ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը (11 հուլիսի 2018թ.)

Made in Armenia․ իտալացիները չէին կարող չտնտղել Փաշինյանի հագուկապը

3853
(Թարմացված է 22:40 12.07.2018)
Հայաստանի վարչապետը հագնում է տեղի արտադրության ձեռքով կարված կոշիկներ, իսկ կոստյումն առայժմ արտասահմանյան է։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Օտարերկրացիներն ուշադրություն են դարձրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսքին։ Ապրիլին մարդկանց հետաքրքրում էին Փաշինյանի ուսապարկը, մորուքը և գլխարկը։ Բայց հետո ուսապարկին և զինվորական շապիկին փոխարինեց կոստյումը, իսկ մորուքին արդեն սովորական է դարձել։

Իսկ ահա իտալացիները, որոնք սուր աչք ունեն հագուստի հարցում, ուշադիր զննել են Փաշինյանի բրյուսելյան լուսանկարները և եկել եզրակացության, որ նա միայն հայկական կոշիկներ է հագնում։ Այդ մասին գրում է Կառլո Կոպոլան՝ Հրանտ Նազարյանցի` Իտալիայում հայագիտական կենտրոնի նորությունների բաժնի խմբագիրը։

«Փաշինյանն առաջին հերթին գնահատում է այն, ինչ պատրաստված է Հայաստանում՝ տեղի ձեռնարկատերերի ծանր աշխատանքով, որոնք Հայաստանում շատ բարդություններ են հաղթահարում», — ասել է Կոպոլան։

Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպումների ժամանակ կրկին դրսևորվել է հայկական կոշիկների նկատմամբ սերը․ նա եղել է հայկական Kristobad ապրանքանիշի կոշիկներով, նշել է խմբագիրը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական ընկերությունից նշեցին, որ իսկապես հատուկ պատվերով կոշիկ կարել են Փաշինյանի համար. նրանց խնդրել էին ընտրել սև կաշի՝ առանց որևէ նախշի։ Բայց այն կոշիկները, որ վարչապետը հագել է Բրյուսելում, Kristobad-ից չեն եղել, մանրամասնեցին ընկերությունից։

Ինչ վերաբերում է վարչապետի կոստյումին, ամենայն հավանականությամբ, այն արտասահմանյան է։ Հայաստանում պատրաստի կոստյումներ կարում է առայժմ միայն մեկ ձեռնարկություն։ Բայց այնտեղ ասացին, որ վարչապետի համար կոստյում չեն կարել, թեև` շատ կուզեին իմանալ նրա նախասիրությունների մասին։

3853
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին կասկածի տակ է». Փաշինյան
Փաշինյանն արցախյան հակամարտության մասին կարևոր ուղերձ է հղել Բրյուսելում
Героин в упаковках разрыхлителя

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

3
Թմրամիջոցների հատուկ թաքստոցներ են եղել նաև Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում։ Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:

Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Նախաքննությունը շարունակվում է:

3
թեգերը:
Սյունիք, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, թմրանյութ
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

36
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

36
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան