00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Look at me․ ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում Հայաստանի առաջին տիկինները

© Photo : official site of the Prime minister of RAОткрытие 14-го международного конкурса имени Арама Хачатуряна (6 июня 2018). Еревaн
Открытие 14-го международного конкурса имени Арама Хачатуряна (6 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում առաջին տիկնոջ «պաշտոնը» կիսում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նախագահի տիկին Նունե Սարգսյանը։ հանրության մեջ նրանց ամեն հայտնվելուց հետո սկսվում են բուռն քննարկումներ և բազմաթիվ հրապարակումներ ԶԼՄ-ներում։ Նրանք համեստորեն ժպտում են և գրգռում հանրության ուշադրությունը։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Առաջին տիկին լինելը բարդ է։ Մամուլի և հասարակության մշտական ուշադրություն, բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ, որոնց ժամանակ պետք է պատշաճ տեսք ունենալ։ Որպես կանոն՝ նրանց նկատմամբ ավելի բծախնդիր են, քննարկում են բոլոր թերություններն ու արժանիքները, համեմատում մյուս պետությունների ղեկավարների կանանց հետ՝ հաշվի առնելով արտաքինը, ինտելեկտը, դաստիարակությունը և հումորի զգացումը։ Երբեմն, քաղաքական գործիչների կանանց անհաջող հագուստն ավելի շատ են քննարկում, քան նրանց ամուսինների կողմից վարվող քաղաքականությունը։

© Facebook/ Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՍելֆի` ընթրիքից հետո
Селфи после ужина - Sputnik Արմենիա
Սելֆի` ընթրիքից հետո

Հայաստանի դեպքում առաջին տիկին լինելն ավելի բարդ է, քանի որ տվյալ պահին նրանք, ըստ էության, երկուսն են՝ վարչապետի կին Աննա Հակոբյանը և նախագահի կին Նունե Սարգսյանը։ Բացի այն, որ այդ կանանց ակամա համեմատում են Հայաստանի նախորդ նախագահների կանանց հետ, նրանք ստիպված են լինում «մրցել» հայ հասարակության համակրանքի համար։ Ամեն դեպքում նրանց կապում է մի շատ կարևոր գործոն՝ երկուսն էլ լրագրող են։ Հոգեբանների կարծիքով՝ դա չի կարող չանդրադառնալ նրանց բնավորության վրա։ Նրանք կարծում են, որ այդ մասնագիտությունն ընտրած կանայք ավելի ճշտապահ են, հավակնոտ, սթրեսակայուն, հակված են վերլուծական մտածողության և հումանիզմի, սառնարյուն են և արվեստասեր։

Բնավորությունը և գործունեությունը

Աննա Հակոբյանի դեպքում միանշանակ կարելի է  նշել բարեհոգությունը, գթասրտությունը և դիմացկունությունը։ Նա շահել է շատ քաղաքացիների համակրանքը, որովհետև որպես «դեկաբրիստի» կին եղել է ամուսնու կողքին ամենածանր պահերին։ Բացի այդ, Աննան սատարել է ամուսնուն, երբ նա գտնվել է բանտում։ Այդ շրջանում նա փոխարինել է Նիկոլ Փաշինյանին թերթի խմբագրի պաշտոնում։ Թավշյա հեղափոխության սկզբից Աննան ուղեկցել է ամուսնուն, իսկ երբ ձերբակալել են շարժման առաջնորդներին, նա վերցրել է խոսափողը և իր ելույթով ցնցել Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց։

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիաների ժամանակ. Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան
Шествие оппозиции во главе с Николом Пашиняном по улице Григора Лусаворича (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաների ժամանակ. Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան

Հակոբյանը վերջերս հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը (Փաշինյանի շարժման անվանումը)։ Այն կոչված է հարթակ դառնալ բոլոր խնդիրների լուծման համար, որոնք մինչև հիմա լիովին չեն լուծվել։ Ավելի վաղ Աննա Հակոբյանը կոչ է արել հայերին իրենց բնակարանները տրամադրել բնակչության սոցիալապես անապահով խավերին։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` Փաշինյանների ընտանիքն արդեն արել է դա և կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իրենց բնակարանը տրամադրել աղքատ ընտանիքի։

Հայաստանի նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը, ավելի մոտ է արվեստին։ Նրան մանկուց գրավել է ստեղծագործելը․ երբ 10 տարեկան էր, սկսել է աշխատել ռադիոյում, յուրաքանչյուր առավոտ ավտոբուսով, առանց մեծահասակների ուղեկցության, նա հասել է աշխատանքի վայր և եթերում մանկական գրքեր ընթերցել։ Հավանաբար, հենց դա էլ անդրադրաձել է նրա հետագա գործունեության վրա։ Սարգսյանը հաջողակ մանկագիր է դարձել։ Վերջերս կայացել է նրա The Magic Buttons («Կախարդական կոճակները») 14-րդ գրքի շնորհանդեսը։ Նա ունի Դևիդ Լինլիի կահույքի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Դիզայները՝ թագուհու ազգականը, նրա մտերիմ ընկերներից է։

© Daily Mail Նունե Սարգսյան
Нунэ Саркисян - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյան

