Վարչապետն ընդունել է Յուրի Հովհաննիսյանին

Հայաստանում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն կարող է գործարկվել

165
(Թարմացված է 23:16 10.07.2018)
Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավարը ՀՀ քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Վարչապետն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:

«Ես անակնկալ ունեմ Ձեզ համար, երեկ ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետև համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուց եք ՀՀ քաղաքացի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնել, որ անվանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել:

Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդեն իսկ հանդիպել է կրթության և գիտության և առողջապահության նախարարներին և վերջիններիս հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպես նաև՝ ֆիզիկոսների ներգրավվածության հնարավորությունն այդ գործընթացում:

165
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան