Սուսաննա Եգորյան

Գեղեցկուհի հայուհին Ղրղըզստանը կներկայացնի «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում

310
(Թարմացված է 20:00 10.07.2018)
«Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մոդել Սուսաննա Եգորյանը Ղրղըզստանը կներկայացնի «Միսս ԱՊՀ 2018» միջազգային մրցույթում։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում և տեսանյութ հրապարակել, որում պատմում է Ղրղըզստանի մասին։

«Հայրենիքս ինձ համար պատիվ է։ Ոչ միայն ինձ համար, այլ նաև բոլոր ղրղըզստանցիների։ Մեր երկրում ավելի քան 80 ազգություն կա։ Նրանք էլ են Ղրղըզստանը համարում իրենց հայրենի երկիրը։ Այս ժողովուրդը շատ բարյացակամ է», — գրել է Սուսաննան։

Տեսանյութում նա պատմում է Ղրղըզստանի մարգարտի՝ Իսիկ Կուլ լճի, մայրաքաղաք Բիշքեկի մասին, որտեղ նա ծնվել է։

Հայուհին նաև պատմում է իր մասին․ նա 18 տարեկան է, սովորում է Ղրղըզստանի պետական իրավաբանական ակադեմիայում՝ իրավունքի և ձեռնարկատիրության ֆակուլտետում։

«Ես աշխատում եմ նաև միջազգային մոդելային գործակալությունում։ Արդեն 3 տարի է՝ մոդելային ինդուստրիայում եմ։ Այդ ընթացքում հասցրել եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել․ «Ղրղըզստանի առաջին փոխմիսս 2016», «Miss Globe Ղրղըզստան 2016», «Միսս պոդիում 2017»», — պատմել է նա։

Սուսաննան նշել է նաև, որ պայմանագրեր ունի մոդալային տարբեր գործակալությունների հետ։

Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է մրցույթի մյուս մասնակիցների հետ ծանոթությանը։

Անցած տարի «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը կայացել էր Հայաստանում։ Այս տարի Հայաստանը «Միսս ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: Միջազգային ստուգատեսն այս տարի կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 18-27-ը:

2017թ-ին Սուսաննան հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Եգորյանը World NextTop Model 2017-ի եզրափակիչ փուլում հանդես էր եկել հայկական ժապավենով։ Աղջկան հայրենիքում մեղադրել էին դավաճանության մեջ։ Ավելի ուշ մոդելը բացատրել էր, որ մրցույթին չի ներկայացրել Ղրղըզստանը, ուստի երկիրը չի դավաճանել։

310
Ըստ թեմայի
Հայտնի է` ով է Հայաստանը ներկայացնելու «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում. լուսանկարներ
Ռուսաստանի գեղեցկուհիները` մեկ բեմում. կայացավ «Միսս Ռուսաստան 2018» մրցույթը
Էմենիկեն բաժանվեց «Միսս Նիգերիա 2013»–ից և ամուսնացավ «Միսս Նիգերիա 2014»–ի հետ. տեսանյութ