ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանում կայացավ լեգենդների ֆուտբոլային հանդիպումը, դաշտում էին Ֆիգուն, Ռոբերտո Կառլոսը, Բատիստուտան, Կաֆուն, իսկ հանդիսատեսի մոտ Նազենի Հովհաննիսյանը ինքնագրեր էր բաժանում, քանի դեռ Փաշինյանը չէր եկել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների ընկերական խաղի երկրորդ խաղակեսին։ Ընդմիջումից անմիջապես հետո հաղորդավարը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզադաշտում է։
Հանդիսատեսը միանգամից աշխուժացավ ու սկսեց «Նիկոլ, Նիկոլ» բացականչել։ Փաշինյանը միացավ դհոլի երաժշտության ներքո ընդհանուր «ու» բղավողներին, ինչն էլ ավելի ոգևորեց հանդիսատեսին։
Այդ ժամանակ վարչապետից մի փոքր ներքև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինքնագրեր էր բաժանում։ Տեսնելով գործադիրի ղեկավարին՝ մարդիկ գնացին ու սկսեցին նրանից ինքնագրեր վերցնել, Նազենիի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն մարեց։
Երեխաներն ու մեծերը ուղղվեցին Փաշինյանի կողմ՝ սելֆիների ու ինքնագրերի համար։ Վարչապետը սիրով լուսանկարվում էր ու շփվում էր մարդկանց հետ։ Նրա մոտ հսկայական հերթ էր գոյացել։Խաղի ընթացքում Կաֆուն դիմեց հանդիսատեսին։ Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին` նշելով, որ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված։ Սակայն ֆիզիկական պատրաստվածությունն այդքան էլ լավ մակարդակի վրա չէ, քանի որ նրանք վաղուց չեն խաղացել։
«Մենք փորձեցինք անել ամեն ինչ՝ ձեզ լավ խաղ պարգևելու համար», — ասաց Կաֆուն։
Դրանից առաջ մի երկու խոսք ասեց նաև Յուրի Ջորկաեֆը։
«Ես հայերեն վատ եմ խոսում։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալություն», — ասաց նա։
Նշենք, որ մարզադաշտում էր նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները Եվրոպայից ու Լատինական Ամերիկայից հուլիսի 8-ին ընկերական խաղ են անցկացնում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։


