ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Անդրադառնալով հանրությանը մատուցվող այս ծառայությունների անբավարար լինելու թեմայով հարցերին` վարչապետը միանշանակ ֆիքսեց, որ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»–ի ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջրի» գործունեությունից «այդքան էլ գոհ չենք»:
Փաշինյանը շեշտեց, որ ընկերությունները սա պետք է հասկանան, իսկ քաղաքային տրանսպորտի հարցը պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում:
«Անկեղծ ասած ջրամատակարարման թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ և մի քանի անգամ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն այդ խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան:
«Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ»,–նշեց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ. «Բավականին լուրջ խոսակցություն եղավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ կասկածի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափերը մեծ են:
Ըստ վարչապետի` դա պայմանավորում են վատ վիճակում գտնվող համակարգի հետ, բայց ինքը նաև համաձայն է մամուլում և հանրության շրջանում շրջանառվող այն տեսակետին, որ այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել. «Հիմա այս տարի ջրամատակարարման խնդիրը կապում են պոմպակայանի վթարի հետ և այլն, խոսվում է ամառվա տապի մասին, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ամառվա տապն ու ձյունը գալիս են «անսպասելի»:
Հասարակական տրանսպորտի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել, և դա Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինի, և, իհարկե, մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագիր է մշակվում կառավարությունում, ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



