00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնության գրկում անցկացրած հանգիստը կարող է գլխացավանք դառնալ. ինչպես փրկվել դրանից

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնության գրկում հանգստանալուց առաջ դուք երևի չեք էլ մտածում, որ ձեզ կխայթի կարիճը, կամ մոծակի խայթոցը կարող է ալերգիայի բուն դառնալ։ Այնինչ լավ կլիներ, որ նախապես պատրաստ լինեիք այդ խայթոցներին...

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Շոգ ամռանը տոթ բնակարանում նստելն իսկական տանջանք է։ Բնականաբար, փոշոտ և ծխապատ քաղաքների բնակիչներն անընդհատ ուզում են քաղաքից դուրս գնալ։ Լավ է, որ Հայաստանը հարուստ է հանգստի գոտիներով, որտեղ կարելի է հիասքանչ հանգիստ անցկացնել։

Օձի խայթոցի ժամանակ պետք է խուճապի չմատնվել ու շատ ջուր խմել - Sputnik Արմենիա
Ռետինե կոշիկներ և դոփյուն. ինչպես են Հայաստանում «վախեցնում» իժերին

Բայց որպեսզի հանգստի հետևանքները չփչացնեն հաճելի տպավորությունները, ավելի լավ կլինի` նախօրոք հաշվի առնեք, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը որոշակի վտանգներ ունի։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է միջատներին, որոնք կարող են և՛ թեթև տհաճություն պատճառել, և՛ ալերգիկ լուրջ ռեակցիաների սկիզբ դառնալ։

Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Վարուժան Հովհաննիսյանի հետ։ Նա հավաստիացնում է, որ Հայաստանում չկան այնպիսի միջատներ, որոնց թույնն ինչ-որ վտանգ կարող է ներկայացնել մարդու կյանքի համար։

«Մեզ մոտ չկան թունավոր միջատներ, որոնց խայթոցը մահացու կլինի։ Բայց կան այնպիսի խայթող միջատներ, օրինակ` իշամեղուները, մեղուները, կարիճները, որոնց կծելը կարող է բավականին ցավոտ լինել և տարբեր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել», — ասում է կենսաբանը։

Նա նշում է, որ տզերը և մոծակները վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են (օրինակ` էնցեֆալիտ կամ մալարիա), բայց Հայաստանում այդ հիվանդությունների հարուցիչներ չկան։ Միջատները չեն կարող դրանց պատճառ դառնալ։

«Օրինակ` մեզ մոտ կան մալարիայի մոծակներ, բայց քանի որ երկրում չեն արձանագրվել մալարիայի դեպքեր, դրանք վտանգավոր չեն։ Լինում են դեպքեր, երբ վարակված մարդը մեզ մոտ գալիս է այլ երկրից», — ասում է Հովհաննիսյանը։

Ի դեպ, մոծակների և մլակների խայթոցի պատճառած տհաճությունը կարող են վերացնել ժողովրդական միջոցները, օրինակ`ատամի մածուկը կամ սոդան։ Կան նաև մի շարք արդյունավետ գելեր, որոնք վաճառվում են դեղատներում, օրինակ` Պսիլո բալզամը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ապրող կարիճներին, ապա դրանց թույնը մարդու համար լուրջ վտանգ չի ներկայացնում, հատկապես եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեն։

«Մեզ մոտ կա կարիճների երեք տեսակ` դեղին, սև և խայտաբղետ։ Դրանց խայթոցը բավական ցավոտ է, բայց ոչ վտանգավոր։ Առավել խիտ է սև կարիճի թույնը։ Բացի այդ, պետք է հաշվի առնել տարվա եղանակը։ Ինչպես օձերի դեպքում, դրանց թույնը գարնանն ավելի խիտ է ձմեռային քնից հետո և ավելի թույլ է ամռանը», — բացատրում է կենսաբանը։

Նա նաև ավելացնում է, որ Հայաստանում շոգ, անապատային վայրերում քարերի տակ ապրում են մորմեր, որոնց խայթոցը թունավոր է։ Ուստի Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Արարատյան դաշտում հանգստանալիս պետք է զգույշ լինել մորմի չհանդիպելու համար։

Եթե կրետը կամ մեղուն խայթել են դեմքի, պարանոցի կամ գլխի հատվածում, ապա պետք է անհապաղ բժշկի դիմել։

Կենսաբանը նշում է, որ ալերգիկ ռեակցիաների հակված մարդու համար կարող է վտանգավոր լինել ցանկացած միջատի խայթոց։

Ինչպես չեզոքացնել խայթոցը հենց բնության գրկում

Իհարկե, բնության գիրկ գնալուց առաջ ավելի լավ է խոսել բժշկի հետ և դեղատուփ հավաքել, բայց եթե դուք քաղաքից դուրս եք մեկնել առանց անհրաժեշտ դեղամիջոցների, ապա կարելի է օգտագործել ձեռքի տակ եղածը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում բժիշկ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, որ կարիճի, կրետի կամ մեղվի խայթելու դեպքում շատ են օգնում տարբեր հիպերտոնիկ լուծույթները, այդ թվում` սովորական կերակրի աղից։

«Օրինակ` կարիճի խայթոցը շատ ցավոտ է, բայց հազվադեպ է բարդություններ առաջացնում։ Ցավազրկողները կարող են օգնել ազատվել ցավից և կանխել լուրջ հետևանքները։ Բայց եթե ձեռքի տակ նման միջոցներ չկան, օգնության կգա աղաջուրը կամ քացախը (ոչ քացախաթթուն)։ Կծածի տեղում պետք է մի քանի րոպեով թրջոց դնել, ինչը կօգնի թեթևացնել ցավը և կանխել բարդացումները», — պատմում է բժիշկը։

Ինչպես կոճապղպեղից իմունիտետը բարձրացնող կոկտեյլ պատրաստել - Sputnik Արմենիա
Համեղ ու օգտակար. դիմադրողականությունը բարձրացնող կոկտեյլ

Ընդհանուր առմամբ նա նշում է, որ արդյունավետ են ֆուրացիլինը, ջրածնի պերօքսիդը և ախտահանող այլ միջոցներ։

Ինչ վերաբերում է տզերին, ապա Հովհաննիսյանի խոսքով` երկրում արձանագրվել են բորելիոզի դեպքեր (ի տարբերություն էնցեֆալիտի), որոնք դրա փոխանցողներն են։

«Եթե ժամանակին չազատվեք տզից, այսինքն 72 ժամվա ընթացքում, ապա բացառված չէ, որ հիվանդությունը զարգանա», — ասում է նա։

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տիզն ուղղակի մաշկից հանել չի կարելի, քանի որ դրա բերանային ապարատը կամ գլուխը, որպես կանոն, մնում են մարդու մաշկի մեջ և կարող են բորբոքում առաջացնել։

Պետք է այնպես անել, որ տիզն ինքը պոկվի։ Ժողովրդի մեջ ընդունված է այրել լուցկիով կամ քացախ կաթեցնել։

Եթե մարդն ալերգիկ է, իր հետ ունենա ուժեղ հակաալերգիկ դեղեր։ Բժիշկ Հովհաննիսյանը կարծում է, որ ամենից լավ տարբերակը դեքսամետազոնն է։ Ընդհանուր առմամբ կարելի է օգտվել հակագիստամինային դեղերից, որոնք ազատ վաճառվում են դեղատներում։

Լրահոս
0