00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են հայերը «եվրոպաներն» ու «ամերիկաները» լքում հանուն Հայաստանի

© Sputnik / Aram NersesyanСторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн
Сторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենիք վերադարձածները կոչ են անում տարբեր երկրներում բնակվող հայերին հայրենիքը հեռվից չսիրել։ Պետք է գալ ու օգնել Հայաստանին, որ ոտքի կանգնի, հատկապես՝ երկրում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների հետո։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Անի Ավագյանն այն մարդկանցից է, որ տեղափոխվել է արդեն նոր «թավշյա» Հայաստան։ Նա իր հարազատ Թբիլիսիում է թողել բարեկամներին, ընկերներին, ծնողներին` հավատալով, որ ճիշտ որոշում է կայացրել։ Աղջկան պատմական հայրենիք է բերել հայրենասիրությունը։ Նա համոզված է, որ նոր իրականության մեջ հայտնված Հայաստանը կարող է օրինակելի դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի խոշոր պետությունների համար։ Մնում է միայն օգնել։

Пес Чало - Sputnik Արմենիա
Փաշինյանը գնահատել է Չալոյի արածը. որտե՞ղ է ապրելու «թավշյա հեղափոխության» շունը

«Հեղափոխությունից առաջ բարեկամներս ու մտերիմներս ինձ համոզում էին չգալ Հայաստան։ Փաստարկները շատ տարբեր էին․ սկսած «ոչ հեռանկարային երկրից» մինչև «չափազանց շատ խնդիրներ»։ Սակայն վերջին իրադարձություններից հետո նույնիսկ իմ վրացի ընկերները հետաքրքրվեցին մեր հայրենիքով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Անին։

Նրա խոսքով՝ հեղափոխությունը բարելավել է Հայաստանի վարկանիշը Վրաստանում։ Այժմ վրացական տուրօպերատորները կարճաժամկետ ուղևորություններ են առաջարկում ոչ միայն Բաքվի ու Անկարայի, այլև Երևանի ուղղությամբ։

Անին մի քանի շաբաթ է, ինչ Հայաստան է տեղափոխվել։ Նա չի թաքցնում, որ դեռ ադապտացման բարդ շրջան է անցնում, ու հույս ունի, որ երևանցիները կօգնեն հաղթահարել բարդությունները։

«Ամենազարմանալին այն է, որ շուրջբոլորը հայերեն են խոսում։ Անսովոր է ու հաճելի», —ժպտում է Անին։

Մեկ ուղղությամբ տոմս

Մինչ Անին ընտելանում է նոր իրականությանը ու մտորում է՝ մնալ Հայաստանում, թե ոչ, Աշոտ Մուրադյանը մեկ ուղղությամբ տոմս է գնել։ Աշոտին հայրենադարձ անվանել չի կարելի, քանի որ նա ծնվել ու մեծացել է Երևանում։ 2009 թվականին տեղափոխվել է Մոսկվա` հույս ունենալով, որ այնտեղ ավելի հեշտությամբ կկարողանա կայանալ։ Աշոտը մագիստրատուրան ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, լավ աշխատանք է գտել։ Կարիերան զարգացել է, ֆինանսները` նույնպես։

«Բայց հայրենիքիս կարոտն ինձ հանգիստ չէր տալիս», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադյանը։

Աշոտը Երևան վերադառնալու որոշում է կայացրել «թավշյա հեղափոխությունից» հետո։ Նա միայն մեկ ուղղությամբ տոմս է գնել ու հուլիսի 15-ին եկել Երևան։ Արդեն հուլիսի 16-ին աշխատանքի է անցել։ Աշոտը Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։

Премьер-министр Армении Никол Пашинян перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան

«Երբ մի ուղղությամբ ես տոմս գնում, շատ հուզիչ է։ Առաջին աշխատանքային օրվանից առաջ ընդհանրապես չեմ կարողացել քնել», — ժպտում է Աշոտը։

