00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միսս ԱՊՀ» մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին պատմում է իր մասին

© Sputnik / Aram NersesyanПредставительница Армении на "Мисс СНГ-2018" Ромелла Тамарян
Представительница Армении на Мисс СНГ-2018 Ромелла Тамарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միսս ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվելու է Աստանայում հուլիսի 18-27-ը։ Միջոցառմանը Հայաստանը կներկայացնի 23 տարեկան Ռոմելլա Թամարյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Միսս ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Ռոմելլա Թամարյանը Sputnik Արմենիային պատմել է իր հետաքրքրությունների, տղամարդկանց և պլաստիկ վիրահատությունների մասին։

Ռոմելլայի անունն ընտրել է մայրը, պարզապես այն պատճառով, որ այդ անունը շատ գեղեցիկ է թվացել նրան։

Մասնագիտական հետաքրքրությունների մասին

Ռոմելլան սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանական վարպետություն ֆակուլտետում` Նարեկ Դուրյանի գլխավորությամբ, բայց նրա հետաքրքրությունները հետագայում փոխվել են։

«Այնպես ստացվեց, որ որոշեցի թողնել դերասանական վարպետությունն ու կարիերան։ Հասկացա, որ ուզում եմ զբաղվել դիմահարդարմամբ, մյուսներին օգնել ավելի լավ տեսք ունենալ։ Արդյունքում գեղեցկության ոլորտն ընտրեցի, արդեն մեկ տարի է` զբաղվում եմ դիմահարդարմամբ», — պատմեց մոդելը։

Ռոմելլային հաճախ են առաջարկում նկարահանվել գովազդում։ Աղջիկը համոզված է, որ իրեն հաջողվում է դա, գովազդատուներն էլ ասում են, որ նա արտասովոր արտաքին ունի։

«Սիրում եմ աշխատել։ Ոչ միայն գումարի համար. ինձ դուր է գալիս ակտիվ կյանքը, սիրում եմ սովորել, որևէ նոր բան իմանալ», — խոստովանում է Ռոմելլան։

© Sputnik / Aram NersesyanՌոմելլա Թամարյան
Представительница Армении на Мисс СНГ-2018 Ромелла Тамарян - Sputnik Արմենիա
Ռոմելլա Թամարյան

Մրցույթներ

Անցյալ տարի Ռոմելլան մասնակցեց Top International Model of The World մրցույթին, որն անցկացվում էր Բուլղարիայում, և հաղթեց «լավագույն քայլվածք» անվանակարգում։

«Ինչ վերաբերում է «Միսս ԱՊՀ-2018»-ին, ինձ առաջարկեցին մասնակցության հայտ ուղարկել, և հարցազրույցից 10-ն օր անց ազգային ժյուրիի անդամները զանգահարեցին և ասացին, որ հենց ինձ են ընտրել։ Սկզբում դժվար էր հավատալ դրան», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Այդ պատասխանատու մրցույթին Ռոմելլան գնում է և՛ իր գեղեցկությունը ցուցադրելու, և՛ հայրենիքը ներկայացնելու համար։

Նրա կարծիքով` Հայաստանում փոքր-ինչ տարօրինակ վերաբերմունք ունեն մրցույթների նկատմամբ, ընդ որում էական չէ` երաժշտական մրցույթ է, թե գեղեցկության։

«Մեր երկրում ինչ էլ անես, բացասաբար արձագանքողների պակաս չի լինի։ Թեև կարծում եմ, որ եթե քեզանից ոչինչ չես ներկայացնում, հազիվ թե քեզ քննարկեն։ Կարծում եմ` բացասական մեկնաբանությունները նույնպես գովազդ են», — ասում է մոդելը։

© Sputnik / Aram NersesyanՌոմելլա Թամարյան
Представительница Армении на Мисс СНГ-2018 Ромелла Тамарян - Sputnik Արմենիա
Ռոմելլա Թամարյան

