Մ. Հերացու անվան բժշկական համալսարան

Համալսարանական հիվանդանոցում կնվազեցվեն սրտի ստենտավորման գները

364
(Թարմացված է 20:05 19.06.2018)
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման գները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Առողջապահության նախարարության և Բժշկական համալսարանի համագործակցությունը հերթական արդյունքն է տալիս։  Հունիսի 20-ից  համալսարանական հիվանդանոցում  սրտի ստենտավորման գները կնվազեն: Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ–ից։

Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել  մի քանի հանգամանք։ Նախ` բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից օգտվելու պահանջարկն է ավելացել։ Հետո` վերոնշյալ ծառայությունները հանրապետությունից դուրս ավելի մատչելի են և շատ դեպքերում քաղաքացիները գերադասում են այդ բուժօգնությունը ստանալ արտերկրում։

Նախարարության և ԵՊԲՀ համագործակցության հիմքում դրված է մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն: Հերացու անվան բժշկական համալսարանից երաշխավորում են, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ:

Համագործակցության արդյունքում ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում սրտի ստենտավորման համար նոր գները կգործեն հունիսի 20-ից: Նշենք, որ 1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն:

364
թեգերը:
Հայաստան
Լևոն Ղասաբօղլյան

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

173
(Թարմացված է 14:18 10.08.2020)
Ղասաբօղլյանն իր թիմի հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել։Նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, մահվան պատճառը սրտի կանգն է է եղել, ինչին հանգեցրել է թրոմբի խցանումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ղասաբօղլյանը թիմի հետ պարբերաբար թեստավորվել է։ Բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել», - «Օնտուստիկ» ակադեմիայից ասել են Sputnik Ղազախստանի թղթակցին։

Հիշեցնենք` երեկ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:

Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:

Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

173
թեգերը:
Մահ, Լևոն Ղասաբօղլյան
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
«Նորք» ԲԿ

Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

69
(Թարմացված է 11:17 10.08.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 5 պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 5 դեպք։

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 3 կին և երկու տղամարդ։ Կանայք եղել են 82, 73 և 85 տարեկան, իսկ տղամարդիկ` 67 և 81։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 433 դեպք, որոնցից 32 616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ:  Ընդհանուր առմամբ կատարվել է 176 354 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը

69
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 19 միլիոնի. նոր տվյալներ
Հայաստանի հավաքականի ապագա կիսապաշտպանն ասել է՝ ինչպես է վարակվել COVID-19-ով
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
ՀԴՄ

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

0
(Թարմացված է 15:03 10.08.2020)
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)