Նունե Սարգսյանը երկար տարիներ համակարգում է Yerevan My Love (Երևան, իմ սեր) բարեգործական կազմակերպության աշխատանքը, որը զբաղվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հին և կիսաքանդ շենքերի վերակառուցմամբ, վերածում դրանք երաժշտական, հասարակական և մարզական կենտրոնների, որտեղ անապահով ընտանիքների երեխաները կարող են զարգացնել իրենց տաղանդները։ Նա նաև անցկացրել է բարեգործական երեկոներ, դրամահավաք Բուկինհեմյան պալատում և Վինձորյան ամրոցում։ Հիմա կենտրոնացած է Հայաստանում բարեգործության վրա։

Ընտանիքը և ծանրությունը

Աննան և Նիկոլը ծանոթացել են 1995թ.-ին «Մոլորակ» թերթի խմբագրությունում։ Առաջին կուրսեցի Հակոբյանը փորձել է հոդվածը հանձնել խմբագրություն, իսկ Փաշինյանն արդեն հայտնի ընդդիմադիր լրագրող է եղել։Աննան բազմիցս խոստովանել է, որ շատ է լսել նրա մասին և իրեն շատ հետաքրքիր է եղել, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանն իրականում։ Չորս երեխաների մայրը միշտ նշում է, որ իրենց ընտանիքում տիրում է ավանդական հայկական մթնոլորտ, կան շատ խնդիրներ, բայց սերն օգնում է նրանց հաղթահարել դրանք։ Ընտանիքի համար ուրախություն է դարձել «թավշյա հեղափոխության» շունը՝ Չալոն, որն ապրում է վարչապետի առանձնատանը։

© Photo : official site of the President of RAՆունե Սարգսյանը` թոռների հետ
Первая леди Нунэ Саркисян с внуками - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյանը` թոռների հետ

Նունեն և Արմենը ծանոթացել են Խորհրդային Հայաստանում, դեռ դպրոցում, երբ Նունեն եղել է 14 տարեկան, իսկ Արմենը՝ 15։ Նունեն մի քանի անգամ ասել է, որ իրենք երազել են Լոնդոնում ապրելու մասին և շատ երջանիկ են եղել, երբ Արմեն Սարգսյանին նշանակել են այդ երկրում դեսպան։ Նունեն հպարտանում է իր որդիներով՝ Վարդանով (ավագը) և Հայկով (կրտսերը)։ Վարդանն աշխատում է կիբեր անվտանգության ոլորտում, նա գլխավորում է Knightsbridge Cybersystems-ը՝ Knightsbridge Group-ի դուստր ընկերությունը։ Հայկն օգնում է ընտանեկան բիզնեսում։ Նունեն մեծ սիրով է արտահայտվում թոռների մասին, որոնց հետ հաճույքով շփվում է ազատ ժամանակ։ Ուշադրությունից զուրկ չէ նաև ընտանիքի կենդանին՝ Կոլո բուլդոգը։

Ոճը և արտաքինը

Աննա Հակոբյանին մոտ առաջին հերթին աչքի են ընկնում գանգուր մազերը, խոհուն հայացքը, ժպիտը և համեստ հագուստը։ Նկարիչ և դիզայներ Արմեն Երիցյանն օգնել է Sputnik Արմենիային վերլուծել Հակոբյանի և Սարգսյանի ոճերը։

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը` Մոսկվայում
Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян во время гала-концерта на Красной площади (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը` Մոսկվայում

Ներդաշնակությունը և պարզությունը Փաշինյանի կնոջ ոճի հիմքերն են։ Ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով նա նշում է, որ հազարավոր հայ կանանցից մեկն է, որոնք կանգնել են հրապարակում հեղափոխության օրերին։ Հակոբյանը հաջողությամբ համադրում է արարողակարգով պարտադրված զգեստներն ու սանրվածքներն ամենօրյա հագուստի և գանգուրների հետ։ Երևանի փողոցներում այսպես հագնված շատ աղջիկների կարելի է տեսնել։ Այս փաստով ընդգծվում է այն ուղերձը, որ ինքը դուրս է եկել ժողովրդի ծոցից, նրա մի մասնիկն է։

© Photo : official site of the President of RAՆունե Սարգսյան
Первая леди Нунэ Саркисян - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի կինն ընկալվում է որպես նրբագեղության և ուղևորության խորհրդանիշ։ Կարճ սանրվածք, Շանելի ոճով կոստյումներ, համեստ զարդեր և ժպիտ։ Նա ոգեշնչում է իր էլեգանտությամբ և զսպվածությամբ. հայ հասարակությունում, նույնիսկ վերնախավում քիչ են նման կանայք։ Նունեն բարեկրթության մարմնավորում է, ինչը գրավում է ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ հասուն կանանց։ The Daily Mail պարբերականի հեղինակ Շառլոտ Պիրսոն Մետվենը նախագահի կնոջ մասին իր հոդվածում գնահատել է ոչ միայն Չելսիում Սարգսյանների շքեղ, «անթերի ճաշակով» տունը, այլ նաև տանտիրուհու բանիմացությունը։

Ի հեճուկս տարածված կարծիքի, որ երկու ուժեղ անձինք չեն կարող գոյատևել մի տարածքում, Հայաստանի առաջին տիկինները հակառակն են ապացուցում։ Երկուսն էլ շատ բարյացակամ են միմյանց նկատմամբ։

Լրահոս
0