Samsung ընեկրություն

Ի՞նչ է Samsung-ն ուզում հայ գիտնականներից՝ իր նոր սմարթֆոնների և TV-ների համար

107
(Թարմացված է 16:31 15.07.2018)
Գիտնականները կհավաքեն սենսոր, որը կհետևի էլեկտրամագնիսական դաշտին միկրոսխեմաների արտադրության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը պատրաստվում է նոր պատվեր կատարել Samsung կորպորացիայի համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ԳԱԱ ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը։

Հիմա Samsung-ը ցանկանում է կատարելագործել փոփոխական մագնիսական դաշտի սենսորները։ Կորեական կոնցեռնն այդ խնդիրը դրել է իր մատակարարների առաջ, իսկ նրանք էլ պատվերը տվել են Ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հայ ֆիզիկոսներին։

Եվ ոչ միայն նրանց․ խոշոր կորպորացիաներն ամբողջ աշխարհում մի քանի միանման պատվերներ են բաժանում, որպեսզի հետո ընտրեն լավագույնը։

Իսկ ինչի՞ համար է այդ սենսորը. ավելի որակյալ չիպեր արտադրելու, լինի դա միկրոսխեմաներում, հեռախոսներում, թե նոութբուքներում։

Չիպի հիմքի վրա միկրոսխեմայի նախնական «նկարը» ստանալու համար հիմքն առաջին հերթին պետք է, օրինակ, կատարյալ մաքուր լինի։ Նախկինում այդ կիսահաղորդիչ թիթեղների վրա ռենտգենով էին գծեր անում, հիմա օգտագործում են պլազմա։ Բայց դրա համար պետք է, որ էլեկտրամագնիսական դաշտը մշակման խցիկում միատարր լինի։ Այլապես մի չիպը լավը կլինի, մյուսը՝ վատը։

Այդ միատարրությանը հետևելու համար պետք են փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի հաղորդիչներ։

«Իհարկե, Samsung-ը նման պատվեր է ուղարկել նաև ուրիշներին, որպեսզի հետո ընտրի լավագույն մոդելը։ Բայց մենք պատրաստ ենք հաղթահարել մարտահրավերը և առաջիկայում կներկայացնենք մեր մոդելը», — հայտարարեց է Զաքարյանը։

Նշենք, որ Ռադիոֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը համագործակցում է Samsung-ի մատակարարների հետ ավելի քան երկու տարի։

107
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հովիվներ, ֆիզիկոսներ, խաչեր. բոլորին միավորում է Արագածը. National Geographic
Ֆիզիկոսները բացատրել են ջրի անսովոր հատկությունները
350 տարի անց ֆիզիկոսները վերջապես բացահայտել են ճոճանակավոր ժամացույցների գաղտնիքը
Ֆիզիկոսները սովորեցրել են մարդու աչքը տարբերակել նանոմետրով արտահայտված տարբերությունը
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

79
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

79
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

333
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

333
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

36
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

36
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