Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Շոգն ու արևի ճառագայթներն իսկական փորձություն են ինչպես դեմքի մաշկի, այնպես էլ շպարի համար։ Իսկ հիմա Հայաստանում ամռան ամենաթեժ օրերն են։ Երկրի շատ մարզերում օդի ջերմաստիճանը անցել է 40-ից։ Այսպիսի եղանակին, իհարկե, ավելի լավ է ընդհանրապես դուրս չգալ տնից, սակայն բոլորը չէ, որ իրենց կարող են այդպիսի շքեղություն թույլ տալ։
Դիմահարդար Հասմիկ Սարիբեկյանը խորհուրդ է տալիս ամառվա տապին շպարի հարցում նախընտրել մինիմալիզմը։

«Սկզբում անհրաժեշտ է դեմքին խոնավեցնող քսուք քսել, հետո բազային քսուք, որը նպաստում է տոնայինի հավասարաչափ բաշխմանը։ Հետո արդեն պետք է տոնային հիմք քսել», — ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է SPF-ֆիլտրերով քսուքներ օգտագործել՝ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու համար։
Հասմիկը հորդորում է BB քսուք ընտրել, որն SPF-ֆիլտերի պարունակության շնորհիվ ամառն ավելի արդիական է։
«Կան BB-քսուքներ, որոնք արևապաշտպանության ավելի ցածր տոկոս ունեն, կան, որ ավելի բարձր։ Ամառը պետք է ընտրել վերջինները։ Այդ տեսակը շատ թեթև է։ Դրանք շոգին շատ լավ են պահպանվում», — հավելեց դիմահարդարը։
Բացի այց, BB քսուքը միաժամանակ ունի և՛ տոնային, և՛ ցերեկային քսուքի հատկություններ․ այն շտկում է մաշկի գույնը, թաքցնում է փոքր թերությունները, խոնավացնում ու սնուցում է մաշկը։ Ինչ վերաբերում է 2018-ի ամառային միտումներին, ապա, մասնագետի խոսքով, շատ արդիական է արևայրուկի էֆեկտը։
«Արևայրուկի էֆեկտ կարելի է ստանալ հայլայթերի օգնությամբ, սակայն պետք է զգույշ լինել և չափը չանցնել։ Ցանկալի է բնական գույներ նախընտրել», —նշեց նա։
Հասմիկը խորհուրդ է տալիս շպարելիս խուսափել հստակ ընդգծումներից։

«Թարթիչներն անհրաժեշտ է տուշով ընդգծել։ Հոնքերը կարելի է ընդգծել, բայց այնպես, որ դրանք մի փոքր անփույթ տեսք ունենան։ Սլաքները ցանկալի է ոչ այդքան հստակ լինեն։ Իսկ շրթներկը կարող է լինել ինչպես բնական, այնպես էլ մուգ գույների։ Շատ նորաձև տեսք ունի, օրինակ, օմբրեն», — ընդգծեց նա։
Մասնագետը խորհուրդ է տալիս շպարվելուց հետո ֆիքսատոր օգտագործել․ այն օգնում է երկար ժամանակ պահպանել շպարի դիմացկունությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։


