Նառա Չիրկինյան

Սև կատուն, գործելն ու սերը. ինչով է հայաստանցի բիզնես–մարզիչը զարմացնում վեց տարեկանից

141
(Թարմացված է 11:47 14.07.2018)
Երևանի ծայրամասում մի հետաքրքիր մարդ է ապրում` բիզնես–մարզիչ Նառա Չիրկինյանը, որի համար գործելը պարզապես կենսական անհրաժեշտություն է դարձել։ Նա վառ ու ջերմ է դարձնում իրեն շրջապատող աշխարհը։

Անի Լիպարիտյան, Sputnik

Հարմարավետ բնակարան, գործած իրեր և խորհրդավոր սև կատու, որը դիմավորում է բոլոր հյուրերին։ Հենց այսպիսի մթնոլորտում է ապրում ու ստեղծագործում Նառա Չիրկինյանը։

Дизайнер Нара Чиркинян со своими изделиями из полиэтилена и льна
© Sputnik / Aram Nersesyan
Նառա Չիրկինյան

Երևանցի բիզնես-մարզչի բնակարանի գրեթե բոլոր անկյունում կարելի է կատուներ տեսնել` նկարած, ասեղնագործած, քանդակած։ Նառան բացատրում է. «Սիրում եմ, երբ բնակարանը հոգի է ունենում։ Սիրում եմ, երբ շուրջս հարմարավետ է։ Իսկ կատունե՞րը։ Նրանց սիրում եմ բնավորության համար, ազատասիրության… Երևի դրանով նման եմ նրանց»։

Նառան բացում է հյուրասենյակի դուռը` սեփական ձեռքերով կերտած գլուխգործոցները ցույց տալու համար։ Գործել սիրել է մանկուց։ Վեց տարեկանից իր համար ժիլետներ, բլուզներ և զգեստներ է գործել։

«Երբ տեսնում էին` ինչպես եմ հագնվում, բոլորը կարծում էին, որ հարուստ ընտանիքից եմ։ Բայց ես պարզապես ինքս էի ստեղծում այն, ինչ ուզում էի», — պատմում է բիզնես-մարզիչը։

Այսօր նրա տանը գրեթե ամեն ինչ գործած է` աթոռները, բազկաթոռները, բազմոցը, ծածկոցները։

Նառան համոզված է, որ ձեռագործությունը ոգեշնչում է։ Ասում է` երբ շուղերը տան ներքին հարդարանքի համար հերթական գլուխգործոցն են ստեղծում, ուղեղը երկու անգամ արագ է մտածում։

«Տեսնո՞ւմ եք։ Գործած ծածկոց է, իմ ձեռքի աշխատանքն է», — Նառան ցույց է տալիս մահճակալը։

Իսկ կատուն ակնհայտ ցույց է տալիս, որ հյուրերի հետ շփվելու ցանկություն չունի։ Նա թաքնվում է տիրուհու պատրաստած ծածկոցի տակ, մի քիչ ֆշշացնելուց հետո սողոսկում է լոգասենյակ։

Кот дизайнера Нары Чиркинян
© Sputnik / Aram Nersesyan
Նառայի կատուն

Նառայի սեղանին դրված են տաք ուտեստների համար նախատեսված տակդիրներ, որոնք կզարմացնեն շատերին։ Գործել է հելունով։ Հաստ գործվածք է, բայց ոչ թելերից։ Նարնջագույն, կանաչ, դեղին և այլ վառ գույների ափսեների համար նա տակդիրներ է գործել պոլիէթիլենային տոպրակներից։

  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyans
  • Նառա Չիրկինյանի տանը
    Նառա Չիրկինյանի տանը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
Նառա Չիրկինյանի տանը

Հայաստանցի բիզնես-մարզիչը խոստովանում է, որ գործում է բացառապես իր և թոռների համար, որոնց համար արդեն հասցրել է լողափնյա պայուսակներ և գորգեր գործել։ Նառան նշում է, որ իր գործածները վաճառելու մտադրություն չունի։

Նա ցույց է տալիս այն ամենը, ինչ գործել է տոպրակներից, վուշից և այլ նյութերից, ու նշում, որ շատ է սիրում երկրորդ կյանք տալ հին իրերին։

141