Որքան էլ զարմանալի է (առավել հաճախ Facebook-ում) ոչ բարյացակամ նամակներ են գրում կանայք, ասում է Ռոմելլան։ Սակայն շատ են նաև նրանք, ովքեր սատարում են, աջակցության խոսքեր գրում և ուրախանում, որ Ռոմելլան է ներկայացնելու Հայաստանը «Միսս ԱՊՀ-2018» մրցույթում։

Ինչի մասին չպետք է մոռանա կինը

Մոդելը խոստովանում է, որ իրեն ուժեղ տղամարդիկ են դուր գալիս։

«Չեմ հասկանում այն կանանց, որոնք մշտապես փորձում են առաջնորդ լինել, ձգտում են ցույց տալու սեփական ուժը` հայտնվելով հակառակ սեռի ներկայացուցիչների միջավայրում։ Այո, կինը պետք է խելացի և նպատակասլաց լինի, բայց, իմ կարծիքով, ընտանիքում տղամարդն է գլխավորը», — ասում է «Միսս ԱՊՀ-2018» մրցույթի հայաստանյան մասնակիցը։

Նա վստահ է` ցանկացած կին ինքնին բացառիկ է։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են լինել ամենուր` տանը, խոհանոցում, քաղաքականության մեջ կամ բիզնեսում, բայց նրանք չպետք է մոռանան, որ առաջին հերթին կին են։

Չանկեղծանալ

Ռոմելլան ասում է, որ հայտնի լինելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Նա արդեն զգացել է փառքի համը, հատկապես այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները սկսեցին գրել, որ նա է մասնակցելու «Միսս ԱՊՀ-2018»-ին։

«Լարվածություն եմ զգում, փորձում եմ ոչինչ չմոռանալ։ Մրցույթից մի քանի օր առաջ ավելի շատ եմ անհանգստանալու։ Կհանգստանամ միայն մրցույթի ավարտից հետո», — ասում է նա։

Միևնույն ժամանակ Ռոմելլան համոզված է, որ և՛ անհանգստության, և՛ անձնական հաջողությունների մասին ավելի լավ է չխոսել։ Չի կարելի ոչինչ պատմել ոչ միայն քեզ շրջապատող մարդկանց, այլև ամենամտերիմներին։

Участница конкурса красоты Мисс СНГ-2018 от Армении Ромелла Тамарян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով է Հայաստանը ներկայացնելու «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում. լուսանկարներ

Մոդելն անձնական փորձով է համոզվել, որ եթե իր ծրագրերի մասին պատմում է որևէ մեկին, ապա ինչ-որ բան այնպես չի ստացվում։

Պլաստիկ վիրահատությունների մասին ասեկոսեներ

Սա բավականին արդիական և ցավոտ հարց է, քանի որ XXI դարում, Ռոմելլայի կարծիքով, բնական գեղեցկություն ունեցող կին դժվար է գտնել։

«Զգում եմ, որ տղամարդիկ վերջին տարիներին նախապատվությունը տալիս են բնական գեղեցկությանը։ Երբեմն ինձ գրում են` «շուրթերդ լցրա՞ծ են», «քիթդ վիրահատա՞ծ է»։ Ոչ։ Պաշտոնապես հայտարարում եմ` արտաքինս ձեռք չեմ տվել», — ընդգծում է մոդելը։

Սակայն եթե մարդը ծնվել է տգեղ քթով, բնական է, որ նա կարող է վիրահատել իր քիթը, կարծում է Ռոմելլան։ Բայց նա չի հասկանում այն աղջիկներին, որոնք նորաձևությանը հետևելով փորձում են համապատասխանել չափանիշներին, փոքրացնում են քիթը, մեծացնում շուրթերը։

Այսօր` մրցույթից առաջ, Ռոմելլան սկսել է ավելի ակտիվ հետևել կազմվածքին. ճիշտ է սնվում, մարմնամարզությամբ է զբաղվում։ Աղջիկը հույս ունի, որ հայրենակիցների դրական էներգիան կօգնի, որ նա Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնի առաջիկա մրցույթում։

© Sputnik / Aram NersesyanՌոմելլա Թամարյան
Представительница Армении на Мисс СНГ-2018 Ромелла Тамарян - Sputnik Արմենիա
Ռոմելլա Թամարյան
Լրահոս
0