ Քանի որ, եթե մենք այդպիսի բաժակ մեզ հետ վերցնենք, ապա սուրճը ըմպելուց հետո պարզապես կնետենք այն։ Իսկ մենք չենք ուզում, որ մարդիկ պլաստիկը նետեն», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ստարտափի ներկայացուցիչ Մովսես Մակարյանը։

Իսկ ինչպե՞ս են աշխատում այդ բաժակները։ Դրանք կրկնակի պատեր ունեն։ Դրանց արանքում ջերմային ռեակցիայի համար նյութեր կան։ Երբ սեղմում են կոճակը, ռեակցիան սկսվում է․նյութերը խառնվում են, ջերմություն է արձակվում ու հեղուկը տաքանում է։ 

Այդպիսի ռեակցիաներից ամենահայտնին կալցիումի օքսիդի ու ջրի խառնուրդն է։ Ասես պարզ է հնչում, սակայն դեռ ոչ ոք ոտքի վրա տաք սուրճ չի պատրաստել։ Չի հաջողվել դա նույնիսկ համաշխարհային այնպիսի հսկային, ինչպիսին Nestle-ն է։ 2001 թվականին Nescafe-ն նման բաժակներ էր արտադրել, սակայն ստիպված էր հետ կանչել դրանք շուկայից։ Սառնամանիքին այդ բաժակները լավ չէին տաքացնում սուրճը, իսկ տաք ըմպելիքները հենց այդ ժամանակ են ամենապահանջվածը։

«Մյուս բաժակները չեն գործում, երբ շուրջը շատ ցուրտ է։ Մեր մոդելն աշխատում է մինչև մինուս 4 աստիճան։ Բացի այդ՝ մնացածը կարող են տաքացնել հեղուկը առավելագույնը մինչև 60 ու մի քիչ, իսկ մենք մինչև 72», — ավելացրեց Մակարյանը։

Թե հենց ինչպես են հակաազդակները սուրճը տաքացնելու, դեռ գաղտնիք է։ Սակայն Մովսեսը վստահեցնում է, որ դրանք լիովին անվտանգ են։

Ինչու՞ ենք նրան անունով դիմում։ Որովհետև նա դեռ ուսանող է։ Ծնվել է Վանաձորում։ Սկզբում ռուսական թեքումով դպրոց է գնացել, հետո՝ ֆիզիկամաթեմատիկական։ Իսկ դպրոցն ավարտելով` ընդունվել է Սինգապուրի լիցեյներից մեկը։ Հիմա բիզնես-ադմինիստրացիա է սովորում Սինգապուրի խոշոր համալսարաններից մեկում։ Այս նորարարությունը պատրաստում են ոչ միայն հայերը։ Թիմում է Մովսեսի գործընկեր ու դասընկեր հնդիկ Ջայ Մալխոտրան։

Բայց ինչպե՞ս առանց մեծերի։ Կենցաղային այդ իմաստուն միտքը, որը ծանոթ է և՛ հայերին, և՛ հնդիկներին, իրեն արդարացրել է  գործում։  Թիմի ինժեներներն ու քիմիկոսները հայ մասնագետներն են, որոնք հիմա Վանաձորում են աշխատում։

«Նրանք բարձր սերնդի մարդիկ են, ովքեր 20 ու ավելի տարվա փորձ ունեն», — ասում է Մովսեսը։

Նորարարները դեռ գումար չունեն միջազգային հայտ գնելու համար․այն տասնյակ հազարավոր դոլար արժե։ «Սկզբում հայկականը կստանանք, հետո տեղի սրճարանների համար մի քանի խմբաքանակ կթողարկենք։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի միջազգային շուկա դուրս գալ, քանի որ տեխնոլոգիան արդեն փորձարկված կլինի», — ավելացնում է Մովսեսը։

Առաջիկայում Magicup-ը կպատենտավորի իր տեխնոլոգիան Հայաստանում  և կբացվի որպես ձեռնարկություն։ Պլաստիկի վերամշակման համար անհրաժեշտ բաներն արդեն գնել են։ Մնում է միայն հաճախորդների ցանկությամբ փոխել բաժակների ձևերը։ Սուրճի ու թեյի համար նախատեսված բաժակը կարելի է հարմարեցնել նաև որպես ապուրի համար աման։

Նորույթը ներկայացվել է Sevan Startup Summit 2018 միջազգային մրցույթում։ Մրցույթն անցկացվել է Եվրամիության Eu4Business, Միջազգային զարգացման գերմանական գործակալության (GIZ), Startup Armenia հիմնադրամի և այլ կազմակերպությունների աջակցությամբ։

2129
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Երազեք համարձակ, կոտրեք կարծրատիպերը». ՀՀ նախագահի հորդորը հայ երիտասարդներին
Թեյի ստարտափ կամ ինչով են հայերն ուրախացնում ռուս տատիկներին
Հայկական անիմացիայի հաղթարշավը. «Օբոլոտ» ռոբոտը նվաճում է համացանցը
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

56
(Թարմացված է 10:58 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ, կատարվել է 56042 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3297–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

56
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

24
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

24
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա