ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարվել է Արարատ լեռան ֆոնին և լուսանկարը հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
«Հայաստանը հիասքանչ էր։ Վերադառնում եմ Լոնդոն և լիովին կենտրոնանում նոր խաղաշրջանի վրա»,- լուսանկարին կից գրել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին Հայաստանում տեսել էին գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթիի հետ։ ԶԼՄ-ների տարածած տեղեկություններով` նրանք հանդիպում են, և երիտասարդների հարսանիքն ամենայն հավանականությամբ չի ուշանա։