Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը

Կյանքն online ռեժիմում. ինչպես է Փաշինյանի կինն իրեն զգում առաջին տիկնոջ կարգավիճակում

962
(Թարմացված է 21:51 04.06.2018)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ԵՊՀ–ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր աշխատանքի և առաջին տիկնոջ կարգավիճակի մասին, պատասխանեց բազմաթիվ հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո նրա կնոջ` Աննա Հակոբյանի պարտականությունները շատացել են։ Այս մասին նա պատմեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Հակոբյանը նշեց, որ հիմա արդեն սահմանափակված է իր գործողություններում և չի կարող ազատ մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում կառավարությունում։

«Բացի այդ, ես ոչ մի կերպ չեմ ազդում ամուսնուս քաղաքական որոշումների վրա։ Բայց ամեն կերպ փորձում եմ այնպես անել, որ նրա աշխատանքի արդյունքն ավելի լավը լինի, նա իրեն ավելի լավ զգա», — ասաց Աննա Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ եթե ինչ-որ կերպ մեկնաբանի Փաշինյանի կառավարության գործողությունները, ապա դա անկանխակալ վերաբերմունք կհամարվի։

Իսկ լրագրությո՞ւնը

Վարչապետի կինը նշեց, որ իր նոր պարտականությունները թույլ չեն տալիս լիարժեք զբաղվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի աշխատանքով։

«Առայժմ ես չեմ հրաժարվի թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից, բայց ավելի ուշ պարզ կլինի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Կգործեմ ըստ իրավիճակի», — ավելացրեց նա։

Հակոբյանը նշեց, որ իրենց քաղաքականությունը չի փոխվի, թերթն ընդդիմադիր կմնա և օբյեկտիվ գնահատական կտա կառավարության աշխատանքին։

Online ռեժիմով վարչապետը

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե անվտանգության տեսանկյունից որքանով է կոռեկտ մշտապես ուղիղ եթերների դուրս գալը (խոսքը Փաշինյանի live-երի մասին է) և պետության ղեկավարի նստավայրը ցույց տալը` մանրամասն ցուցադրելով տան յուրաքանչյուր անկյունը։

Փաշինյանի կինը վստահեցրեց, որ կառավարությունը թաքցնելու բան չունի իր ժողովրդից, և Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան, թե ինչպես է ապրում ղեկավարությունը։

Նա խոստովանեց, որ նախկինում անցել է Երևանի Պռոշյան փողոցով և ամեն անգամ փորձել է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այդ տան պատերի ներսում։

«Մինչ ամուսնուս վարչապետ դառնալը ինձ նույնպես հետաքրքրում էր, թե ինչ է տեղի ունենում այնտեղ` ներսում։ Այդ տարածքը պատկանում է պետությանը և պահվում է պետության հաշվին, ժողովրդի հաշվին», — նշեց Աննա Հակոբյանը։

Ուստի նա անիմաստ է համարում անվտանգության նկատառումներից ելնելով` պետության ղեկավարի տան ինտերիերը գաղտնի պահելը։ Առավել ևս, որ համապատասխան ծառայությունները հիանալի կատարում են իրենց պարտականությունները։

«Նախկինների» և շան մասին

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ երիտասարդներից մեկը նկատեց` Աննա Հակոբյանն առաջինն է, որ ամուսնուն ուղեկցում է տարբեր միջոցառումների ժամանակ` ի տարբերություն նախկին առաջին տիկիններ Բելլա Քոչարյանի և Ռիտա Սարգսյանի։

«Ռիտա Սարգսյանի հարցում ճիշտ չեք։ Նա հաճախ է ուղեկցել իր ամուսնուն` Սերժ Սարգսյանին, տարբեր միջոցառումներում։ Իրականում միայն արարողակարգն է որոշում, թե պետք է արդյոք երկրի առաջնորդի կինը ուղեկցի նրան, թե ոչ», — նշեց նա։

Ներկաներին հետաքրքրեց նաև, թե ինչ արեցին այն շանը, որը Փաշինյանին նվիրեցին Ախալքալաքում։

Հակոբյանի խոսքով` շունն իրեն լավ է զգում, ապրում է «վարչապետական» նստավայրի բակում։

«Մենք փորձում ենք հեռու պահել նրան մեր փոքր աղջիկներից», — ժպտալով ասաց նա։

962
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

74
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

74
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

325
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

325
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