00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի աղբային ճգնաժամը. «Սանիթեքին» մեղադրում են հեքիաթներ պատմելու համար

© Sputnik / Asatur YesayantsСнятый на телефон мусор в Ереване
Снятый на телефон мусор в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի բնակիչները շարունակում են բողոքել քաղաքում տիրող հակասանիտարական վիճակից։ Սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են հրապարակել լեփ–լեցուն աղբամաններով լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խորհրդի անդամ Անի Սամսոնյանը ստի և անփութության համար մեղադրել է «Սանիթեք» ընկերությանը։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Արդեն ավելի քան 10 օր է` Երևանում պատշաճ կերպով աղբահանություն չի իրականացվել։ Որոշ շրջաններում աղբամաններն այնքան են լցվել, իսկ աղբակույտեր են գոյացել անգամ դրանց կողքին։ Իրավիճակը չի փոխվել անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունից հետո։

«Sanitek Armenia դուք ակնհայտ խաբում եք քաղաքացիներին։ Արդեն հինգ տարի եղավ, որ Երևանի աղբահանությունը վստահվել է ձեզ։ Դուք պետք է այս ընթացքում հաշվի առնեիք տեղական սովորությունները, գնահատեիք մարտահրավերները և գտնեիք լուծումներ։ Բայց դուք ամեն տարի մեզ հեքիաթ եք պատմում փչացած մեքենաների, ոչնչացրած աղբարկղերի մասին ու նվնվում քաղաքացիներից։ Ձեր արածն ու ասածը նույնն է, ինչ քաղաքապետարանի՝ ամեն ձմեռ ձյան թափվելուց անակնկալի գալը»,- գրել է նա։

Սամսոնյանը խոստացել է հրապարակել «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը, որպեսզի այն հասանելի լինի բոլոր քաղաքացիներին և լրագրողներին։

Միաժամանակ սոցիալական ցանցերը ողողված են Երևանի տարբեր հատվածների լուսանկարներով, որոնք աղբահանության հետ կապված իրական խնդիրների վկայությունն են։

© Sputnik / Sara GalstyanԵրևանի կենտրոնի աղբամաններից մեկը
Переполненое мусорное ведро в центре города (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնի աղբամաններից մեկը

Այսպես, ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Խաչատրյանը հրապարակել է չորս լեփ-լեցուն աղբամանների լուսանկարը և նշել, որ Բագրատունյաց փողոցում արդեն մեկ շաբաթ է` այս վիճակն է։

Իսկ Վարսենա Մնացականյանը գրում է, որ աղբատար մեքենան գալիս է երկու օրը մեկ և դատարկում միայն աղբամանները, բայց չի հավաքում դրանց մոտ գոյացած աղբակույտերը։

Ընկերության գլխավոր տնօրենի գործադիր օգնական Քրիստինա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հինգշաբթի տեխնիկական խնդիրների պատճառով աղբահանությունը լիակատար չի իրականացվել, և իրենք բողոքներ են ստացել քաղաքի կենտրոնում ապրող բնակիչներից։

«Առավոտյան խնդիրներ կային, ընկերությունը հետ էր մնացել ժամանակացույցից, բայց հիմա ամեն ինչ կարգավորված է, և աշխատանքները շարունակվում են», — ասաց նա։

Քաղաքացիները հայտնում են նաև, որ ընկերությունը աղբի հետ տանում է նաև աղբամանները։ Մեկնաբանելով այս տեղեկությունը` Հովհաննիսյանն ասաց, որ դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ աղբամանները կոտրված են լինում։

Նա չցանկացավ պատասխանել Սամսոնյանի մեղադրանքներին, միայն նշեց, որ «Սանիթեքը» չի վախենում Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի հրապարակումից։

«Սանիթեք Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է աղբահանման աշխատանքներով, Sanitek International Group միջազգային ընկերության մասնաճյուղն է, հիմնվել է 2010թ-ին Բեյրութում։ Հայաստանի մայրաքաղաքում գործում է 2014թ-ի դեկտեմբերից։

Լրահոս
0