Մեր զրուցակիցը նշում է՝ մարդիկ Հայաստանում ավելի ժպտերես ու բարի են դարձել։ Վերջապես հայ ժողովուրդը կարողացել է վստահել իր ուժերին ու սեփական շահերի և իրավունքների պաշտպանն է դարձել։

Աշոտը բոլոր երկմտողներին կոչ է անում անհապաղ տոմս գնել ու պատմական հայրենիք վերադառնալ։

Հայրենիքը հեռվից չսիրել

Այս արտահայտությունը ստիպել է ավստրիացի գործարար, Երևանում գործող «Գուրմե Դուրմե» շոկոլադ արտադրող ընկերության տնօրեն Դիրան Բաղդադյանին Հայաստան գալ դեռ 2005 թվականին։ Նա թողել է ամեն ինչ` բիզնեսը, տունը, ընկերներին ու կարգավիճակը։

Բաղդադյանի նախնիները փախել են ցեղասպանությունից և հաստատվել Լիբանանում։ Ընտանիքը Ավստրիա է տեղափոխվել այն ժամանակ, երբ նա դեռ փոքր է եղել։

«Պատմական հայրենիքի մասին մտքերը մեզ հանգիստ չէին թողնում․ մշտապես հարց էինք տալիս մեզ՝ ինչու՞ պետք է օտար երկրում ապրենք։ Որքան մեծանում էինք, այնքան ավելի շատ էինք ուզում «վրեժ լուծել» մեզ վիրավորողներից։ Մեր վրեժը հայրենադարձությունն էր», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդադյանը։

Թավշյա հեղափոխության «գինը» - Sputnik Արմենիա
Թավշյա հեղափոխության «գինը»

Նա չի հավատում այն մարդկանց, որոնք հայրենիքը հեռվից են սիրում։ Հայրենասիրությունն այն է, երբ հայրենիքիդ համար թողնում ես ամեն ինչ ու մնում ես այնտեղ` անտեսելով դժվարությունները։

«Մենք պետք է մեր երեխաներին ժառանգենք ոչ միայն բիզնեսը, այլև հայրենիքը։ Ես ու եղբայրս Հայաստանում սկսել ենք սեփական բիզնեսով զբաղվել 2005 թվականին։ Մեկ-երկու անհաջող փորձից հետո 2007 թվականին բացեցինք շոկոլադ արտադրող ընկերությունը։ Հավատում էինք, որ ամեն ինչ կստացվի։ Ու ստացվեց», — ասաց Բաղդադյանը։

Նա հայերին խորհուրդ է տալիս Հայաստան գալ։ Այստեղ պետք չէ մտածել ազգային ինքնության պահպանման մասին ու ամեն օր կռիվ մղել ձուլվելու դեմ։

Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության կողմնակից է

Այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն Հայաստան աճել է, փաստում են նաև սփյուռքի նախարարությունում։

«Ամեն շաբաթ մոտ 200 մարդ կա՛մ սփյուռքի նախարարություն են գալիս, կա՛մ զանգահարում են մեզ, հետաքրքրվում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, պատմական հայրենիք վերադառնալու մասին են հարցնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը։

Նա ընդգծեց, որ գերատեսչությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ուզում են վերադառնալ։ Առաջիկայում կմշակվի մի նախագիծ, որը հանրային քննարկումներից հետո կներկայացվի հավանական հայրենադարձներին։

Հայրենադարձության նախագծի շրջանակում պետությունը որոշակի արտոնություններ կառաջարկի, կմշակի մեխանիզմներ, որոնք կհեշտացնեն հայրենադարձության գործընթացը։

«Մենք պատրաստվում ենք «թավշյա հեղափոխությունից» հետո եկած հայրենադարձների բազա ստեղծել։ Ընդհանուր առմամբ վերջին 15 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, 1500 մարդ է Հայաստան տեղափոխվել», — ասաց Արշակյանը։

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնում Եվրոպայում (Ֆրանսիա, Հունաստան) և ԱՄՆ-ում բնակվող հայերը։

Լրահոս
0